
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍՏԵՂԾՎՈՒՄ Է LINUX1 ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԿԱԿԱՆԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Սլավոնական համալսարանի համակարգային ծրագրավորման լաբորատորիայում ստեղծվում է Linux օպերացիոն համակարգի հայկականացված տարբերակը։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Սլավոնական համալսարանի համակարգային ծրագրավորման լաբորատորիայի վարիչ Վահրամ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ Linux-ի հայկականացված տարբերակը՝ Նուռ Linux-ը, ոչ թե հայերեն ինտերֆեյս է ունենալու, այլ հարմարեցված է լինելու հայ օգտագործողների կարիքներին։
«Նուռ Linux-ը հայկական տարրեր կունենա, օրինակ՝ ավելացնելու ենք ոչ unicode հայերեն կոդավորման հնարավորությունը (armscii), որն ի սկզբանե Linux-ը չուներ»,- ասաց Վ.Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ այլ օպերացիոն համակարգերի պարագայում հայերեն գրելու համար նոր ծրագիր է անհրաժեշտ տեղադրել, իսկ Linux-ի հայկականացված տարբերակի պարագայում նմանատիպ հարցեր չեն առաջանա։
«Linux-ի հայկականացված տարբերակը հնարավորություն կտա հայերեն գրել, ոչ unicode էլեկտրոնային փաստաթղթերը դարձնել unicode և հակառակը՝ առանց հավելյալ ծրագրերի կիրառման»,- ասաց Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ բացի նշված հնարավորությունից, օպերացիոն համակարգի վերջնական տարբերակը կպարունակի նաև որոշ նոր ծրագրեր, մասնավո-րապես՝ խաղեր, նվագարկիչի հեռակառավարման ծրագիր և այլն։ Մարտի-րոսյանի տեղեկացմամբ, այժմ կատարված է աշխատանքի շուրջ 80 տոկոսը, իսկ համակարգի հայկականացված տարբերակն ամբողջովին պատրաստ կլինի արդեն ամռանը։
http://news.am/am/news/innovations/16315.htmlՍՊԻՏԱԿ ՏՈՒՆԸ ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ Է ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ
Մարտի սկզբին Սպիտակ տան բլոգում հայտնվեց հաղորդագրություն այն մասին, որ Ազգային անվտանգության խորհուրդը գաղտնազերծել է երկիրը և կառավարությունը կիբերհարձակումներից պաշտպանելու 12 նախաձեռնություն։
ԱՄՆ-ը մտադիր է ստեղծել կենտրոն, որը կղեկավարի միմյանց միացած ինտերնետ-ալիքների միասնական դաշնային ցանցը։ Դրա համար կներդրվի EINSTEIN 2 համակարգը, որը 2004թ. ստեղծված EINSTEIN համակարգի նոր տարբերակն է։ Այս համակարգի ակտիվ տարածումը բոլոր գերատեսչություններում իրականացվում է 2008 թվականից։
Միևնույն ժամանակ, կմշակվի EINSTEIN 3 համակարգը, որը կընդգրկի ողջ դաշնային ցանցը և կրկնակի եռանդով կստուգի փաթեթները։ Համակարգի ձևավորման աշխատանքներում կներգրավվեն ավելի լավ մշակված IT-տեխնոլոգիաներ ունեցող կոմերցիոն գործընկերները։
Կառավարական մեծ firewall-ի2 ստեղծմանն ուղղված հաջորդ քայլը կլինի հետազոտական և կոնստրուկտորական աշխատանքների համար նախատեսված միջոցների վերաբաշխումը։
Այսքանով, սակայն, Միացյալ Նահանգների իշխանությունները չեն սահմանափակվի։ Այժմ արդեն գոյություն ունի կիբերհանցագործությունների արագ արձագանքման 6 կենտրոն։ Դրանք վերջապես կմիավորվեն, ինչը թույլ կտա տեսնել ամբողջական պատկերը և ավելի լավ վերլուծել համակարգչային համակարգերի վրա կատարված հարձակումները։ Բացի այդ, կստեղծվի կիբերհակահետախուզություն, որն իր ազդեցությունը կտարածի ամերիկյան բոլոր պետական մարմինների վրա։ Այս նախաձեռնությունը շեշտադրում է այլ երկրների կիբերհետախույզների, այլ ոչ թե ահաբեկիչներին հակահարված տալու վրա։ Ահաբեկիչներին այլ հարցերի թվում անդրադառնում է նաև հաջորդ նախաձեռնությունը, որի նպատակն է գաղտնի ցանցերի անվտանգության ուժեղացումը։
Այս ամենը կարճաժամկետ ծրագրեր են։ Իրական երկարաժամկետ նախագծերը հայտնվել են վերոհիշյալ ցուցակի վերջում և նախատեսում են պաշտոնյաների տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման լուրջ ծրագիր։
Ենթադրվում է, որ նման «լիկբեզի» համար հարկավոր է կառավարական ռազմավարական ծրագիր։ IT-«լիկբեզի» ծրագրին զուգահեռ, կմեկնարկեն «առաջընթաց» զարգացմանը միտված ռազմավարություններ, նախաձեռնություններ և ծրագրեր։ Ի հավելումն՝ անվտանգության ողջ մեխանիզմը շրջանառության մեջ կդրվի ռիսկերի կառավարման համակարգում, և հնարավոր կլինի կանխատեսել հնարավոր հետևանքները և կորուստները համակարգերի կոտրման, տվյալները փոփոխելու կամ կորցնելու դեպքում։
Առաջիկա տասը տարիներին այս ծրագրերի իրականացման շնորհիվ ԱՄՆ կիբերանվտանգությունը մի քանի անգամ կգերազանցի ներկայիս մակարդակը։
http://lenta.ru/articles/2010/03/06/cyber/ՀԴԲ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՏՄԵԼ Է ԱՄՆ ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ռազմատենչ խմբերը, օտարերկրյա պետությունները և հանցավոր կազմակերպություններն աստիճանաբար էլ ավելի մեծ վտանգ են ստեղծում ԱՄՆ անվտանգության համար՝ թիրախ ունենալով կառավարական և մասնավոր համակարգչային ցանցերը, հայտարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ռոբերտ Մյուլերը։
Ինտերնետ անվտանգության հիմնախնդիրներին նվիրված կոնֆերանսներից մեկում պրն Մյուլերը նշել է, որ զինված խմբավորումները, ինչպիսին է, օրինակ՝ «Ալ-Կաիդան», նախկինում ինտերնետն օգտագործում էին գերազանցապես նոր անդամների ներգրավման և ահաբեկչությունների կազմակերպման համար, իսկ այժմ Համաշխարհային սարդոստայնը դիտարկում են նաև որպես նպատակ։ «Ահաբեկիչներն ուղղակի շահագրգռված են ցանցերի կոտրմամբ,- ընդգծել է Մյուլերը,- նրանք կամ իրենց զինվորներին են սովորեցնում, կամ վարձում են ուրիշներին»։
Նրա խոսքերով՝ կիբերհարձակումները կարող են ունենալ նույն արդյունքը, ինչ «լավ կազմակերպված ահաբեկչական գործողությունը»։
Մյուլերը հավելել է, որ ԱՄՆ-ի համար վտանգ են ներկայացնում նաև որոշ օտարերկրյա կառավարություններ (որոնք նա չնշեց) և հանցավոր սինդիկատներ։ «Նրանց հարկավոր են մեր տեխնոլոգիաները, մեր հետախուզական տվյալները, մեր ինտելեկտուալ սեփականությունը, մեր սպառազինությունները և մարտական ռազմավարությունը»,- ասել է ՀԴԲ ղեկավարը։
Դիտորդները նշում են, որ Մյուլերի ելույթը, որով, բնականաբար, որևէ նոր բան նա չասաց, կապված է ինտերնետ-անվտանգության բնագավառում միջազգային հնչեղություն ստացած մի քանի միջադեպի հետ։ Այսպես, հունվարին Google ինտերնետ-ընկերությունը հայտնել է իր սերվերների վրա իրականացված բացառիկ օնլայն հարձակման մասին՝ դրանում կասկածելով Չինաստանին։ Կորպորացիան նշել է նաև, որ հարձակման են ենթարկվել նաև առնվազն 20 տարբեր կազմակերպություններ։ Google-ի տվյալներով՝ հարձակման հիմնական նպատակներից մեկն էր մարդու իրավունքների չինացի պաշտպանների հաշվառման գրառումների էլեկտրոնային փոստի հասանելիությունը։
Բացի այդ, իսպանական ոստիկանությունը հայտարարել է համակարգչային ամենախոշոր հանցագործություններից մեկի կազմակերպման և իրականացման մեջ մեղադրվող կասկածյալների ձերբակալության մասին. կիբերհանցագործներին հաջողվել էր ողջ աշխարհում «վարակել» 13 մլն համակար-գիչներ այնպիսի վիրուսով, որի միջոցով հանցագործները գողանում էին վարկային քարտերի համարները և օգտագործողների անձնական այլ տվյալներ։
Այս առնչությամբ Ռոբերտ Մյուլերը կարևորեց միջազգային համագործակցության նշանակությունը ինտերնետ-հանցագործությունների դեմ պայքարում։ Այսպես, բոլորով միասին հաջողվեց փակել իսպանական Mariposa բոթնետը: Ըստ Մյուլերի՝ ՀԴԲ-ն ունի 60 ներկայացուցիչ ողջ աշխարհում, հատուկ գործակալներ են ներդրված Ռումինիայի, Էստոնիայի և Հոլանդիայի ոստիկանություններում։
Ամփոփելով՝ պրն Մյուլերը կոչ արեց այն ընկերություններին, որոնք հաքերային գրոհների թիրախ են դարձել, օգնել հանցագործներին որոնելու գործում, քանի որ ՀԴԲ-ն իրավունք չունի իր նախաձեռնությամբ սկսել մասնավոր ցանցերում տեղի ունեցած միջադեպերի հետախուզությունը։
http://soft.compulenta.ru/512313/1 Linux-ը (անգլ. Linus Unix) անվճար շրջանառվող օպերացիոն համակարգ է՝ Unix-ի դուստր տարբերակը։ Օգտագործվում է web-սերվերներում։ Համակարգի ստեղծման աշխատանքները գլխավորել է ֆինն ծրագրավորող Լինուս Թորվալդսը, ում անունով էլ կոչվում է օպերացիոն համակարգը, որի գրաֆիկական նշանն է պինգվինը (խմբ.)։
2Մի ցանցը մեկ այլ ցանցի միջոցով պաշտպանելու մեթոդ է։ Firewall-ը կանխում է ոչ ցանկալի մուտքը պաշտպանված ցանց, միևնույն ժամանակ մուտքի իրավունք տրամադրելով պաշտպանված ցանցին firewall-ից դուրս գտնվող ցանցերից։ Սովորաբար ընկերությունները firewall տեղադրում են, որպեսզի օգտագործողներին հնարավորություն տրվի մուտք գործել ինտերնետ՝ պաշտպանելով նրանց ներքին տեղեկատվությունը։
դեպի ետ