ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱ Ն ՈԼՈՐՏԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍՏԵՂԾՎՈՒՄ Է «ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
Հնդկաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում, որը կոչված է խորացնել երկկողմանի համագործակցությունը տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում, Երևանում հիմնվում է «Հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոն» (Center of Excellence):
Կենտրոնի նպատակներն են.
- Ձևավորել գիտական աշխատողների նոր հոսք և ստեղծել աշխատատեղեր
- Նախապատրաստել համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի մասնագետներ` հայկական շուկայում ներդրումներ ներգրավելու և արտահանումների միջոցով շուկայի հասույթը մեծացնելու նպատակով
- Աջակցել բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիայի ստեղծմանը և սահմանել համատեղ հետազոտությունների ոլորտները:
Կենտրոնի գործունեության շրջանակում նախատեսվում է.
- Կազմակերպել վկայագրման կարճաժամկետ դասընթացներ կիրառական համակարգչային ծրագրերի, ինչպես նաև առաջատար հաշվողական համակարգերի գծով
- Անցկացնել կառավարման և տեխնիկական թեմաներով կարճաժամկետ դասընթացներ
- Կազմակերպել էլեկտրոնային ուսուցում
- Վերապատրաստման ծրագրերի միջոցով կատարելագործել Հայաստանի համալսարանների դասախոսների հմտությունները
- Կազմակերպել դասընթացներ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակաշրջանի համար` նախագծում, մշակում, թեստավորում, փորձարկում, սխալների ուղղում, համապատասխանեցում, ստանդարտացում, օժանդակում և այլն
- ՏՀՏ ուսումնական կենտրոնում առաջադրված դասընթացների համար տրամադրել անհրաժեշտ ուսումնական նյութեր և գրքեր
- ՀՀ կառավարությանն առաջարկել փորձագետների փոխանակման ծրագիր և աջակցել նրանց նախապատրաստելու բարձրակարգ մասնագետներ էլեկտրոնային կառավարության և ԲԱՀ ոլորտներում
- Իրականացնել ՏՀՏ ոլորտում համատեղ գիտահետազոտական աշխատանքներ:
Հնդկաստանի Հանրապետության կառավարությունը կհամագործակցի և կաջակցի հետևյալ ուղղություններով. տեխնիկական աջակցություն, համակարգչային սարքերի և ծրագրերի, այլ սարքավորումների տրամադրում, հայ փորձագետների վերապատրաստում Հնդկաստանում, Հնդկաստանից ՏՀՏ փորձագետների գործուղում ՏՀՏ ուսումնական կենտրոնը հիմնելու և պրակտիկ վերապատրաստում անցկացնելու համար, ուսումնական նյութերի և գրքերի տրամադրում և այլն:
Հայաստանի կառավարության անունից որպես իրականացնող կազմակերպություն հանդես է գալիս Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), իսկ Հնդկաստանի կառավարության անունից` Հաշվողական առաջատար մշակումների կենտրոնը (C-DAC):
http://www.mineconomy.am/am/2/item/1154/ՉԻՆԱՍՏԱՆԸ, ԱՄՆ-Ը ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԿԻԲԵՐՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՎԱԶՔԻՆ
Չինաստանը, ԱՄՆ-ը և Ռուսաստանը մտնում են աշխարհի այն քսան երկրների շարքում, որոնք այժմ մասնակցում են կիբերսպառազինությունների մրցավազքին և պատրաստվում են հնարավոր ինտերնետ-հակամարտություններին։ Այս մասին հայտարարել է McAfee հակավիրուսային ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Դեյվ ԴեՈւոլթը (Dave DeWalt), տեղեկացնում է AP-ն։
Ըստ նրա՝ վերջին տարիներին պետական համակարգչային կառույցների ավանդական պաշտպանական դիրքերը բավական փոխվել են։ Այժմ կառավարություններն սկսել են ավելի շատ մտածել գրոհների մասին։
«Պաշտպանականից հարձակողական դիրքերի անցումն այժմ շատ հստակ է դրսևորվում։ Այժմ մենք առնվազն քսան երկիր ենք տեսնում, որոնք պատրաստվում են կիբերպատերազմի, կիբերլրտեսության և կիբերգրոհների»,- ասել է ԴեՈւոլթը։
McAfee-ի ղեկավարը նշել է այդ երկրներից հինգը. ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Իսրայել և Ֆրանսիա։
http://internet.cnews.ru/news/line/index.shtml?2010/01/29/377836ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ ԵՆ GOOGLE-ԻԵՎ YOUTUBE-Ի ԿԼՈՆՆԵՐԸ
Այն բանից հետո, երբ Google ընկերությունը հայտարարեց, որ կարող է հեռանալ Չինաստանից, երկրում սկսեցին հայտնվել Google որոնողական կայքի և YouTube վիդեոծառայության կրկնօրինակներ։
YouTubecn.com կայքը սպառողներին առաջարկում է տեսանյութեր իրական YouTube ծառայությունից, որը Չինաստանում շարունակում է արգելափակված մնալ։ Google -ի կրկնօրինակը կոչվում է Goojje և պարունակում է նաև Չինաստանից չհեռանալու կոչ՝ ուղղված Google-ին։
Այս նախագծերն ի հայտ եկան ինտերնետ–հսկայի՝ չինական սերվերները փակելու մասին հաղորդագրությունից հետո, հաղորդում է АР-ը։ Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ նրանք վաղ թե ուշ բախվելու էին կամ Google-ի հեղինակային իրավունքների խախտման, կամ էլ Չինաստանի ինտերնետ գրաքննության (ցենզուրայի) հետ։
http://www.cnews.ru/news/line/index.shtml?2010/01/28/377645DARPA-Ն CYBER GENOME ՆԱԽԱԳԻԾ Է ՄՇԱԿՈՒՄ
Հեռանկարային պաշտպանական մշակումների DARPA գործակալությունը (ԱՄՆ) սկսել է նոր՝ Cyber Genome նախագծի մշակումը, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել վերլուծական գործիքների եզակի հավաքածու։ Այս գործիքները թույլ կտան որոշել ցանկացած էլեկտրոնային նյութի աղբյուրը, լինեն դրանք տեքստային փաստաթղթեր, թե համակարգչային վիրուսի հատված։
Cyber Genome ծրագրով նախատեսվում է տվյալներ հավաքել ամենատարբեր համակարգերից, այդ թվում և ավանդական համակարգիչներից, գրպանի անհատական համակարգիչներից և/կամ տեղեկատվական համակարգերից, լարավոր և անլար ցանցերից, ինչպես նաև ցանկացած կրիչներից։ Հավաքված տվյալները վերլուծվելու են այն նույն սխեմաներով, ինչ և մարդու գենոմը։ Նախագծի վերջնական նպատակը ցանկացած թվային «արտեֆակտը» նրա հեղինակի հետ կապելն է։ Այլ կերպ ասած՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները պետք է հնարավորություն ստանան գտնելու ցանկացած ֆայլի հեղինակին այն նույն ալգորիթմների ու մեթոդիկաների օգնությամբ, որոնք կիրառվում են հանցագործության վայրում թողնված գործվածքի կտորներով կասկածյալներին ի հայտ բերելիս։ Այսպիսով, ապագայում ծրագրային կոդի ցանկացած հատվածի կամ ձեր ստեղծած ցանկացած փաստաթղթի ի վերջո կարելի կլինի հետևել և ապացուցել, որ այն ստեղծել եք հենց դուք։ Կարող է ստեղծվել նաև գործիք ձեր ստեղծագործածի երթուղին որոշելու համար, թե ինչ ճանապարհով են դրանք հայտնվել այնտեղ, որտեղ դրանք հայտնաբերել են։
Նշվում է, որ Cyber Genome նախագծին կարող են մասնակցել միայն ԱՄՆ քաղաքացիները։ Հետևաբար, մնացյալ աշխարհը չի կարող իմանալ ծրագրի հետագա զարգացման մասին, քանի դեռ այն առաջին արդյունքները չի տվել։
http://www.itsec.ru/newstext.php?news_id=64372դեպի ետ