• am
  • ru
  • en
Версия для печати
18.06.2018

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2017Թ.

   

«21-րդ ԴԱՐ» N 2, 2018

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական

ԱՀ 2017թ. համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)

Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտեի տվյալների համաձայն, ԱՀ ՀՆԱ-ն 2017թ. կազմել է 70,1 մլրդ մանաթ ($41,5 մլրդ), ինչը 0,1%-ով ավելի է 2016թ. ցուցանիշից, մեկ անձին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 7,2 հազար մանաթ ($4,2 հազար): 2016թ. ընթացքում ՀՆԱ 3,1%-անոց անկման համեմատ 2017թ. ցուցանիշներն արտացոլում են դրական միտումներ, սակայն դա հիմնականում պայմանավորված է նավթի գնաճով. Brent տեսակի նավթի միջին գինը 2017թ. կազմել է $54, ինչը 23,4%-ով բարձր է 2016թ. ցուցանիշից ($43,76):

Հարկ է նշել, որ 2017թ. առաջին ինն ամիսների արդյունքում ԱՀ Վիճակագրության պետական կոմիտեն պաշտոնապես արձանագրել էր ՀՆԱ 0,6% անկում 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, և դժվար է պատկերացնել վերջին եռամսյակում այնպիսի տնտեսական աճ, որը կարող էր տարվա կտրվածքով բեկումնային նշանակություն ունենալ: Ադրբեջանի տնտեսական ուղղվածության առաջատար «ուղեղային կենտրոնի»` CESD-ի (Տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների կենտրոն) փորձագետները կասկածի տակ են առնում անգամ վերոնշյալ 0,6%-անոց անկումը. նրանց հաշվարկներով՝ անկումը կազմել է 1%: Ավելին, Ադրբեջանի 2017թ. առաջին կիսամյակի ՀՆԱ-ն, Ասիական բանկի փորձագետների հաշվարկներով, նվազել է 1,3%-ով:

ԱՀ 2017թ. ՀՆԱ 62,8%-ը արտադրվել է ոչ նավթային ոլորտում, 37,2%-ը` նավթայինում: 2016թ. համեմատ ոչ նավթային ոլորտի արտադրողականությունը բացարձակ արժեքով աճել է 2,7%-ով, այդ թվում 8,5%` տրանսպորտի և պահուստավորման, 6,6%` հասարակական սննդի, 4,2%` գյուղատնտեսության, անտառաբուծության և ձկնաբուծության, 2,5%` տրանսպորտային միջոցների վերանորոգման, 1,5%` սոցիալական և այլ ծառայությունների ոլորտներում:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2017Թ. (հոդվածն ամբողջությամբ, 175 KB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր