ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՈՒՄ 2009-2012ԹԹ.» ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ
Կարեն Վերանյան«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
Վերջերս լույս տեսավ «Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպության «Համաշխարհային առևտրի խթանում» վարկանիշային հերթական՝ 2012թ. տարեկան հետազոտությունը1։ Կազմակերպության հրապարակած վարկանիշային հետազոտության վերջին զեկույցը կներկայացնենք նախորդ՝ 2009-2010թթ. համապատասխան զեկույցների համեմատությամբ՝ ըստ ՀՀ և այլ առանձնացված երկրների վարկանիշային արդյունքների դիտարկման։
«Համաշխարհային առևտրի խթանում» վարկանիշային զեկույցները կազմվել են չորս հիմնական ենթացուցիչներից ստացված արդյունքների համադրության միջոցով։ Այդ ենթացուցիչներն են.
- շուկայի մուտքը,
- սահմանային վարչարարությունը,
- տրանսպորտային և հաղորդակցությունների ենթակառուցվածքը,
- գործարար միջավայրը։
«Համաշխարհային առևտրի խթանում 2009-2010թթ.».
ՀՀ և հարակից երկրներ
«Համաշխարհային առևտրի խթանում 2009թ.» հաշվետվությունում, թեև ՀՀ-ն ԱՊՀ երկրների շարքում առանձնացել է իր բարձր ցուցանիշով, սակայն չի պահպանել 2008թ. առաջատարի դիրքը։ Զեկույցում ներառված ԱՊՀ 8 երկրների շարքում ՀՀ ցուցանիշը զիջում է միայն Մոլդովային, որը նախորդ հաշվետվության համեմատ զգալիորեն բարելավել է իր վարկանիշը (52-րդ դիրք, 4,15 միավոր)։ Հաշվետվությունում ընդգրկված 121 երկրների մեջ ՀՀ-ն զբաղեցրել է 64-րդ դիրքը (3,81 միավոր)՝ որոշակի հետընթաց արձանագրելով նախորդ տարվա համապատասխան արդյունքի համեմատ։ Ըստ ենթացուցիչների միավորների հաշվառման, 2008թ. համադրությամբ ՀՀ-ն հետընթաց է ունեցել 3 ենթացուցիչներով։ Առաջընթաց է արձանագրվել միայն երրորդ՝ տրանսպորտի և հեռահաղորդակցությունների ենթակառուցվածքի ենթացուցչի պարագայում, երբ այդ ցուցանիշը 3 միավորի փոխարեն կազմել է 3,42։
Աղյուսակ 1
«Համաշխարհային առևտրի խթանում» 2009թ., ՀՀ-ն այլ երկրների շարքում (զեկույցում ներառված է 121 երկիր)
2009թ. համեմատ 2010թ. արդյունքներով ՀՀ միջազգային վարկանիշը կրկին զգալի առաջընթաց է արձանագրել։ ՀՀ-ն ԱՊՀ երկրների շարքում արձանագրել է լավագույն վարկանիշային ցուցանիշը և նախորդ տարվա համեմատ ունեցել 12 դիրքային դրական տեղաշարժ՝ 64-ից անցնելով 52-րդ դիրքի։ Եթե 2009թ. զեկույցում ՀՀ ամփոփ վարկանիշային միավորը կազմում էր 3,81, ապա 2010թ. միավորը բավական բարձր է՝ 4,24։ Ի տարբերություն նախորդ զեկույցի, որտեղ ՀՀ ցուցանիշը բավական բարձր դիրքային տարբերությամբ (16 դիրքային միավոր) զիջում էր, մասնավորաբար, Թուրքիայի վարկանիշային արդյունքին, 2010թ. հետազոտությունում ՀՀ-ն առաջ է անցել Թուրքիայից 10 դիրքային միավորով (համապատասխանաբար 52 և 62 դիրքային միավորներ)։ ԱՊՀ անդամ երկրների շարքում բարձր ցուցանիշներով առանձնացել է նաև Ադրբեջանը, որը կրկին անմիջապես է հաջորդում ՀՀ-ին։ Նկատենք, սակայն, որ Ադրբեջանը նախորդ տարվա համեմատ թեև 7 դիրքային միավորի հետընթաց է արձանագրել՝ 70-րդ դիրքից անցնելով 77-րդի, այնուհանդերձ, վարկանիշային ամփոփ միավորով անտրամաբանորեն դրական միտում է ունեցել։ Նույն տրամաբանությունը կարելի է նկատել նաև Ուկրաինայի (ինչպես և ՌԴ-ի) պարագայում, որը թեև 2009թ. համեմատությամբ 10 դիրքային միավորի հետընթաց է ունեցել, այնուամենայնիվ, ամփոփ վարկանիշավորման պարագայում անհասկանալիորեն միավորի առաջընթաց է արձանագրվել (3,76 միավորից անցնելով 3,88-ի)։ ՀՀ սահմանակից երկրներից բավական բարձր ցուցանիշ է արձանագրել մասնավորապես Վրաստանը, որը գերազանցում է ՀՀ-ին (տե՛ս Աղյուսակ 2)։
ՀՀ-ն ԱՊՀ երկրների առաջատար.
«Համաշխարհային առևտրի խթանում 2012թ.»
Ինչպես պատկերված է աղյուսակում, կազմակերպության վերջին վարկանիշային զեկույցում ներառված 132 երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցրել է 59-րդ դիրքը՝ ունենալով 4.19 վարկանիշային միավոր։ Զեկույցում ներառված ԱՊՀ 8 պետությունների ցուցակը, ինչպես և նախորդ զեկույցում, գլխավորում է ՀՀ-ն՝ ԱՊՀ տարածքի լավագույն արդյունքը։ ՀՀ-ին անմիջապես հաջորդում են Մոլդովան ու Ադրբեջանը, որոնք համապատասխանաբար արձանագրել են 76 և 81 դիրքային միավորներ։ ԱՊՀ անդամ պետությունների շարքում ամենացածր ցուցանիշը Ռուսաստանինն է՝ 112-րդ դիրք։
Հարավային Կովկասի երկրների վարկանիշային համեմատականի առումով նշենք, որ տարածաշրջանում լավագույն վարկանիշային արդյունքը գրանցվել է Վրաստանի պարագայում, որը զբաղեցնելով 38-րդ դիրքը՝ ունեցել է 4.58 ամփոփ միավոր։ Հարավային Կովկասի երկրներից ցածրագույն արդյունքը գրանցվել է Ադրբեջանի դեպքում, որի ցուցանիշների մասին վերը խոսվեց։ Նախորդ՝ 2010թ. զեկույցի համեմատ տարածաշրջանի երեք երկրներն էլ դիրքային հետընթաց են արձանագրել։ ՀՀ-ն նախորդ զեկույցի արդյունքի համեմատ զիջել է դիրքը 7 միավորով, Վրաստանն ու Ադրբեջանը՝ համապատասխանաբար 1 և 4 միավորներով (նախորդ զեկույցի արդյունքների համեմատ տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրների դիրքային միավորների փոփոխություններին անդրադառնալիս հարկ է հաշվի առնել նաև այն, որ եթե 2010թ. զեկույցում ընդգրկված երկրների քանակը 125 էր, ապա այս զեկույցում դրանց թվաքանակն ավելացել է՝ 132 երկիր)։
Անդրադառնանք ՀՀ ենթացուցիչների համեմատականին։ Աղյուսակից պարզ է դառնում, որ ՀՀ ենթացուցիչներից լավագույն արդյունքը գրանցվել է առաջինի (շուկայի մուտք) պարագայում։ Այս ենթացուցչում արձանագրվել է 13 դիրքային և 4.94 վարկանիշային միավոր։ Այդ բարձր ենթացուցչին հաջորդում է գործարար միջավայրի արդյունքը՝ 61-րդ դիրք և 4.36 վարկանիշային միավոր։ ՀՀ ենթացուցիչների շարքում ցածրագույն արդյունքն արձանագրվել է սահմանային վարչարարության դեպքում՝ 85 դիրքային և 3.54 վարկանիշային միավորներով։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկրի ենթացուցիչների շարքում բարձրագույն միավորը եղել է շուկայի մուտք ենթացուցչի պարագայում՝ 9 դիրքային և 5.10 վարկանիշային միավորներով, իսկ ցածրագույն ցուցանիշը՝ տրանսպորտ և հաղորդակցություն ենթացուցչում՝ 66-րդ դիրքով և 3.88 միավորով։ Ադրբեջանի պարագայում կրկին լավագույն արդյունքը գրանցվել է շուկայի մուտքի պարագայում (57-րդ դիրք, 4.07 միավոր), իսկ ցածրագույն արդյունքը՝ սահմանային վարչարարության ոլորտում (107-րդ դիրք և 3.11 միավոր)։
Աղյուսակ 2
«Համաշխարհային առևտրի խթանում» 2010թ., ՀՀ այլ երկրների շարքում (զեկույցում ներառված է 125 երկիր)
Աղյուսակ 3
«Համաշխարհային առևտրի խթանում» 2012թ., ՀՀ-ն այլ երկրների շարքում (զեկույցում ներառված է 132 երկիր)
Գրաֆիկ 1
«Համաշխարհային առևտրի խթանում» 2012թ., ՀՀ դիրքը ԱՊՀ երկրների շարքում
Գրաֆիկ 2
«Համաշխարհային առևտրի խթանում» 2012թ., Հարավային Կովկասի երկրների ենթացուցիչների համեմատականը
2 Զեկույցներում ներառված չեն ԱՊՀ բոլոր երկրները. Մոլդովան չի ներառվել կազմակերպության 2010թ. զեկույցում՝ այդ երկրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվական բազայի բացակայության պատճառով։
3 2009թ. օգոստոսի 18-ին Վրաստանը պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ միջպետական միավորումից։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]