• am
  • ru
  • en
2018(7) 2017(3) 2016(7) 2015(4) 2014(9) 2013(4) 2012(5) 2011(6) 2010(7) 2009(8) 2008(1) 2007(3) 2006(5) 2005(4) 2003(16)

25.12.2018 ՉԻՆԱՍՏԱՆԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻ. ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
...Ինչպես հայտնի է, 1978թ. դեկտեմբերին, ՉԿԿ Կենտկոմի 11-րդ գումարման 3-րդ պլենումում, Չինաստանի ականավոր պետական գործիչ պարոն Դեն Սյաոպինի նախաձեռնությամբ տրվեց պատմական՝ բարեփոխումների և բաց դռների քաղաքականության մեկնարկը։ Ինչպես նշեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինփինը, «բարեփոխումների և բաց քաղաքականության անցկացումը վճռորոշ է Չինաստանի համար։ 30 տարվա ընթացքում տեղի են ունեցել Չինաստանի կերպարի վիթխարի փոփոխություններ»։


18.12.2018 ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ
Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան
Գիրքը նվիրված է Հայաստան-սփյուռք համագործակցության մոդելներին։ Հայկական և միջազգային փորձի հիման վրա մատնանշվում են տարբեր ձևաչափեր, գնահատվում է դրանց կիրառականությունը հայ իրականության մեջ։ Ցույց են տրվում նաև մոդելների գործարկման ուղիները։ Հատուկ ուշադրություն է դարձվում սփյուռքի ինքնակազմակերպման խնդրին, որի լուծման համար նույնպես առաջարկվում են որոշ մոդելներ։


13.12.2018 ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Գիրքը նվիրված է հայկական երկու պետությունների (ՀՀ և ԼՂՀ) և սփյուռքի դեմ ուղղված քարոզչական թեզերի, դրանց ծագման և տարածման մեթոդների բացահայտմանը, ուսումնասիրմանն ու հակազդեցության հնարավոր միջոցների վերհանմանը։ Մանրամասն հետազոտված են հակահայկական քարոզչության առանձնահատկությունները, դրանց թույլ և ուժեղ կողմերը։ Գրքում ներկայացված է նաև գիտական և կազմակերպչական այն ռեսուրսը, որը հնարավորություն է ստեղծում աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար հակազդել իր դեմ ուղղված քարոզչությանն ու ապահովել սեփական տեղեկատվական անվտանգությունը։


10.12.2018 ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Գրքում ներկայացված են «Նորավանք» հիմնադրամի փորձագետների ուսումնասիրությունները, որոնցում վերհանվել և վերլուծվել են Հայաստանի որոշ կրիտիկական ոլորտներին և ենթակառուցվածքներին ուղղված մարտահրավերները և հնարավոր սպառնալիքներն ազգային անվտանգության տեսանկյունից։ Միջդիսցիպլինար մեթոդաբանության կիրառմամբ ուսումնասիրվել են գիտական, կրթական, գաղափարախոսական, հասարակական, տեղեկատվական, ժողովրդագրական և տնտեսական ոլորտների կրիտիկական ենթակառուցվածքները, առաջարկվել են դրանց անվտանգության բարձրացման հնարավոր ուղիները։


06.12.2018 ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ (ՄԱՐՏԱԿԱՆ) ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿ
Արմեն Ղալեչյան
Աշխատությունը ռազմամասնագիտական համառոտ (առավել կարևոր գաղափարների և հասկացությունների) ուսումնասիրությունների և նորարարական մոտեցումների համախումբ է, ռազմական ոլորտում տեղեկատվական պայքարի և դրա՝ որպես զինված ուժերի համակողմանի (մարտական) ապահովման տեսակի դիտարկում: Հասցեագրված է ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիրներին և դասախոսական անձնակազմին, զինված ուժերի զորատեսակների սպայական կազմի այն հատվածներին, որոնք անմիջական գործունեություն են ծավալում ռազմատեղեկատվական ոլորտում: Կարծում ենք, ռազմական տեղեկատվական ապահովման սկզբունքների և ձևերի իմացությունը կարևոր է նաև ողջ հայ հասարակության համար:


05.12.2018 ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀՐԵՈՒԹՅՈՒՆ-ԲԱՆԱԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ-ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԴԵՐԸ
Սույն հետազոտությունում ներկայացրել ենք տեղեկատվություն հասարակություն-բանակ հարաբերություններում իսրայելական փորձի վերաբերյալ, հարցի նկատմամբ Իսրայել պետության պաշտոնական մոտեցումներն ու հրեա և այլազգի փորձագետների վերլուծությունները, գնահատականները, որոնք, ըստ մեզ, կարող են օգտակար և ուսանելի լինել հայ զինվորականության համար։ Բնութագրվում են հասարակություն-բանակ հարաբերություններում իսրայելական փորձի ռազմաքաղաքական, կրթական, հոգևոր-բարոյական (տեղեկատվական, սոցիալ-հոգեբանական), հրեա զինվորականության մոտիվացիային վերաբերող հարցեր։


24.05.2018 ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ (2001-2016թթ.)
Սամվել Մանուկյան
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արդի վիճակի վերաբերյալ հետազոտությունները բավական սակավ են։ Առկա հրապարակումները հիմնականում վերաբերվում են այդ հանրապետությունում տեղի ունեցող ռազմա-քաղաքական գործընթացներին և իրադարձություններին։ Ներկայացվող հետազոտության, որը կազմվել է Նախիջևանի, Ադրբեջանի և Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների հիման վրա, նպատակն է վերացնել այդ բացը։


26.12.2017 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Ձեռնարկում դիտարկվել են տեղեկատվական հեղափոխությունների և քաղաքականության դերն ու նշանակությունը մարդկության զարգացման ընթացքում։ Քննարկվել են տեղեկատվական գործողությունների և պատերազմների հայեցակարգերը, գործնականում դրանց կիրառման մեթոդները և տեղեկատվական անվտանգության հիմունքները։ Ներկայացվել են ԶԼՄ տեսական հիմնադրույթները և լրատվամիջոցներում օգտագործվող ներազդման մեթոդները, ինչպես նաև կիբեռտարածքում ձևավորված նոր տիպի սպառնալիքների առանձնահատկությունները, դրանցից պաշտպանվելու տեխնիկական և օրենսդրական հնարավորությունները։


19.12.2017 ԻՍՐԱՅԵԼԻ, ԻՐԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Արեստակես Սիմավորյան, Վահրամ Հովյան, Կարեն Վերանյան
Գիրքը նվիրված է սփյուռքի նկատմամբ Իսրայելի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի պետական քաղաքականության վերլուծությանը։ Անդրադարձ է կատարվում հիշյալ երկրների սփյուռքերի ձևավորմանն ու արդի խնդիրներին։ Քննարկվում են քաղաքականության, տնտեսության, գիտության և այլ ոլորտներում պետություն-սփյուռք փոխգործակցության հիմնահարցերը։


22.06.2017 «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ 2016թ. ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հիմնական արդյունքները. Հիմնադրամի վերջին տարիների աշխատանքների ուղղվածությունը թելադրվում է այն իրողությամբ, որ Հայաստանը ներքաշված է գլոբալ և տարածաշրջանային հարթություններում ընթացող «հիբրիդային պատերազմներում», որոնցում մասնակիցների անվտանգությունը մեծ չափով պայմանավորված է նրանց ունեցած մտավոր ռեսուրսներով և մարդկային կապիտալի որակով (վերջիններս դասվում են այսպես կոչված «կրիտիկական ոլորտների և ենթակառուցվածքների» շարքին)։ Այդ համատեքստում Հիմնադրամի 2016թ. հիմնական արդյունքները հետևյալն են.


27.12.2016 ԱՆՁՆԱԿԱՆ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ
Սամվել Մարտիրոսյան
Աշխատությունում ներկայացված են կիբեռանվտանգության այն հիմունքները, որոնք թույլ կտան համակարգչային օգտատերերին հնարավորինս խուսափել վիրտուալ ոլորտում արդեն սովորական դարձած հարձակումներից և տարաբնույթ այլ վտանգներից։


27.12.2016 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԱՆԻՆ
Հրաչյա Արզումանյան
Գիրքը նվիրված է ռազմավարական վերլուծության և պլանավորման գործիքանու և մեթոդաբանության ձևավորման արտասահմանյան փորձի վերլուծությանը։ Հիմք է ծառայել ամերիկյան ՌԵՆԴ կորպորացիայի՝ օտարերկրյա ամենահայտնի գիտական կենտրոններից մեկի գիտական ժառանգությունը, որի կոլեկտիվին են պատկանում մի շարք կարևոր հայտնագործություններ բարդ ադապտիվ համակարգերի տեսության, գործողությունների տեսության, հավանականության տեսության և ռազմավարական պլանավորման ոլորտներում:


26.12.2016 ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Արմեն Ղալեչյան
Գիրքը մտածված է որպես մեթոդական ուղեցույց, որտեղ համառոտ՝ վերլուծական հոդվածների տեսքով, ներկայացված են ռազմական ոլորտում տեղեկատվական պայքարի դրսևորումները և հիմնական խնդիրները։ Հատուկ ուշադրություն է դարձվել առաջատար պետությունների զինված ուժերի կողմից տեղեկատվական պատերազմներ վարելու մեթոդների ուսումնասիրությանը՝ կարևորելով այս խնդրում մարդկային կապիտալի գործոնը, բարձրակարգ մասնագետներ ունենալու և պատրաստելու կարևորագույն հանգամանքը։


16.11.2016 ԻՍՐԱՅԵԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Կարեն Վերանյան
Հետազոտությունը նվիրված է Իսրայել պետության փորձի ուսումնասիրությանը, որն ուղղակի կամ անուղղակի առնչություն ունի հայկական իրականության հետ։ Անդրադարձ է կատարվում հարավկովկասյան ռազմաքաղաքական զարգացումներում Իսրայելի դերակատարման, Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներին։ Լուսաբանվում են Իսրայելի զինվորականության բարոյահոգևոր դաստիարակության իրավական նորմերը, որոնք արժեքաբանական առումով կարող են ուսանելի լինել։ Ներկայացվում է սփյուռք-պետություն համագործակցության, հայրենադարձության կազմակերպման, արտերկրի համայնքների գիտակրթական պոտենցիալն ի շահ պետության կիրառելու իսրայելական փորձը, ինչը նույնպես կարող է դրական օրինակ ծառայել։


16.11.2016 ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐՔԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ 1950-1980-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ
Տիգրան Ղանալանյան
Գիրքը նվիրված է XXդ. երկրորդ կեսին հայկական սփյուռքում ծավալված ներքին տեղաշարժերին։ Այդ գործընթացը դիտարկվում է վեց երկրներից (Հունաստան, Ռումինիա, Բուլղարիա, Կիպրոս, Լիբանան, Սիրիա) հայերի արտագաղթի օրինակով։ Լուսաբանվում են գաղթերի պատճառները, դրանց ընթացքը, ծավալները, դերակատար կազմակերպությունները։ Համակողմանիորեն ներկայացվում են արտագաղթերի հետևանքներն ինչպես ելքի, այնպես էլ նոր երկրներում։


Գրքեր 1 - 15 -ը 89-ից
Սկիզբ | Նախորդ | 1 2 3 4 5 | Հաջորդ | Վերջ | Բոլորը