
ՀԱՅԵՐԵՆԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎՐԱՑԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ
Վահե Սարգսյան
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի սփյուռքի և հայկական գաղթօջախների պատմության բաժնի գիտաշխատող, պ.գ.թ.
Վրաստանի հարավային Սամցխե-Ջավախք նահանգում և վերջինիս հարակից Ծալկայի շրջանում հայերենին իրավական կարգավիճակ շնորհելու անհրաժեշտության մասին, որպես գերազանցապես հայաբնակ այդ տարածաշրջանի զարգացման առաջնային նախապայման, բազմիցս է խոսվել: Վրաստանի անկախացումից ի վեր հայերենին իրավական կարգավիճակ շնորհելու մասին պահանջով բազմիցս հանդես են եկել Սամցխե-Ջավախք-Ծալկա (այսուհետ` Ջավախք) տարածաշրջանի մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ և ազդեցիկ գործիչներ: Ցավոք, Վրաստանի բոլոր ժամանակների իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել ջավախահայության այս պահանջին: Վրաստանն անգամ չի վավերացրել «Տեղաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների խարտիան» (Ստրասբուրգ, 05.11.1992), որի պարտավորությունն ստանձնել է եվրակառույցներին անդամակցելիս (1999 թվականից): Արդյունքում` ներկայում Վրաստանում վրացերենի (պետական լեզվի) կողքին Վրաստանի սահմանադրությամբ ամրագրված (8-րդ հոդված) իրավական կարգավիճակ ունի միայն աբխազերենը:

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ[16.10.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԱՐԾԱՐԾՈՒՄԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ (մաս 2)[21.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԱՐԾԱՐԾՈՒՄԸ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ (մաս 1)[12.03.2018]