• am
  • ru
  • en
Версия для печати
04.04.2018

ԻՆՏԵՐՆԵՏԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2012-2016ԹԹ.)

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 2, 2018

Սամվել Մանուկյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ, սոց.գ.թ.

Խնդիրը. Ինտերնետն աստիճանաբար վերածվում է հասարակության լայն շերտերի աշխարհայացքի ձևավորման և վարքագիծը պայմանավորող նշանակալի գործոնի։ Վերջին տասնամյակում վերլուծական հանրությունը հակված է ինտերնետը դիտել որպես գործիք, որն ունակ է երկրներում առաջացնել հասարակական-քաղաքական ցնցումներ, ինչպես նաև վճռական դերակատարում ունենալ քաղաքական ընտրություններում։ Այդ տեսակետից կարևոր է ընդհանուր պատկերացում ունենալ վերջին տարիներին Հայաստանում ինտերնետի նշանակության աճի միտումների և արդի վիճակի մասին։ Մասնավորապես, կարևոր է գնահատել ինտերնետի մոբիլիզացիոն պոտենցիալը։ Հոդվածում ներկայացված են այդ հարցերը լուսաբանող վերլուծական տվյալներ։

Տվյալների աղբյուրները. Ներկայացված արդյունքները ստացվել են «Կյանքի որակը Հայաստանում 2012-2016թթ.» ՀՀ կառավարության պատվերով իրականացված զանգվածային սոցիոլոգիական հետազոտությունների շարքի տվյալների շտեմարանների վերլուծությամբ։ Բոլոր տվյալները վերաբերում են Հայաստանի 18 և ավելի տարեկան ամբողջ բնակչությանը։

Արդյունքները. 2012-2016թթ. ընթացքում ինտերնետից օգտվողների քանակը Հայաստանում աճել է 62%-ից մինչև 78% (Գծապատկեր 1)։ Նշենք, որ անձն ինտերնետից կարող է օգտվել ինչպես տանը, այնպես էլ այլ տեղերում, օրինակ՝ աշխատավայրում։

ԻՆՏԵՐՆԵՏԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2012-2016ԹԹ.) (հոդվածն ամբողջությամբ, 127 KB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր