
ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԴԵՄ. ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ
Ադրբեջանական և թուրքական հաքերային խմբերը շարունակում են հիմնական վտանգ հանդիսանալ հայկական համացանցի համար։ Ցանցահենները պարբերաբար հարձակումներ են կազմակերպում հայաստանյան և ընդհանրապես հայկական կայքերի վրա։ Հարձակումների են ենթարկվում նաև անհատների էլեկտրոնային հասցեները և գրանցումները տարբեր սոցիալական ցանցերում։
Ամսական կտրվածքով ադրբեջանական և թուրքական հաքերային խմբերի զոհ է դառնում 50-100 հայկական կայք։ Սակայն լինում են դեպքեր, երբ հաքերներին հաջողվում է միանգամից տիրապետել սերվերներին, որտեղ տեղակայված են մեծ քանակությամբ կայքեր։ Այսպես, հուլիսի 1-ին միանգամից 86 կայք ենթարկվել է հարձակման1։
Հարձակումների վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնական ցանցահենների ակտիվությունը բավական կանխատեսելի է։
Ադրբեջանական հաքերային խմբերն ունեն մի քանի հիմնական հարձակումների օրեր.
- Հունվարի 20, այս օրը Ադրբեջանում նշում են խորհրդային բանակի մուտքը Բաքու (անմիջապես հունվարի 13-19-ի հայկական ջարդերից հետո), ինչի հետևանքով զոհվեցին մեծ թվով ջարդարարներ և խաղաղ բնակիչներ2
- Փետրվարի վերջ՝ կապված Խոջալուի դեպքերի հետ3
- Մարտի 31, երբ նշվում է այսպես կոչված ադրբեջանցիների ցեղասպանության օրը։
Բացի այդ, գրեթե միշտ հարձակումների փորձեր են կատարվում հայաստանյան պետական տոների ժամանակ։ Հարձակման ժամանակաշրջաններ են հանդիսանում նաև դեկտեմբերի վերջին - հունվարի առաջին օրերը, ինչպես նաև օգոստոս ամիսը։ Սա պայմանավորված է նրանով, որ այդ օրերին կայքերի վերահսկողությունը կտրուկ թուլանում է արձակուրդների պատճառով։
Թուրքական հաքերները հիմնականում հարձակվում են ապրիլի 24-ի շրջակայքում։ Ակտիվացման գործոն են հանդիսանում նաև այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող պետական մակարդակով քննարկումները։
Հազվադեպ, բայցևայնպես արձանագրվում են ադրբեջանական և թուրքական հաքերների միասնական գործողություններ։ Ադրբեջանցի և թուրք հաքերները հաճախ հարձակումներ են կատարում երրորդ երկրների կայքերի վրա՝ տեղադրելով դրանց վրա հակահայկական հայտարարություններ։ Այսպես, սույն թվականի մարտի 31-ին ադրբեջանական հաքերները կոտրել էին մի քանի հարյուր կայք տարբեր երկրներում, սակայն ադրբեջանական մամուլում սա ներկայացվել էր որպես հայկական կայքերի դեմ հաջողված հարձակում։ Սակայն հաքերների կողմից ներկայացված կոտրված կայքերի ցանկը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում ոչ հայկական կայքեր են, իսկ ցանկում ներգրավված հայկական կայքերը հարձակման էին ենթարկվել ավելի վաղ4։
Կայքերի դեմ հիմնական հաջողված հարձակումները բաժանվում են հետևյալ տեսակների5.
- Հիմնական խոցելիությունը մնում է տեխնիկական՝ SQL Injection (внедрение SQL кода) 6։ Նման հարձակումները կազմում են հաջողվածների մոտ 87%-ը։
- Կայքերի վրա օգտագործվող լրացուցիչ ծրագրային ապահովման սխալ կիրառումը՝ մոտ 11%։
- Գաղտնաբառերի կռահում (перебор паролей)` մոտ 2%։
Մտահոգիչ է, որ շատ անհատների դեմ հարձակումներ արձանագրվեցին 2012 թվականի ընթացքում։ Արձանագրվեց երեք դեպք, երբ թուրքական և ադրբեջանական հաքերները բաց համացանցում տեղադրեցին ընդհանուր առմամբ ավելի քան չորս հազար հայկական էլեկտրոնային հասցե՝ դրանց գաղտնաբառերով7։ Ընդ որում՝ կոտրված փոստարկղերից մի քանիսը պատկանում էին լրագրողների։ Դժվար է նույնիսկ գնահատել, թե ինչ կարգի տեղեկատվության հնարավոր արտահոսք է եղել այդ ընթացքում, քանի որ այդ արկղերում կարող էին լինել նաև հասարակության մեջ կարևոր դիրք գրավող անձանց նամակագրությունները։
Հայկական կայքերի վրա հարձակման վիճակագրության գրաֆիկները.
Պատկեր 1Հայաստանյան համացանցի հատվածի դեմ հաքերային հարձակումները 2011թ. ընթացքում։ Ըստ Cybergates կազմակերպության տվյալների

Պատկեր 2
Հայաստանյան համացանցի հատվածի վրա հաքերային հարձակումները 2012թ. հունվար-մայիսի ընթացքում։ Ըստ Cybergates կազմակերպության տվյալների

1 http://www.tert.am/am/news/2012/07/02/hackers/
2 http://baku.am/top-content-3
4Հաքերների կողմից ներկայացված ցուցակը հաքերների ֆեյսբուքյան էջից
https://www.evernote.com/shard/s8/sh/35a11b49-eb6b-4cfc-9b2f-ce4ef2ace674/fa90a39b106975b285c30d49d46038ec
5 Տվյալները՝ «Ինտերնետ հանրության» փոխնախագահ Գրիգոր Սաղյանի, 2010-2011 թվականների կտրվածքով։
6 http://ru.wikipedia.org/wiki/%D0%92%D0%BD%D0%B5%D0%B4%D1%80%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5_SQL-%D0%BA%D0%BE%D0%B4%D0%B0
7 Հարձակման ենթարկված էլեկտրոնային արկղերի ցուցակները.
http://kornelij.livejournal.com/1226184.html
http://kornelij.livejournal.com/1234116.html
http://kornelij.livejournal.com/1236276.html
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]