ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ. «ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԽԹԱՆՈՒՄ 2010Թ.» ԶԵԿՈՒՅՑԸ


2010թ. մայիսի վերջին լույս տեսավ «Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպության «Համաշխարհային առևտրի խթանում» վարկանիշային հերթական՝ 2010թ. տարեկան հետազոտությունը։ Կազմակերպության հրապարակած վարկանիշային հետազոտության վերջին զեկույցը կներկայացնենք նախորդ՝ 2009թ. համապատասխան ուսումնասիրության համեմատության միջոցով՝ ՀՀ և այլ երկրների վարկանիշային արդյունքների դիտարկմամբ։
«Համաշխարհային առևտրի խթանում» վարկանիշային զեկույցները կազմվել են չորս հիմնական ենթացուցիչներից ստացված արդյունքների համադրության միջոցով։ Այդ ենթացուցիչներն են՝
- մուտք շուկա,
- սահմանային վարչարարություն,
- տրանսպորտային և հաղորդակցությունների ենթակառուցվածք,
- գործարար միջավայր։
«Համաշխարհային առևտրի խթանում 2009-2010թթ.». ՀՀ և հարակից երկրներ
«Համաշխարհային առևտրի խթանում 2009թ.» հաշվետվությունում, թեև ՀՀ-ն ԱՊՀ երկրների շարքում առանձնացել է բարձր ցուցանիշով, սակայն չի պահպանել 2008թ. առաջատարի դիրքը։ Զեկույցում ներառված ԱՊՀ 8 երկրների շարքում ՀՀ ցուցանիշը զիջում է միայն Մոլդովային, որը նախորդ հաշվետվության համեմատ զգալիորեն բարելավել է վարկանիշը (52-րդ դիրք, 4,15 միավոր)։ Հաշվետվությունում ընդգրկված 121 երկրների ցուցակում ՀՀ-ն զբաղեցրել է 64-րդ դիրքը (3,81 միավոր)՝ հետընթաց արձանագրելով նախորդ տարվա համապատասխան արդյունքի համեմատ։ Ըստ ենթացուցիչների միավորների հաշվառման, 2008թ. համադրությամբ ՀՀ-ն հետընթաց է ունեցել 3 ենթացուցիչներով։ Առաջընթաց է արձանագրվել միայն երրորդ՝ տրանսպորտի և հեռահաղորդակցությունների ենթակառուցվածքի ենթացուցչի պարագայում, երբ այդ ցուցանիշը 3 միավորի փոխարեն կազմել է 3,42։ Աղյուսակ 1-ում առանձնացված Արևելյան Եվրոպայի երկրների շարքում ՀՀ-ն գերազանցում է Բուլղարիային, որը զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը։
Աղյուսակ 1
«Համաշխարհային առևտրի խթանում» 2009թ.,
ՀՀ-ն այլ երկրների շարքում (զեկույցում ներառված է 121 երկիր)
2009թ. վարկանիշային հետազոտության համեմատությամբ 2010թ. արդյունքներում ՀՀ միջազգային վարկանիշը կրկին զգալի առաջընթաց է արձանագրել։ ՀՀ-ն ԱՊՀ երկրների շարքում արձանագրել է լավագույն վարկանիշային ցուցանիշը և նախորդ տարվա համեմատ ունեցել 12 դիրքային դրական տեղաշարժ՝ 64-ից անցնելով 52-րդ դիրք։ Եթե 2009թ. զեկույցում ՀՀ ամփոփ վարկանիշային միավորը կազմում էր 3,81, ապա այս տարվա միավորը բավական բարձր է՝ 4,24։ ՀՀ-ն իր միավորով գերազանցում է Արևելա-կենտրոնական Եվրոպայի առանձնացված երկրներից մասնավորապես Ռումինիային, Լեհաստանին ու Բուլղարիային։ Ի տարբերություն նախորդ զեկույցի, որտեղ ՀՀ ցուցանիշը բավական բարձր դիրքային տարբերությամբ (16 դիրքային միավոր) զիջում էր, մասնավորաբար, Թուրքիայի վարկանիշային արդյունքին, 2010թ. հետազոտությունում ՀՀ-ն առաջ է անցել Թուրքիայից 10 դիրքային միավորով (համապատասխանաբար 52 և 62)։ ԱՊՀ անդամ երկրների շարքում բարձր ցուցանիշներով առանձնացել է նաև Ադրբեջանը, որը կրկին անմիջապես է հաջորդում ՀՀ-ին։ Նկատենք, սակայն, որ Ադրբեջանը նախորդ տարվա համեմատ թեև 7 դիրքային միավորի հետընթաց է արձանագրել՝ 70-րդ դիրքից անցնելով 77-րդ, այնուհանդերձ, վարկանիշային ամփոփ միավորով անտրամաբանորեն դրական միտում է ունեցել։ Նույն տրամաբանությունը կարելի է նկատել նաև Ուկրաինայի (ինչպես և ՌԴ-ի) պարագայում, որը թեև 2009թ. համադրությամբ 10 դիրքային միավորի հետընթաց է ունեցել, այնուամենայնիվ, ամփոփ վարկանիշավորման պարագայում անհասկանալիորեն միավորի առաջընթաց է արձանագրվել (3,76 միավորից անցնելով 3,88-ի)։ Այս միտումը նկատելի է նաև Արևելա-կենտրոնական Եվրոպայի որոշ երկրների օրինակներով։ ՀՀ սահմանակից երկրներից բավական բարձր ցուցանիշ է արձանագրել, մասնավորապես, Վրաստանը, որն իր վարկանիշով գերազանցում է ինչպես ՀՀ-ին, այնպես էլ Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի՝ մեր կողմից առանձնացված երկրներին՝ բացառությամբ Էստոնիայի (Աղյուսակ 2)։
Աղյուսակ 2
«Համաշխարհային առևտրի խթանում» 2010թ., ՀՀ-ն այլ երկրների շարքում (զեկույցում ներառված է 125 երկիր)
Աղյուսակ 3
2010թ. ՀՀ և առանձնացված այլ երկրների վարկանիշավորման փոփոխությունը 2009թ. համեմատությամբ
1 Զեկույցներում ներառված չեն ԱՊՀ անդամ հանդիսացող բոլոր երկրները. Մոլդովան չի ներառվել կազմակերպության 2010թ. զեկույցում՝ այդ երկրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվական բազայի բացակայության պատճառով։
2 2009թ. օգոստոսի 18-ին Վրաստանը պաշտոնապես դուրս է եկել ԱՊՀ-ից։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
- ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ[28.09.2018]
- ԲԱՑԻ ՀՀ-ԻՑ, ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՆԱԵՎ ՊՈՒՏԻՆԻ ԱՅՑԸ ԱԴՐԲԵՋԱՆ, ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ՓՈՐՁԱԳԵՏ[17.09.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ, ԵԹԵ ՓՈՐՁԻ ՕԳՏՎԵԼ ԲԻԼԶԵՐՅԱՆ-ԹՐԱՄՓ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՇԱՀԵԿԱՆ ԴԻՐՔՈՒՄ ԿՀԱՅՏՆՎԻ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[11.09.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՐ, ՈՐ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՆԵՐԳՐԱՎՎԻ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[05.09.2018]
- ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՎԵԼՈՐԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԼԻԵՎԻՆ՝ ՈՒԺԵՂ ԴԻՐՔԵՐԻՑ ԽՈՍԵԼՈՒ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱՀԱՐՑՈՒՄ. Կ. ՎԵՐԱՆՅԱՆ[14.08.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ 2008-2018ԹԹ.[13.08.2018]