• am
  • ru
  • en
Версия для печати
28.10.2020

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

   

Արամ Սաֆարյան
Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող


ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմը նոր ձևեր է ընդունում: Կողմերի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են տակտիկական, իսկ որոշ տեղերում նաև պարտիզանական մարտեր: Կողմերը շարունակում են կրել զինուժի և տեխնիկայի զգալի կորուստներ: Արդեն մեկ ամիս շարունակվող պատերազմը առաջվա պես սպառնում է վերաճել տարածաշրջայինի: Հակամարտության վտանգների մասին գրում են աշխարհի առաջատար ԶԼՄ-ները: Ավելի ու ավելի շատ քաղաքական գործիչներ ու դիվանագետներ են արտահայտում հրադադարի վերականգնման և քաղաքական բանակցությունները վերսկսելու օգտին: Ինչու՞ մինչև այժմ հրադադարի ռեժիմը չի հաստատվել հակամարտության գոտում: Ինչու՞ են ուշանում գերտերությունների ներկայացուցիչների հորդորները: Ինչու՞ ԵԱՀԿ Մինսկի խմբին չի հաջողվում պայմանավորվել հրադադարի վերականգնման կամ նոր հրադադարի հաստատման վերաբերյալ: Այս վերլուծական մշակման մեջ կփորձենք բացել ստեղծված ոչ պարզ իրավիճակի որոշ մանրամասներ:

Լեռնային հակամարտության գոտում խաղաղապահների հարցի պատմությունից

1993-94թթ. տողերիս հեղինակը իբրև հայ դիվանագետ առիթ է ունեցել բազմիցս մասնակցելու հանդիպումներին և բանակցություններին, որոնց նպատակն էր ԵԱՀԿ խաղաղապահ ուժերի ստեղծումը և նրանց մուտքը հակամարտության գոտի: Այն ժամանակ այս գաղափարը թվում էր նոր և լավը: Հասկանալի էր, որ ելցինյան Ռուսաստանը միայնակ չի կարողանա ապահովել խաղարարար գործընթացը հակամարտության գոտում: ԵԱՀԿ մյուս խաղացողները ուսումնասիրում էին բազմազգ ուժերի ստեղծման և հակամարտության գոտի դրանք մտցնելու հնարավորությունը: Այն ժամանակ գործը հասավ կոնկրետությանը այն հարցերում, թե ինչպե՞ս է իրականացվելու խաղաղապահ կոնտինգենտի կապը կազմակերպության անդամ երկրների հիմնական ռազմական հենակետերի հետ և թե ինչպե՞ս է կառավարվելու այս անձնակազմը: Այն ժամանակ հենց նոր ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբը ձգտում էր հետաքրքրություն առաջացնել այս գործընթացի հանդեպ, իսկ ամերիկյան ստրատեգները դիտարկում էին ընձեռնված հնարավորությունը դեպի հետխորհրդային տարածք Արևմուտքի առաջխաղացման ընդհանուր պատկերում: Հիշում եմ, որ արդեն այն ժամանակ շատ ակտիվ էին թուրք դիվանագետները: Թուրքական ԱԳՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները սկսեցին հաճախակի այցելել Երևան և հետևողականորեն առաջարկում էին իրենց ծառայությունը խաղարարաների և խաղաղ գործընթացում միջնորդների դերում: Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հնարավորություններ էին փնտրում կարգավորելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները և այս հարցն էլ դիտարկում էին նորմալացման գործընթացի ընդհանուր փաթեթում: Սակայն շատ արագ պարզ դարձավ, որ Թուրքիան, թիկունքում ունենալով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությունը, ձգտում է հիմնավորվել Հարավային Կովկասում, ընդյլանել այստեղ իր քաղաքական և ռազմական ներկայությունը և միաժամանակ բացիեբաց հանդես գալ Ադրբեջանի օգտին, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, վերջիններիս ստիպելով տարածաշրջանի նոր հեգեմոնների կանոններով խաղալ: Այն ժամանակ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգովորման, դիվանագիտական հարաբերությունների հաստաման և սահմանների բացման փորձերը անարդյունք եղան և Հայաստանը հասկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերներին (որի անդամ էր և անդամ է Թուրքիան), որ պաշտոնական Անկարան չի կարող ընդունելի միջնորդ լինել խաղաղարար գործընթացում այն պարզ պատճառով, որ միակողմանիորեն աջակցում է Ադրբեջանին և չի ցանկանում հաշվի նստել հայկական կողմի փաստարկների հետ: 1998թ. Հայաստանում իշխանափոխությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Թուրքիայի միջնորդական դերի քննարկումները հիմնականում ընդհատվեցին, չնայած առանձին պահերի Թուրքիան ձեռնարկում էր նոր փորձեր ստիպելու Հայաստանին ընդունել իրեն իբրև ազդեցիկ խաղաղապահ: Արդեն 90-ական թթ. հայկական դիվանագիտության կարևորագույն խնդիրներից մեկը դարձավ բացատրել ամբողջ աշխարհին, որ Թուրքիան չի կարող լինել միջնորդ նաև այն պատճառով, որ ցուցաբերել և ցուցաբերում է Ադրբեջանին բազմակողմանի (այդ թվում նաև ռազմական, տեխնիկական, քաղաքական, դիվանագիտական) օգնություն: Եվ միայն թուրք զինվորականներն էին, որ այն ժամանակ չկային ռազմաճակատի առաջնագծում: Սակայն վերջին քսան տարիներին Թուրքիան անընդհատ մեծացրել է իր ռազմաքաղաքական ներկայությունը Ադրբեջանում և պաշտոնական Բաքվի հայերի հանդեպ ատելությամբ համակված քաղաքական ղեկավարությունը, հենվելով «մեկ ազգ՝ երկու պետություն» դոկտրինի վրա, ստեղծել է դրա համար բոլոր հնարավորությունները:

Ռուսաստանը և Թուրքիան դիմակայության և համագործակցության միջև

Ձգտելով ամեն գնով խանգարել Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմավարական դաշինքին, թուլացնել Հայաստանը և նրա դեմ հանել թյուրքական և իսլամական աշխարհը, Ադրբեջանը ձգտում էր իր կողմը գրավել ռուսաստանյան վերնախավերը, ջանքեր չխնայելով բացատրելու, որ ինքն ավելի լավ և ավելի վստահելի գործընկեր է ռուսի համար, քան հայերը: Ռուսաստանը բարեհաճորեն ընդունում էր ադրբեջանական հավաստիացումները, հստակ հասկացնելով, որ Հայաստանը դիտարկում է որպես ռազմավարական դաշնակից, իսկ Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր: Ռուսաստանի համար չափազանց կարևոր էր և հիմա էլ կարևոր է ամենասերտ կապերի պահպանումը թե՛ հարավկովկասյան դաշնակցի, թե՛ հարավկովկասյան գործընկերոջ հետ: Վրաստանից հեռանալուց հետո Ռուսաստանը շատ զգայուն և ուշադիր կերպով է գնահատում Կովկասի հարավում իր ներկայության հեռանկարները: Սակայն Ադրբեջանը, ունենալով որոշակի հնարավորություններ զորաշարժի և քաղաքական-դիվանագիտական ակտիվության համար, ավելի ու ավելի էր հակվում Թուրքիայի հետ դաշինքին՝ կառուցելու համար մեծ Թուրան և, միաժամանակ, իրականացնել որոշակի առաքելություն համոզելու համար Ռուսաստանին, որ այդ մեծ Թուրանը Ռուսաստանի դեմ չէ, և որ հնարավոր է սլավոնական և թյուրքական նախասկիզբերի մեծ մեկտեղում: Այստեղ հարկ է ասել մի քանի բառ այս համադրույթի մասին: Ժամանակակից պուտինյան Ռուսաստանը հանդես է գալիս եվրասիական ինտեգրացիոն գործընթացի լոկոմոտիվի դերում: Ինչպես հայտնի է, ռուսաստայան եվրասիականությունը հենվում է արևելասլավոնական և թյուրքական աշխարհների միջև մեծ ներդաշնակության գաղափարական հենասյուների վրա: Հիմա, հենվելով անցած վեց տարիներին եվրասիական տնտեսական ինտեգրման հաջող զարգացման վրա, Ռուսաստանն առաջարկում է ներգրավել Մեծ եվրասիական գործընկերության մեջ գործնականում ողջ Մեծ Եվրասիան, այդ տվում է թյուրքական աշխարհը: Թուրքիան (և դա գաղտնիք չէ) նույնպես տեսնում է իրեն եվրասիական ինտեգրման լոկոմոտիվի դերում, որտեղ կկարողանա ներառել իրենում առաջին հերթին թյուրքական երկրները և, այնուհետև, հնարավոր է նաև իսլամական եվրասիական աշխարհը: Մենք գրել ենք ժամանակակից թուրքական և ադրբեջանական վերնախավերի նեոօսմանական հավակնությունների մասին և հարկ չենք համարում այստեղ կրկնվել: Սակայն ակնհայտ է, որ նույնիսկ իրենց ապագա ինտեգրված եվրասիական տեսլականում Ռուսաստանը և Թուրքիան ու Ադրբեջանը կլինեն կամ գործընկերներ, կամ՝ մրցակիցներ: Ահա մեծ Թուրանի հետ այդ առճակատումից է ուզում խուսափել Ռուսաստանը: Հենց այդ պատճառով է, որ Ղրիմի, Հյուսիասային Կովկասի, Վոլգյան-կասպիական տարածաշրջանի, Կենտրոնական Ասիայի հարցերում Թուրքիայի հակառուսական ակտիվությանը Ռուսաստանը հակադրում է հանգիստ, ընդհանուր առմամբ զսպված, չաձած-ձևված դիրքորքշում: Եվ դրա հետ մեկտեղ, Ռուսաստանը պատրաստ է կատարելու իր դաշնակցային պարտքը Հայաստանի հանդեպ, եթե դա անհրաժեշտ լինի, ինչի մասին պարզ և աներկբա հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ռուսաստնի և Թուրքիայի միջև բացիեբաց առճակատումից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում անցած տասնամյակներին հնարավոր է եղել խուսափել նաև այն պատճառով, որ 25 տարի առաջ ԵԱՀԿ ետնաբեմերում այդպես էլ չկարողացան պայմանավորվել հակամարտության համար խաղաղապահ կոնտինգենտի ստեղծման, նրա գործառույթների և լիազորությունների մասին: Այն ժամանակ Հայաստանը, չճանաչված Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը նույնիսկ հպարտանում էին, որ կրակի դադարեցման ռեժիմն ու հրադադարն ամբողջությամբ պահպանվել են սեփական ուժերով առանց միջազգային ազդեցիկ դերակատարների մասնակցության: Դա լավատեսություն էր ներշնչում, որ նման ռեժիմի պայմաններում կողմերը կարող են և պայմանավորվել կարգավորման ընդհանուր սկզբունքների շուրջ: Սակայն կյանքը ցույց տվեց բոլորովին հակառակը: Ադրբեջանական իշխանությունների անսահման ատելությունն ու հայատյացությունը հանգեցրեց հետևյալ պարզ և հասկանալի նպատակի. տիրել Լեռնային Ղարաբաղին հայերով կամ առանց հայերի, հակառակ պարագայում հիմնահատակ ավերել տարածաշրջանը, ֆիզիկապես ոչնչացնել հայկական տարրը, ամեն գնով վերահսկողություն հաստատել հակամարտության ամբողջ գոտու նկատմամբ: Այս հարցի լուծման համար Ադրբեջանը կանգ չառավ ոչ թուրքական քաղաքական-դիվանագիտական և ռազմական վերահսկողության, ոչ ավելի քան 2000 սիրիական ահաբեկիչներ երկիր մտցնելու, ոչ էլ Աֆղանստանից և Պակիստանից վարձկաններ հրավիրելու առջև: Եվ հիմա արդեն Թուրքիան է բարձրաձայն հայտարարում, որ ինքը ոչ պակաս խաղաղապահ իրավունքներ ունի հակամարտության գոտում, քան Ռուսաստանը: Եվ դա այն իրողության համապատկերում, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմեց Ռուսաստանին, խնդրելով առաջատար դերակատարություն ստանձնել խաղաղության և կայունության հաստատման գործում և հիշեցրեց հայերի պատմական ճակատագրում Ռուսաստանի առաքելության մասին:

Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հարցի շուրջ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը համաձայն է հակամարտության գոտի խաղաղապահ կոնտինգենտ մտցնել: Այս հայտարարությունը միանգամայն հասունացած է, քանի որ ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի գոտում ժամանակակից պատերազմն ընթանում է աննախադեպ ատելության ընդհանուր համապատկերում: Եվս մեկ անգամ կուզենայինք շեշտել, որ Ռուսաստանն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքում ամենամեծ ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա: Դա ընդունում են նաև մյուս երկու համանախագահները՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ցանկանում են տեսնել Ռուսաստանին հակամարտության գոտում: Թվում է, որ այդ ազդանշանը բավական կլինի, որպեսզի ԵԱՀԿ-ում ավելի քան 20 տարի անց կրկին սկսվեն ինտենսիվ խորհրդատվություններ խաղաղապահ կոնտինգենտի ստեղծման և նրա մանդատի վերաբերյալ: Քաղաքական դիտորդները Հայաստանում, ովքեր գիտեն Ղարաբաղյան հարցի պատմությունն ու դիվանագիտական նրբությունները, կարծում են, որ այդ բանակցությունները կարող են ձգվել շաբաթներ և նույնիսկ՝ ամիսներ: Այստեղ արժե հիշեցնել, որ 90-ական թթ. այդ խաղաղապահ կոնտինգենտը այդպես էլ չձևավորվեց նաև այն պատճառով, որ ազդեցիկ տերությունները ազատ նյութական միջոցներ չգտան: Որքանո՞վ է փոխվել իրավիճակն այսօր: Թուրքիան ուզում է իր ռազմական հենակետերն ունենալ Ադրբեջանում: Եթե ոչ որպես խաղաղապահ այս հակամարտության մեջ, ապա որպես դաշնակից մեծ Թուրանի գծով: Ռուսաստանն ունի իր ռազմական հենակետը Հայաստանում և նա բոլորից ավելի հեշտ կարող է, անհրաժեշտության դեպքում, հիմնվել հակամարտության գոտում նոր դիրքերում: Չնայած Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ունի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությունը, սակայն Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նոր հեգեմոնի դերում կարող է վաստակել նաև մեր աշխարհի շատ հզորների անվստահությունը: Եվ այնուամենայնիվ իրավիճակը զարգանում է այն ուղղությամբ, որպեսզի արտաքին ռազմական միջամտությամբ խաղաղեցվի տարածաշրջանը և թույլ չտրվի հակամարտությանը դառնալ միջազգային:

Հայաստանում վերջին շաբաթներին բազմակիորեն ուժեղացել են ռուսամետ տրամադրությունները: Հասկանալի է, որ գնում է հայ-ռուսական դաշինքի նոր իմաստավորման գործընթացը: Հարյուրամյա վաղեմության պատմությունը կարող է կրկնվելու հնարավորություն ունենալ և դա կոչ է անում հայերին Հայաստանում և Սփյուռքում նորովի իմաստավորել հայ ժողովրդի ճակատագրում այդ բազմադարյա հրամայականի անայլընտրանքայնությունը: Արժե սպասել, որ Ռուսաստանը կմեծացնի իր ներկայությունը Հարավային Կովկասում, հատկապես հիմնվելով հայերի ցանկության վրա և ըստ ամենայնի կխորացնի և կամրապնդի հայ-ռուսական դաշինքը: Ադրբեջանի համար ավելի դժվար կլինի միաժամանակ Ռուսաստանին պնդել իր հավատարմությունն ու նվիրվածությունը և, միաժամանակ, ընդունել Թուրքիայի թելադրանքը: Ռուսաստանի և Թուրքիայի միջև այս ընտրության մեջ Ադրբեջանը սխալ կսկի թույլ տալ: Եվ այդ սխալի արդյունքում ինտրիգը, որը կառացվում էր տասնամյակներ, որը հիմնված էր թերասածությունների և կիսաճշմարտությունների վրա, որը առատորեն ջրված էր քաղցրախոսությամբ և նվերներով, կպայթի ինչպես փուչիկ: Ինչ-որ մեկի համար սրանք դիվանագիտական խաղեր էն և քաղաքական զորաշարժեր: Այնինչ միլիոնավոր մարդկանց համար դրանք զրկանքներ են և պատերազմի ծնած դժվարություններ: Դա մտերիմ մարդկանց մահեր են, մարդկային ողբերգություններ և խաղաղությունը վերականգնելու և կայունություն վերահաստատելու անմար հույս: Հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ցանկանում է արժանապատիվ խաղաղություն և հույս ունի ստանալ բարեկամների աջակցությունը ողջ աշխարհում: Հայ-ռուսական դաշինքը պետք է էլ ավելի ամրապնդվի: Միայն այդպես հնարավոր կլինի չեզոքացնել Հարավային Կովկասում հավասարակշռությանն ու կայունությանը սպառնացող վտանգները:


soyuzinfo.am


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր