
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ
Հետազոտությունն իրականացվել է ԼՂՀ ԿԳՆ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության Nº SCS 17/003 գիտական թեմայի շրջանակներում
Հրայր Փաշայան, Արցախի պետական համալսարան, ք.գ.թ., դոցենտ
Լիանա Բալայան, Ստեփանակերտի թիվ 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի
Խնդիրը. Վերջին շրջանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող գործընթացները, մասնավորապես Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունների որդեգրած դիրքորոշումը, այն է՝ կարգավորման գործընթացի այս ձևաչափը չի կարող լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցներից մեկը ներգրավված չէ բանակցություններում, և որ Արցախի անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը, տարիներ շարունակ Արցախին որպես բանակցային կողմ անտրամաբանորեն մերժող Բաքվի իշխանություններին նոր խնդրի առաջ կանգնեցրին: Կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը, չունենալով որևէ հիմնավոր փաստարկ Արցախին ուղղակի բանակցություններից հեռու պահելուն ուղղված ապակառուցողական դիրքորոշումն առաջ տանելու համար, հերթական անգամ դիմել է վաղուց փորձված մեթոդին: Թերևս, այս համատեքստում են տեղավորվում նաև վերջին շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի տեղաշարժերն ու կուտակումները, հայ-ադրբեջանական սահմանագծում անընդհատ գրանցվող լարվածությունը և ռազմական գործողությունների վերսկսման մասին հայտարարությունները: Ի թիվս այլ խնդիրների, պաշտոնական Բաքուն դրանով փորձում է ի չիք դարձնել ՀՀ իշխանությունների որդեգրած նոր մոտեցումներն ու հանրային ռեսուրսը՝ պատերազմի վերսկսման սպառնալիքն օգտագործելով Արցախին բանակցային գործընթացից հեռու պահելու անհիմն դիրքորոշումը պահպանելու համար:

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ[22.11.2017]
- ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (արտաքին իրադարձությունների տեսություն)[20.12.2016]
- ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ներքին իրադարձությունների տեսություն)[19.12.2016]
- ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (արտաքին իրադարձությունների տեսություն)[01.12.2016]
- 1991-Ի ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԵՎ ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԳԱՂԱՓԱՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ[30.11.2016]
- ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (ներքաղաքական իրադարձությունների տեսություն)[18.11.2016]
- ԼՂՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ[03.11.2016]
- ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ[14.10.2016]
- ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽԱՑՈՒՄԸ՝ ԱԶԳԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ[10.10.2016]
- ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ[29.09.2016]