• am
  • ru
  • en
Версия для печати
14.05.2018

«ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԻ ԱՍՈՒԼԻՍԸ

   

Թեման բանակցային գործընթացին արցախյան կողմի մասնակցության վերաբերյալ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի հայտարարությունն է՝ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների համատեքստում։

Կ.Վերանյանի գնահատականով՝ բանակցությունների ընթացքը և, առավել ևս՝ դրանց արդյունքները լիարժեք դարձնելու համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի անմիջական ներգրավվածության ապահովումը բանակցային գործընթացում։ Բանակցություններին արցախյան կողմի մասնակցության ապահովման առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունը բանախոսը դրական գնահատեց, այլ հարց է, թե ինչպես, ինչ ռազմավարությամբ դա կհաջողվի իրագործել։ Բանախոսի դիտարկմամբ՝ երբեք ուշ չէ, որ արցախյան կողմը վերադառնա բանակցային գործընթաց, ելք գտնելու հնարավորություններ կան։ Կ.Վերանյանն այդ հնարավորությունը տեսնում է այն պարագայում, եթե Հայաստանը կարողանա եռակի, քառակի հզորացնել իր ռազմական-անվտանգային, ինչպես նաև մարդկային-մտավոր պոտենցիալը և Ադրբեջանի հետ խոսել ուժի, թելադրողի դիրքերից։

Փորձագետը գտնում է, որ պետք է աչալրջորեն հետևել տարածաշրջանային զարգացումներին և մասնավորապես Իրան-Իսրայել դիմակայությանը։ Թրամփի հայտարարությունը՝ կապված Իրանի հետ միջուկային պայմանագրից Վաշինգտոնի դուրս գալու և Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների սահմանման հնարավորության հետ, նոր մարտահրավերներ է բերում տարածաշրջան։ Թեև Հայաստանն ուղղակի մասնակցություն չունի այդ գործընթացներին, այդուհանդերձ, դրանք ուղղակի թե անուղղակի ազդեցություն կթողնեն ՀՀ պաշտպանական-անվտանգային, տնտեսական անվտանգության վրա։

Արարատ հեռուստաընկերության անդրադարձը՝


https://www.youtube.com/watch?v=44ffB7fu8-o



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր