• am
  • ru
  • en
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2017 20.12.2017

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 10, 2017

Բաժանորդագրություն և on-line-վաճառք՝
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html


Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71

Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2017թ. տասներորդ համարը՝ նվիրված քաղաքական, տեղեկատվական, տնտեսական և սփյուռքի խնդիրներին։

Քաղաքական խնդիրների համատեքստում հեղինակները վերլուծության են ենթարկում հայության ազգային շահը և քրդական գործոնը 21-րդ դարում։ Տեղեկատվական խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվում Հայաստանի հեռուստատեսային լուրերում աշխարհի կերպարին, ինչպես նաև իրականացվում է հեռուստատեսային հաղորդումների համեմատական քննություն։ Տնտեսական խնդիրների համատեքստում համառոտ վերլուծության են ենթարկվում Բրեթոն-վուդյան խորհրդաժողովի որոշ արդյունքներ։ Սփյուռքի խնդիրների համատեքստում ուսանելի տարրեր են վերհանվում սփյուռքի ինքնակազմակերպման հունական փորձից։ Ներկայացվում են նաև սփյուռքահայերի ներդրումային գործունեությունը Հայաստանում և դրա արտացոլումը հայաստանյան առցանց լրատվամիջոցներում։

Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքում։



   

EnglishРуский