
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2018
Սամվել Մանուկյան
«Նորավանք» ԳԿՀ փորձագետ, սոց.գ.թ.
Խնդիրը
Սոցիալական անհավասարությունն արդի աշխարհի ամենասուր խնդիրն է։ XX դարում այդ խնդիրը սկզբունքային լուծում ստացավ ԽՍՀՄ-ում՝ առաջին սոցիալիստական երկրում, քանի որ անհավասարության վերացումը կոմունիստական գաղափարախոսության սոցիալական ուսմունքի հիմնասյուներից մեկն էր։ ԽՍՀՄ սոցիալական քաղաքականության նպատակներն էին՝ մարդկանց միջև սոցիալական անհավասարության, քաղաքի և գյուղի, երկրի կենտրոնական արդյունաբերական հատվածի և թերզարգացած ծայրամասերի, տարբեր ազգերի և էթնիկ խմբերի կենսապայմանների, տնտեսական և մշակութային պայմանների միջև անհավասարության վերացումը։
Սոցիալական անհավասարության հարցում ԽՍՀՄ հաջողությունները զարգացած կապիտալիստական երկրների մտավորականության և հասարակության լայն շրջանակներում բարձրացնում էին սոցիալիզմի՝ որպես գաղափարախոսության և ավելի առաջավոր հասարակարգի վարկը։ Այդ երկրներում ընդլայնվում էին սոցիալիստական շարժումները, բարձրանում էր հեղափոխական կամ պառլամենտական ճանապարհով հասարակարգի փոփոխության հավանականությունը։ Այս պրոցեսները զարգացած կապիտալիստական երկրներին ստիպեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց հասարակությունների բարեկեցության բարձրացմանը՝ նվազեցնելով շահույթի և բարձրացնելով աշխատանքի վարձատրության նորման։ Կորուստը կոմպենսացվում էր գլոբալ տնտեսական էքսպանսիայով։ Այս միջոցները ոչ միայն նվազեցնում էին սոցիալիստական հեղափոխությունների ռիսկը, այլև իրենց երկրներում կազմավորում էին կապիտալիստական տնտեսության զարգացման համար անհրաժեշտ վճարունակ պահանջարկ, իսկ երրորդ աշխարհում՝ նոր շուկաներ։ Բացի դրանից, հեղափոխությունների կանխարգելումը մարդկանց տնտեսական վիճակի բարելավման միջոցով ավելի էժան էր, քան հեղափոխությունների և դրանց հետևանքների տնտեսական վնասների վերացումը։

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ. Սամվել Մանուկյան[29.07.2021]
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ՝ PANARMENIAN.NET ԵՎ DAY.AZ ԿԱՅՔԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ[26.12.2018]
- XX ԴԱՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ[29.11.2018]
- ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ[19.11.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ[29.10.2018]
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ [01.10.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՂՈՐԴՎՈՂ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[10.08.2018]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԼՈԲԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԼՈԿԱԼ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[11.07.2018]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.05.2018]
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՒՄ[26.04.2018]