
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2018
Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. ութերորդ համարը՝ նվիրված ռազմաքաղաքական, տեղեկատվական, Սփյուռքի և էներգետիկ խնդիրներին։
Ռազմաքաղաքական խնդիրների համատեքստում վերլուծության են ենթարկվում «գաղութներ» և «կայսրություններ» հասկացությունների արդի ընկալումները և դրանց կապը անվտանգության հետ։ Անդրադարձ է կատարվում նաև ռազմավարական կանխատեսման և պլանավորման խնդիրներին։
Տեղեկատվական խնդիրների համատեքստում դիտարկվում են սոցիալական անհավասարության ընկալումները Հայաստանում և դրանց հետևանքները, մուլտիկուլտուրալիզմի ընկալումները և մոդելի քարոզչությունն Ադրբեջանում։
Սփյուռքի խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվում Թուրքիայի հայ համայնքի տնտեսական խնդիրներին։
Էներգետիկ խնդիրների համատեքստում քննության են ենթարկվում հում նավթի արդյունահանումն Իսրայելում և համաշխարհային էներգետիկ վիճակագրությունն ըստ Բրիթիշ Փեթրոլիումի նավթային բաղադրիչի։
Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքում։