18.07.2011
Գագիկ Հարությունյան - Արդի Հայաստան. նոր պետականություն և նոր հիմնախնդիրներ
Հուլիսի 18-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» խորագրով ամառային դպրոց-գիտաժողովի առաջին դասընթացը։ Զեկուցումով հանդես եկած «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գ.Հարությունյանը ներկայացրեց «Արդի Հայաստան. նոր պետականություն և նոր հիմնախնդիրներ» խորագրով թեման։ Հնչեցին բազմաթիվ հարցեր, ծավալվեց քննարկում ազգային անվտանգության հարցերի շուրջ։