• am
  • ru
  • en
Версия для печати
26.10.2018

ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ

   

«21-րդ ԴԱՐ» N 4, 2018

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ

Հայրենիք-սփյուռք հարաբերությունների մոդելները տարբեր չափանիշներով կարելի է դասակարգել տարբեր խմբերի։ Սույն վերլուծության մեջ որպես դասակարգման չափանիշներ վերցված են հետևյալ երկուսը. ա) հարաբերությունների բնույթը (կառավարման սկզբունքը), բ) հարաբերությունների ձևը։

Համագործակցության մոդելներն ըստ հարաբերությունների բնույթի Հարաբերությունների բնույթի (կառավարման սկզբունքի) տեսակետից կարող է լինել հայրենիք-սփյուռք համագործակցության երկու մոդել՝ ուղղահայաց և հորիզոնական։

1. Ուղղահայացի դեպքում գործում է տիրապետության և ենթակայության սկզբունքը։ Հայրենիք-սփյուռք հարաբերություններն այս պարագայում կրում են աստիճանակարգային բնույթ՝ ղեկավարվելով մեկ կենտրոնից։ Այլ կերպ ասած՝ այդ հարաբերություններում ընդգրկված հաստատությունները գտնվում են միմյանց հետ աստիճանակարգային հարաբերակցության մեջ։ Սովորաբար այսպիսի մոդելի դեպքում կառավարման կենտրոնը լինում է հայրենի պետությունը, որը հրահանգում և ուղղորդում է սփյուռքի կառույցների գործունեությունը։

2. Հորիզոնական մոդելի դեպքում հայրենի պետությունը և սփյուռքի կառույցները միմյանց նկատմամբ գտնվում են հավասար գործընկերային հարաբերությունների մեջ։ Չկան աստիճանակարգություն, տիրապետության և ենթակայության սկզբունք։

Փորձը ցույց է տալիս, որ համագործակցության ուղղահայաց մոդելը բնորոշ է այն երկրներին, որոնք ունեն համեմատաբար երիտասարդ սփյուռք, այսինքն՝ որոնց արտերկրի համայնքները համեմատաբար նոր են ձևավորվել։ Այդ պետությունների պատմությունն ավելի հին է, քան իրենց սփյուռքերինը։ Այս դեպքում պետությունն ինքն է ստեղծում սփյուռքյան կառույցներ, հովանավորում դրանց (այդ թվում ֆինանսապես)՝ այդ կերպ նպաստելով սփյուռքի (արտերկրյա համայնքների) ձևավորմանը, կայացմանն ու զարգացմանը։ Եվ բնականաբար, եթե պետությունն ինքն է ստեղծում ու ֆինանսավորում սփյուռքի կառույցները, ապա կարող է կամ նույնիսկ պետք է ինքն էլ ուղղորդի նրանց գործունեությունը՝ ուղղահայաց հրահանգավորմամբ։

 ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ (հոդվածն ամբողջությամբ, 146 KB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր