
ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՀՐԵՈՒԹՅՈՒՆ-ԲԱՆԱԿ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ-ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԴԵՐԸ
Բաբկեն Վարդանյան, Կարեն Վերանյան
Սույն հետազոտությունում ներկայացրել ենք տեղեկատվություն հասարակություն-բանակ հարաբերություններում իսրայելական փորձի վերաբերյալ, հարցի նկատմամբ Իսրայել պետության պաշտոնական մոտեցումներն ու հրեա և այլազգի փորձագետների վերլուծությունները, գնահատականները, որոնք, ըստ մեզ, կարող են օգտակար և ուսանելի լինել հայ զինվորականության համար։ Բնութագրվում են հասարակություն-բանակ հարաբերություններում իսրայելական փորձի ռազմաքաղաքական, կրթական, հոգևոր-բարոյական (տեղեկատվական, սոցիալ-հոգեբանական), հրեա զինվորականության մոտիվացիային վերաբերող հարցեր։
