• am
  • ru
  • en
Версия для печати
04.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ 2014Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ

Руский

   

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ

Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտը վերջին տարիներին կտրուկ աճ է գրանցել՝ պայմանավորված բջջային կապի օպերատորների և ինտերնետ մատակարարող կազմակերպությունների ակտիվ գործունեությամբ։

Բջջային կապի զարգացումը

Բջջային կապի բաժանորդների թվաքանակը Հայաստանում 2014թ. առաջին եռամսյակում հասնում է 3 318 9311-ի (ներթափանցումը՝ մոտ 120%)։

Բաժանորդներն, ըստ օպերատորների, բաշխվում են հետևյալ կերպ (տե՛ս Նկար 1).

- Vivacell - 2 102 477

- Beeline - 699 381

- Orange - 517 073

Համացանցին կպած բջջային հեռախոսների թիվը հասնում է 1,55 միլիոնի, որոնք բաշխվում են հետևյալ կերպ.

- Vivacell - 1 003 011 (+9 366 աճ՝ 2013թ. չորրորդ եռամսյակի տվյալների համեմատ)

- Armentel/Beeline - 299 862 (+3 581)

- Orange - 266 050 (+11 484)

Ինտերնետ կապի բաժանորդները

Ինտերնետ կապի բաժանորդների թիվը բավական արագ շարունակում է աճել։ Ըստ ինտերնետ կապի մատակարարների (ISP) 2013թ. չորրորդ եռամսյակի տվյալների, ընդհանուր բաժանորդագրությունների թիվը հասնում է 465 153-ի (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների, որոնց թիվը հասնում է 1,55 միլիոնի)։

Բաժանորդագրություններն ըստ հիմնական ինտերնետ մատակարարների բաշխվում են հետևյալ կերպ.

Armentel

- Բաժանորդագրությունները - 159 808 (+2154 փակագծերում՝ աճը 2013թ. երրորդ եռամսյակի տվյալների համեմատ. միջին բաժանորդն ամսական օգտագործում է 24 730 Mb (- 8 650 Mb)

- Շարժական լայնաշերտ ինտերնետ կապի բաժանորդագրությունները (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների) - 33 166 (+ 5 971) (լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ. միջին բաժանորդն ամսական օգտագործում է 5 243Mb)

Vivacell

- Շարժական լայնաշերտ ինտերնետ կապի բաժանորդագրությունները (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների) 100 864 (+4 703) (միջին բաժանորդն ամսական օգտագործում է 10 084 Mb (+1 098Mb)

Orange

- Շարժական լայնաշերտ ինտերնետ կապի բաժանորդագրությունները (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների) 106 646 (+12 917) (միջին բաժանորդն ամսական օգտագործում է 13 213 Mb (+4 824 Mb)

Rostelecom

- Բաժանորդագրությունները - 7 215 (+3266) (միջին բաժանորդն ամսական օգտագործում է 83122 Mb (- 22058 Mb)

Ucom

- Բաժանորդագրությունները - 53 591 (+3454) (միջին բաժանորդն ամսական օգտագործում է 54 172 Mb (+1689 Mb)

Interactive

- Բաժանորդագրությունները - 2 346 (+50)

Arminco

- Բաժանորդագրությունները - 258 (-2) (միջին բաժանորդն ամսական օգտագործում է 23 358 Mb (-1053 Mb)

ADC

- Բաժանորդագրությունները - 1,259 (միջին արագությունը՝ 5.25 Mbps)

1Տվյալներն՝ ըստ օպերատորների, 2014թ. առաջին եռամսյակ։


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 7, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր