• am
  • ru
  • en
Версия для печати
23.09.2011

ՀՀ-Ն ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑԱԾՈՒԹՅԱՄԲ. Տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացածության ինդեքսը 2011թ.

   

Կարեն Վերանյան

Վերջերս լույս տեսավ Էլեկտրակապի միջազգային միության (International Telecommunication Union)1 «Տեղեկատվական հասարակության չափորոշում» վարկանիշային 2011թ. զեկույցը, որտեղ ներկայացվում են աշխարհի տարբեր երկրների տեղեկատվական-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացածության ինդեքսային ցուցանիշները2։ ՏՀՏ զարգացածության ինդեքսը ներառում է 11 ենթացուցիչ, որոնցից առանձնացվում են ՏՀՏ հասանելիությունը, ՏՀՏ կիրառությունը, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի նորարարությունները։ ՏՀՏ զարգացածության վարկանիշավորման մեթոդաբանությունը հիմնվում է 0-10 միավորների սանդղակի վրա, որտեղ 10 միավորը ցույց է տալիս բարձրագույն դրական արդյունքը, 0 միավորը՝ ցածրագույն ցուցանիշը։

Զեկույցում ներառված 152 երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցնում է 72-րդ դիրքը՝ 3.87 միավորով, ինչը լավագույն արդյունքն է Հարավային Կովկասի երկրների շարքում։ ՀՀ-ին հաջորդում է Ադրբեջանը՝ 74-րդ դիրք։ Վրաստանը 77-րդն է՝ 3.65 միավոր։

ՀՀ-ն վարկանիշային արդյունքով գերազանցել է այնպիսի երկրների, ինչպիսիք են Լիբանանը (79), Չինաստանը (80), Իրանը (87), Թաիլանդը (89) և այլն։

Ըստ զեկույցի՝ լավագույն են ճանաչվել Հարավային Կորեայի, Շվեդիայի ու Իսլանդիայի ցուցանիշները։

ՏՀՏ զարգացածության ինդեքսը 2011թ., Հարավային Կովկաս

Աղբյուրը՝ http://www.itu.int/ITU-D/ict/publications/idi/2011/Material/MIS2011-ExecSum-R.pdf

1 Էլեկտրակապի միջազգային միությունը գործում է ՄԱԿ շրջանակում և մասնագիտացած է տեղեկատվական-հեռահաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում։

2 Միության 2011թ. զեկույցում կիրառվում են 2010թ. տեղեկատվական տվյալները։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր