ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՇԱՏ ՄԵԾ ԵՆ ՈՒ ԴԺՎԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ
http://armenpress.am/arm/news/868730/merdzavor-arevelqum-haykakan-hamaynqneri-korustnery-shat.html
ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տասնամյակներում հայկական համայնքների գոյապահպանության խնդիրը սուր է դրված Մերձավոր Արևելքում: Այս մասին «Արﬔնպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց «Նորավանք» գիտակրթական հիﬓադրաﬕ հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ Վահրամ Հովյանը:
«20-րդ դարի կեսից սկսած աշխարհի աﬔնաթեժ տարածաշրջանը հենց Մերձավոր Արևելքն է: Այստեղ տեղի ունեցան ﬕ շարք իրադարձություններ, մասնավորապես, արաբա-իսրայելական պատերազմը, Լիբանանի քաղաքացիական պատերազմը, Սիրիայի, Եգիպտոսի ներքաղաքական ցնցուﬓերը, Թուրքիայի զինվորական հեղաշրջուﬓերը, արաբական գարունը: Ահա տարբեր երկրներում ներքին, արտաքին ցնցուﬓերն իրենց բացասական ազդեցությունն են թողնում հայ համայնքների վրա: Ավերվում են նրանց գույքը, մշակութային ժառանգությունը, եկեղեցիները, դպրոցները»,- ասաց Վահրամ Հովյանը: Նրա խոսքով, աﬔնավտանգավորն այն է, այդ աﬔնը հանգեցնում է ﬔծամասշտաբ արտագաղթի հայ համայնքի շրջանում:
Մեծ թվով ﬔր հայրենակիցներ իրենց երկրից գաղթում են և փորձում հաստատվել արևմտյան պետություններում: Վահրամ Հովյանի խոսքով, եթե Պարսից ծոցի առաջին պատերազﬕց առաջ Քուվեյթում ապրում էր 25 հազար հայ, ապա դրանից հետո այդ թիվը 5 անգամ նվազել է: 1970-ական թվականներին Լիբանանում բնակվող հայերի թիվը կազմում էր 300 հազար, այսօր այդ թիվը շուրջ 100 հազար է: 70-ականներին Սիրիայում ապրում էր 200 հազար հայ, ﬕնչ արաբական գարունն արդեն 70 հազար հայ էր բնակվում, արաբական գարունից հետո այդ թիվը ևս զգալիորեն կրճատվեց: Այսօր հայաշատ Հալեպում խոսվում է 10 հազար հայի մասին (լավագույն հաշվարկներով):
Վահրամ Հովյանը նշեց, որ հեղափոխությունից հետո ﬔծ կորուստ կրեց Իրանի հայ համայնքը: Մինչ հեղափոխությունն այնտեղ ապրում էր 300 հազար հայ, այսօր խոսվում է 100 հազարի մասին: Այդ գործընթացներից զերծ չﬓաց նաև Իրաքը: Մինչ արաբական գարունը, այնտեղ գտնվող շուրջ 20-հազարանոց համայնքից այսօր ﬓացել է ﬕ քանի հազարը: Վահրամ Հովյանը նկատեց, որ արաբական գարունով, տարբեր ժամանակներում պատերազﬓերով պայմանավորված՝ հայկական համայնքներում կորուստները շատ ﬔծ են, դրանք դժվար վերականգնվող են:
Հայերի թվի կրճատման գործընթացից զերծ չէ նաև Թուրքիայի համայնքը: Պատճառներից են ներքաղաքական զարգացուﬓերը, ռազմական հեղաշրջուﬓերը, սակայն, ըստ փորձագետի, ոչ պակաս ազդեցություն ունի հայատյացությունը:
«Այստեղ ﬕշտ հայերի նկատմամբ եղել են հալածանքներ, սահմանափակուﬓեր: Թուրքիայում առկա հայատյացությունն ավանդական բնույթ է կրում: Այդ աﬔնը հանգեցրել է տեղի հայերի քանակական ցուցանիշների նվազմանը: Այսօր խոսք է գնում Թուրքիայում ապրող 60-80 հազար հայի մասին»,-ասաց փորձագետը:
Վահրամ Հովյանը նշեց, որ հայատյացության դրսևորում առկա է նաև կրոնական հողի վրա: Դա այն երկրներում է, որտեղ վերելք է ապրում իսլամական ծայրահեղականությունը:
«Իհարկե, կոնկրետ հայությունը թիրախավորված չէ, դա ուղղված է քրիստոնեության դեմ, սակայն Մերձավոր Արևելքի երկրներում բնակվող քրիստոնյաների շրջանում հայերը զգալի տոկոս են կազմում, հետևաբար այդ ոտնձգությունները լինում են նաև հայերի նկատմամբ: Որպես օրինակ՝ Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը»,-հավելեց Վահրամ Հովյանը
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]