
ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐ
Հրանտ Մելիք-Շահնազարյան
Գիրքը նվիրված է հայկական երկու պետությունների (ՀՀ և ԼՂՀ) և սփյուռքի դեմ ուղղված քարոզչական թեզերի, դրանց ծագման և տարածման մեթոդների բացահայտմանը, ուսումնասիրմանն ու հակազդեցության հնարավոր միջոցների վերհանմանը։ Մանրամասն հետազոտված են հակահայկական քարոզչության առանձնահատկությունները, դրանց թույլ և ուժեղ կողմերը։ Գրքում ներկայացված է նաև գիտական և կազմակերպչական այն ռեսուրսը, որը հնարավորություն է ստեղծում աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար հակազդել իր դեմ ուղղված քարոզչությանն ու ապահովել սեփական տեղեկատվական անվտանգությունը։
Նախատեսված է պետական ծառայողների, քաղաքագետների, լրագրողների, սփյուռքագետների և ընթերցող լայն շրջանակների համար։