• ru
  • ru
  • ru
2018(23) , 2017(30) , 2016(43) , 2015(27) , 2014(14) , 2013(7) , 2012(13) , 2011(9)                  
  20.12.2011 ArmNews - «Բանաձև» - Գագիկ Հարությունյան - ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ հարցերի շուրջ
Որքա՞ն արդյունավետ է ԱՊՀ-ն, արդյո՞ք ռազմական դաշինք կդառնա ՀԱՊԿ-ը և ի՞նչ տնտեսական նոր ուղղություն ձեռք կբերի ԵԱՏՄ-ն հարցերի շուրջ «Բանաձև» հաղորդաշարի շրջանակներում կվերլուծի «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանը։
  29.07.2011 Դավիթ Բաբայան - Պանթյուրքիզմի գաղափարախոսությունը և ադրբեջանա-արցախյան հակամարտությունը
Դավիթ Բաբայանը ներկայացրեց «Պանթյուրքիզմի գաղափարախոսությունը և ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորումը» թեման՝ նվիրված պանթյուրքիզմի գաղափարախոսության առաջացմանը և Ադրբեջանի ստեղծման գործում այդ գաղափարախոսության ազդեցությանը, Արցախյան հակամարտության դրդապատճառներին։
  29.07.2011 Սամվել Մարտիրոսյան - Քաղաքացիական և քաղաքական քարոզչությունը նոր տեխնոլոգիաների միջոցով

Հուլիսի 29-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» ամառային դպրոցի վեցերորդ դասընթացը։ Զեկուցումով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ փորձագետ ՍամվելՄարտիրոսյանը։ Նա ներկայացրեց «Քաղաքացիական և քաղաքական քարոզչությունը նոր տեխնոլոգիաների միջոցով» թեման՝ սոցիալական ցանցերի, բլոգերի, էլեկտրոնային լրատվամիջոցների աճող դերի և ազդեցության, տեղեկատվական գործողություններում դրանց կիրառման մասին։

  27.07.2011 Դավիթ Ջամալյան - Հայաստանի դեմ Ադրբեջանի ծավալած պատերազմի ռազմավարությունը

Հուլիսի 27-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ ամառային դպրոցի հինգերորդ դասընթացը։ Դավիթ Ջամալյանի ներկայացրած թեման էր «Հայաստանի դեմ Ադրբեջանի ծավալած հոգեբանական-տեղեկատվական պատերազմի ռազմավարությունը և մարտավարական հնարքները»։ Զեկուցմանը հաջորդած քննարկմանը ներկաներն աշխույժ զրույց ծավալեցին, մասնավորապես՝ Ադրբեջանի կազմակերպած հոգեբանական-տեղեկատվական գործողությունների, դրանց նպատակների և մեր կողմից ցուցաբերվող հակազդեցության մեխանիզմների շուրջ։

  27.07.2011 Աննա Ժամակոչյան - Ադրբեջանի հայալեզու հեռուստահաղորդումները
Աննա Ժամակոչյանը ներկայացրեց «Ադրբեջանի հայալեզու հեռուստահաղորդումները ՀՀ տեղեկատվական անվտանգության համատեքստում» թեման, որում անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կիրառած քարոզչական հնարքներին, ՀՀ տեղեկատվական անվտանգությանն սպառնացող մարտահրավերներին։
  25.07.2011 Սերգեյ Սարգսյան - Կինոքարոզչություն

Հուլիսի 25-ին «Նորավանք» ԳԿՀ Ամառային դպրոցի շրջանակներում տեղի ունեցավ չորրորդ դասընթացը։ Զեկուցումով հանդես եկավ «Նորավանք» ԳԿՀ փորձագետ, փոխգնդապետ Սերգեյ Սարգսյանը, ով ներկայացրեց «Կինոքարոզչություն» թեման։ Քննարկումները ծավալվեցին կինոքարոզչության ազդեցության մեխանիզմների, Ադրբեջանի հակահայկական կինոքարոզչության շուրջ։

  22.07.2011 Սևակ Սարուխանյան - Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում

Հուլիսի 22-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» ամառային դպրոցի երրորդ դասընթացը։ Զեկուցումով հանդես եկավ փորձագետ, «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, հիմնադրամի փոխտնօրեն Ս.Սարուխանյանը՝ «Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում» թեմայով։ Շոշափվեցին, մասնավորապես՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման դինամիկային, Իրանի արտաքին և ներքին քաղաքականությանը նվիրված հարցեր։

  20.07.2011 Հրաչյա Արզումանյան - Պատերազմի բնորոշումը 21-րդ դարում

Հուլիսի 20-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» խորագրով ամառային դպրոցի երկրորդ դասընթացը։ Զեկուցումով հանդես եկած անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը ներկայացրեց «Պատերազմի բնորոշումը 21-րդ դարում» թեման։ Այն նվիրված էր արևմտյան ռազմաքաղաքական մտքի զարգացման, պատերազմի և խաղաղության նկատմամբ նոր մոտեցումների հարցերին։

  18.07.2011 Գագիկ Հարությունյան - Արդի Հայաստան. նոր պետականություն և նոր հիմնախնդիրներ

Հուլիսի 18-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» խորագրով ամառային դպրոց-գիտաժողովի առաջին դասընթացը։ Զեկուցումով հանդես եկած «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գ.Հարությունյանը ներկայացրեց «Արդի Հայաստան. նոր պետականություն և նոր հիմնախնդիրներ» խորագրով թեման։ Հնչեցին բազմաթիվ հարցեր, ծավալվեց քննարկում ազգային անվտանգության հարցերի շուրջ։