• am
  • ru
  • en




19.06.2018 ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ
Վահրամ Հովյան
Չնայած իրանական սփյուռքի՝ այդ երկրի համար ոչ միանշանակ դերին, ինչպես նաև պետություն-սփյուռք հարաբերություններում առկա որոշակի խնդիրներին, ԻԻՀ իշխանությունները նույնպես փորձում են օգտագործել արտերկրի հայրենակիցների ներուժը սեփական երկրի զարգացման և նրա առջև ծառացած խնդիրների լուծման համար։ Սույն հետազոտության շրջանակներում դիտարկումները կենտրոնանում են Իրան-սփյուռք համագործակցության քաղաքական, տեղեկատվական, տնտեսական և գիտական ոլորտների վրա։


18.06.2018 ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2017Թ.
Անուշավան Բարսեղյան
Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի տվյալների համաձայն, ԱՀ ՀՆԱ-ն 2017թ. կազմել է 70,1 մլրդ մանաթ ($41,5 մլրդ), ինչը 0,1%-ով ավելի է 2016թ. ցուցանիշից, մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 7,2 հազար մանաթ ($4,2 հազար): 2016թ. ընթացքում ՀՆԱ 3,1%-անոց անկման համեմատ 2017թ. ցուցանիշներն արտացոլում են դրական միտումներ, սակայն դա հիմնականում պայմանավորված է նավթի գնաճով. Brent տեսակի նավթի միջին գինը 2017թ. կազմել է $54, ինչը 23,4%-ով բարձր է 2016թ. ցուցանիշից ($43,76):


12.06.2018 ՀՀ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐՈՒԺԸ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Աղասի Թավադյան
Մրցունակության աստիճանի բարելավումն առաջնահերթ խնդիր է: Այն առաջին հերթին արտահայտվում է ՀՆԱ աճով և առևտրային հաշվեկշռի բարելավմամբ, հատկապես փոքր տնտեսությամբ երկրի համար: ՀՀ արտահանման իրական ներուժը, արտահանման առանցքային ճյուղերը գնահատելու և մրցունակությունը բարելավելու համար անհրաժեշտ է դիտարկել ՀՀ դրամի փոխարժեքի դինամիկայի ազդեցությունն առևտրային հաշվեկշռի վրա:


07.06.2018 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄՈՎ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԱԴԻԼ ԲԱԳԻՐՈՎԸ 250 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ Է ՍՏԱՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԳՏԻՆ ԼՈԲԲԻՆԳ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հարութ Սասունյան
Իմ անցյալ շաբաթվա հոդվածում՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի օգտին լոբբինգի համար գաղտնի ֆինանսավորման մասին, ես անդրադարձել էի այն վարձատրությանը, որը տրվել է «նախագահ Ալիևի հետ սերտ կապեր ունեցող նավթի և գազի հարցերով ազդեցիկ մի խորհրդատուի, որն իրեն ներկայացնում է որպես գաղթականի հաջող պատմություն ունեցող և ապրում է Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, միևնույն ժամանակ լոբբինգ է անում ԱՄՆ-ի կառավարությանը իր հայրենիքի օգտին»:


05.06.2018 ՔՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հայկ Գաբրիելյան
2018թ. ապրիլի 18-ին Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ քննարկումներից հետո հայտարարեց ընթացիկ տարվա հունիսի 24-ին արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ նշանակելու մասին:


04.06.2018 ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԻ ԱՌՋԵՎ ԿԱՐՈՂ Է ԿԱՆԳՆԵԼ ՆԱԵՎ ՄԵՂՐԻԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ
«Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանի խոսքով՝ Իրանի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցների սահմանման դեպքում կտուժեն նաև այն պետությունները և ազգային ընկերությունները, որոնք տնտեսական կապեր են պահպանում Իրանի հետ։


31.05.2018 ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ. ԻՍՐԱՅԵԼԻ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ՇՈՒՐՋ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
ՍտատուսՔվո վերլուծական հաղորդումը հյուրընկալեց «Նորավանք» ԳԿՀ հիմնադրամի քաղաքական հետազոտությունների ղեկավար Կարեն Վերանյանին: Քննարկեցինք Իսրայելի օրենսդիր մարմնի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցերը:


30.05.2018 «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՎԱՑՔԱՏԱՆ» ԳԱՂՏՆԻ ԾՐԱԳՐՈՎ 1,5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ Է ՎՃԱՐՎԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼՈԲԲԻՍՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
Հարութ Սասունյան
Կազմակերպված հանցագործության և կաշառակերության լուսաբանման նախագծի (OCCRP) համացանցային կայքն անցյալ շաբաթ բացահայտեց հավանաբար ապօրինի լոբբինգ ԱՄՆ-ում, որը ֆինանսավորվել է ադրբեջանական աղբյուրներից: 2018 թվականի մայիսի 23-ին հետաքննող լրագրող Ջոնի Ռեյթը տեղեկացրեց, որ «փողերի մի մասը, որ փոխանցվել է «ադրբեջանական լվացքատան» գաղտնի ծրագրով և ապօրինի հիմնադրամի միջոցով, որով 2012-ից 2014 թթ. ընկած ժամանակահատվածում երկրից արտահոսել է 2,9 միլիարդ դոլար, ենթադրվում է, որ հայտնվել է ադրբեջանական կազմակերպության ձեռքում, որը Վիրջինիա նահանգում մեկ տասնամյակից ավելի վարձել է մի ընկերություն ԱՄՆ կառավարությանը լոբբինգ անելու համար»:


29.05.2018 ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԻՐԱՆ-ԻՍՐԱՅԵԼ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Կարեն Վերանյան
ՌԴ, Իրանի և Թուրքիայի ռազմաքաղաքական կոորդինացիոն գործողությունների արդյունքում Սիրիայում իրականացված հակաահաբեկչական պայքարը կարծեք թե նոր հնարավորություններ էր բացում սիրիական ճգնաժամի հանգուցալուծման համար։ Տարբեր փորձագիտական գնահատականներով, թեև այդ գործողությունների արդյունքում լուրջ հաջողություններ արձանագրվեցին ահաբեկչության դեմ պայքարում, այդուհանդերձ, չկային բավարար ռազմաքաղաքական, անվտանգային նախադրյալներ՝ խոսելու Սիրիայում և ողջ տարածաշրջանում համապարփակ կայունության հաստատման հնարավորության մասին։


25.05.2018 «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ
Արմեն Մանվելյան
Հայաստան-Եվրամիություն պայմանագիրը, ինչպես հայտնի է, իրականում եղել է եռակողմ, այն ստորագրել է նաև «Եվրոպայի ատոմային էներգիայի համայնք» (ԵԱԷՀ-Եվրոատոմ) կազմակերպությունը։ Այս կառույցի մասնակցությունը Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի միության միջև կնքված ռազմավարական նշանակության պայմանագրի կնքմանը պատահական չէ։ 


22.05.2018 «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ
ԱՄՆ ճնշումից կտուժի թե' Իրանը, թե' Հայաստանը
Ի՞նչ է կատարվում Իսրայելի շուրջ:
Ի՞նչը հատկապես լարեց իրավիճակն այստեղ: Իսրայելա-պաղեստինյան լարվածությունը հասավ ՄԱԿ, մեղադրանք Իրանին, Համասի ահաբեկիչները սադրում են պաղեստինցիներին հարձակվելու Իսրայելի վրա:


18.05.2018 «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ
Հայ ռուսական հարաբերություններ և ՌԴ- ընտրություններ
ՌԴ-ում նախագահական ընտրությունների արդյունքները. ինչի՞ մասին են դրանք վկայում։ Ընդհանրապես ի՞նչ առանձնահատկություններ ունեն Ռուսաստանում նախընտրական գործընթացները:


16.05.2018 ԻՍՐԱՅԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ (տեսանյութ)
Արա Մարջանյան. Նորավանք հիմնադրամի տնօրենի տեղակալ, ՄԱԿ-ի ազգային փորձագետ
ԱՄՆ Իրան լարվածության Իսրայելի մասնակցությունը, հնարավոր վտանգներն ու դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանի ու հատկապես ՀՀ-ի վրա:


14.05.2018 «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ
Թեման բանակցային գործընթացին արցախյան կողմի մասնակցության վերաբերյալ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի հայտարարությունն է՝ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների համատեքստում։


07.05.2018 ԱԷՄԳ-Ն ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Արմեն Մանվելյան
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամբողջ աշխարհում սկսեցին բուռն զարգանալ միջուկային տեխնոլոգիաները: 1945թ. օգոստոսին ԱՄՆ-ի կողմից ճապոնական Հերոսիմա և Նագասակի քաղաքների նկատմամբ միջուկային զենքի կիրառումը պատճառ հանդիսացավ, որպեսզի ԽՍՀՄ-ն արագացնի նոր միջուկային զենքի ստեղծման ծրագրերը։ 1949թ. օգոստոսի 2-ին Ղազախստանի Սեմիպալատինսկ ռազմավարժարանում ԽՍՀՄ-ն առաջին անգամ փորձարկեց ատոմային ռումբը:


Վերլուծություններ 61 - 75 -ը 776-ից
Սկիզբ | Նախորդ | 3 4 5 6 7 | Հաջորդ | Վերջ | Բոլորը