
ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ
Սամվել Մանուկյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ, սոց.գ.թ.
Խնդիրը
Բոլոր պետություններում, բացի պետականակերտ էթնոսից (ազգից), որպես կանոն, կան նաև էթնիկ փոքրամասնություններ։ Երբեմն դրանց կամ դրանցից մեկի թվաքանակը համադրելի է լինում պետականակերտ էթնոսի թվաքանակի հետ։ Իսկ էթնիկ հարաբերությունները, որպես կանոն, ունեն բացահայտ և անբացահայտ, մեծ և փոքր խնդիրներ, որոնք, համապատասխան սպոնտան կամ դիտավորությամբ առաջացած պայմանների դեպքում, վերածվում են տվյալ պետության համար սպառնալիքի, իսկ երբեմն դառնում են կործանարար։
Ոչ պակաս կարևոր են միջէթնիկ ընկալումները հարևան պետությունների էթնոսների միջև։ Դրանց կոնֆիգուրացիաներն ունակ են, մի կողմից, նպաստելու միջպետական և միջհասարակական հարաբերությունների զարգացմանը, մյուս կողմից, սակայն, կարող են առաջացնել սպառնալիքներ։
Տվյալ երկրում էթնիկ ընկալումներն իրենց նկատմամբ կարևորում են նաև գերտերությունները։ Իրենց նկատմամբ դիրքորոշումների բարելավումը, իսկ մրցակիցների նկատմամբ՝ վատթարացումը հանդիսանում են այդ մրցակցության, իսկ այսօր արդեն՝ հիբրիդային պատերազմների կարևոր բաղադրիչներից մեկը։
Ներկայում ազգային անվտանգության հարցերը դիտարկում են տարբեր հայեցակարգերի, այդ թվում նաև կրիտիկական ենթակառուցվածքների հայեցակարգի շրջանակում։ Ներկայացվող հոդվածում Անդրկովկասի երկրների (հասարակությունների) պետականակերտ և էթնիկ փոքրամասնությունների կողմից տարբեր էթնոսների նկատմամբ սոցիալական տարածությունների ընկալումների պրոֆիլները դիտվել են որպես տվյալ պետության և Անդրկովկասի՝ որպես ամբողջության համար կրիտիկական ենթակառուցվածքներ։
Ներկայացված է Անդրկովկասի երեք երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում պետականակերտ և այլ էթնոսների ու էթնիկ հանրույթների կողմից ընկալվող սոցիալական տարածությունների ուսումնասիրությունը մի շարք էթնոսների և էթնիկ հանրույթների նկատմամբ, այդ թվում՝ 1. հայերի, 2. ադրբեջանցիների, 3. վրացիների, 4. ռուսների, 5. թուրքերի, 6. քրդերի/եզդիների, 7. հրեաների, 8. իրանցիների, 9. ամերիկացիների և 10. եվրոպացիների։ Վեր են հանվել դրանց փոփոխության դինամիկան և սոցիալական տարածություններով պայմանավորված պոտենցիալ խնդիրները։

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ. Սամվել Մանուկյան[29.07.2021]
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ՝ PANARMENIAN.NET ԵՎ DAY.AZ ԿԱՅՔԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ[26.12.2018]
- XX ԴԱՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ[29.11.2018]
- ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ[19.11.2018]
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[12.11.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ[29.10.2018]
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ [01.10.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՂՈՐԴՎՈՂ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[10.08.2018]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԼՈԲԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԼՈԿԱԼ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[11.07.2018]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.05.2018]
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՒՄ[26.04.2018]