20.07.2011
Հրաչյա Արզումանյան - Պատերազմի բնորոշումը 21-րդ դարում
Հուլիսի 20-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ «Ազգային անվտանգության հիմնախնդիրները» խորագրով ամառային դպրոցի երկրորդ դասընթացը։ Զեկուցումով հանդես եկած անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը ներկայացրեց «Պատերազմի բնորոշումը 21-րդ դարում» թեման։ Այն նվիրված էր արևմտյան ռազմաքաղաքական մտքի զարգացման, պատերազմի և խաղաղության նկատմամբ նոր մոտեցումների հարցերին։