22.07.2011
Սևակ Սարուխանյան - Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում
Հուլիսի 22-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» ամառային դպրոցի երրորդ դասընթացը։ Զեկուցումով հանդես եկավ փորձագետ, «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, հիմնադրամի փոխտնօրեն Ս.Սարուխանյանը՝ «Իրանի քաղաքականությունը Հարավային Կովկասում» թեմայով։ Շոշափվեցին, մասնավորապես՝ հայ-իրանական հարաբերությունների զարգացման դինամիկային, Իրանի արտաքին և ներքին քաղաքականությանը նվիրված հարցեր։