• am
  • ru
  • en
Версия для печати
27.12.2017

ԱՇԽԱՐՀԻ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԼՈՒՐԵՐՈՒՄ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2017

Սամվել Մանուկյան, «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, սոց.գ.թ.
Դիանա Գալստյան, «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների
կենտրոնի ղեկավարի տեղակալ

Լիլիթ Հակոբյան, «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Խնդիրը.- Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանի 18+ հեռուստալսարանի 77.4%-ի համար 1-ին կամ 2-րդ առավել դիտվող ալիքներն են «Արմենիան», «Շանթը» և «Հ1»-ը։ Երեկոյան 18։00-24։00-ը հեռուստացույց է դիտում Հայաստանի բնակչության 84%-ը։ Իսկ հեռուստատեսային լուրերը՝ հեռուստահաղորդումների դիտման գերադասելիության տեսակետից, երկրորդ տեղում են սերիալներից հետո։ Հետևաբար.

- Հեռուստատեսային լուրերը շատ կարևոր դեր ունեն Հայաստանի հասարակության պատկերացումների կազմավորման հարցում՝ արդի աշխարհի, արդի Հայաստանի, աշխարհում Հայաստանի տեղի և դերի, ինչպես նաև համաշխարհային և հայաստանյան զարգացումների վերաբերյալ։

- Այլ կերպ՝ հեռուստատեսային լուրերը կազմավորում են «աշխարհի կերպարը» Հայաստանի հասարակության պատկերացումներում։

Անբարենպաստ քաղաքական, տնտեսական և ռազմական կոնյունկտուրայի պայմաններում հասարակական ընկալումներում աշխարհի կերպարի անհամապատասխանությունն ազգային անվտանգության և ազգային զարգացման նպատակներին բարձրացնում է ազգային աղետի հավանականությունը։

Հետևաբար.

- Աշխարհի կերպարը հասարակական գիտակցությունում հանդիսանում է կրիտիկական ենթակառուցվածք։

Հոդվածում դիտարկել ենք այն հարցերը, թե աշխարհի ինչ կերպար է ձևավորում Հայաստանի հասարակությունում Հայաստանի հեռուստատեսային լրատվական ինֆորմացիոն դաշտը, և արդյոք այն համապատասխանում է Հայաստանի ազգային անվտանգության և ռազմավարական զարգացման նպատակներին։


ԱՇԽԱՐՀԻ ԿԵՐՊԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԼՈՒՐԵՐՈՒՄ (հոդվածն ամբողջությամբ, 392 KB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր