• am
  • ru
  • en
Версия для печати
23.03.2017

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ 2012-2015ԹԹ.

   

Սամվել Մանուկյան
Սոց. գ. թ., IPSC Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ


Իրավիճակը և հիմնախնդիրը

2000-ական թթ. սկզբին, թվում էր, թե սոցիալիզմից կապիտալիզմին անցման տնտեսության կազմալուծման, Ղարաբաղյան պատերազմի և Սպիտակի երկրաշարժի հետևանքով Հայաստանում առաջացած բնակչության արտահոսքի խնդիրը հաղթահարված է։ 2001-2007թթ. տնտեսական գլոբալ վերելքի փուլում Հայաստանի ՀՆԱ-ն աճում էր տարեկան միջինը 13%-ով։ Այդ ժամանակաշրջանում Հայաստանում սահմանահատումների սալդոն սկսեց աստիճանաբար բարելավվել։ Եթե 2001թ. այն կազմել էր -60.4 հազար, ապա 2002թ. դարձավ՝ -2.7 հազար, իսկ 2006-ին մուտք գործածների թվաքանակը գերազանցեց մեկնածների թվաքանակին 21.7 հազարով (Գծապատկեր 1):

Սակայն միգրացիայի իրավիճակը 2007-2009թթ. կտրուկ վատթարացավ. եթե 2007-ին միգրացիոն սալդոն -3.2 հազար էր, 2009-ին՝ -25 հազար, ապա սկսած 2010-ից մինչև 2015թ. կազմել է տարեկան միջինը 41.3 հազար մարդ։ Ընդհանուր հաշվով 2010-2015թթ. ընթացքում Հայաստանից մեկնել և չի վերադարձել 250 հազար մարդ, իսկ 2000-2015թթ. ընթացքում՝ 395 հազար։

2012-2015թթ. Հայաստանում կյանքի որակի հետազոտությունների շրջանակում գնահատվել է Հայաստանի հասարակությունում երկրից ընդմիշտ մեկնելու դիրքորոշումների մակարդակը [1-4]։ Դրա համար կիրառվել են հետևյալ հարցերը. «Հնարավորության դեպքում ընդմիշտ կմեկնեի՞ք Հայաստանից դուրս բնակվելու», և դրական պատասխան ստանալու դեպքում հարց էր տրվում. «Ինչ-որ քայլեր կատարո՞ւմ եք այդ ուղղությամբ»։ Այդ հարցերին տրված պատասխանները ներկայացված են Գծապատկեր 2-ում:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՏԱԳԱՂԹԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԴԻՆԱՄԻԿԱՆ 2012-2015ԹԹ. (424 KB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր