• am
  • ru
  • en
Версия для печати
21.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Руский

   

(սոցիոլոգիական հետազոտություն)
5-11 հոկտեմբերի, 2013թ.
Սամվել Մանուկյան
(նախագծի ղեկավար, սոց.գ.թ.)


Հետազոտության հայեցակարգը և գործիքակազմը, ինչպես նաև արդյունքների վերլուծությունն իրականացրել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ և «Նորավանք» ԳԿՀ համատեղ հետազոտական խումբը (Ս.Մանուկյան, Ա.Սաֆարյան, Գ.Հարությունյան)

Դաշտային աշխատանքներն իրականացրել է IPSC-ը (Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ)

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

Հետազոտության նպատակն է.

1. Ստանալ Հայաստանի հասարակության ընդհանուր դիրքորոշումների համեմատական գնահատականները Ռուսաստանի և Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ։

2. Վեր հանել Հայաստանի հասարակության դիրքորոշումները Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ։

3. Վեր հանել Հայաստանի հասարակության համեմատական գերակայությունները Հայաստանի համար կենսականորեն կարևոր ոլորտներում Ռուսաստանի և Եվրամիության հետ համագործակցության, ինչպես նաև Ռուսաստանի և Եվրամիության առանձին առաջարկությունների վերաբերյալ։

4. Գնահատել Հայաստանի հասարակության կողմից ռուսական և եվրոպական մշակութային տարածությունների հեռավորության ընկալումները։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԸ ԵՎ ԸՆՏՐԱՆՔԸ

Հետազոտությունն իրականացվել է հեռախոսային զանգվածային սոցիոլոգիական հարցման մեթոդով։

Հետազոտության գլխավոր համակցությունն էր Հայաստանի 18 և ավելի տարիքի բնակչությունը։

Ընտրանքի ծավալը՝ 1000 հարցվող։ Ընտրանքային սխալը 0.95 հավանականությամբ՝ ±3.1%։

Ընտրանքի տեսակը՝ պարզ պատահական։ Ընտրանքի ներկայացուցչականությունն ապահովվել է Հայաստանում հեռախոսահամարների (բջջային և գծային) ընդհանուր ցուցակի առկայությամբ, որից պատահականերեն ընտրվել են հարցազրույցի հեռախոսահամարները: Ընտրանքի որակի գնահատականը տե՛ս Հավելվածում։

Ընտրանքը ներկայացուցչական է հանրապետական մասշտաբով ըստ հարցվածների սեռի, տարիքի, բնակության մարզի (մայրաքաղաք և 10 մարզեր), բնակավայրի տեսակի (մայրաքաղաք, քաղաքներ, գյուղեր) ։

Հետազոտության հարցաշարը կազմված էր 26 հարցից՝ ներառյալ հարցերը հարցվողի սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի վերաբերյալ։ Հարցազրույցի միջին տևողությունը՝ 8-10 րոպե։

Դաշտային աշխատանքներն իրականացվել են 2013թ. հոկտեմբերի 5-11-ը։

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (432 Kb)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր