Հայության հիմնախնդիրներ
Բաժանորդագրվել


Նոր Գրքեր


















Rambler's Top100





19.07.2010 ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
Վահրամ Հովյան
Հաշվի առնելով այն, որ, համաձայն որոշ տեսակետների, բողոքականությունը միջնադարյան Հայաստանում տարածում գտած պավլիկյան եւ թոնդրակյան շարժումների ժառանգորդն է, իսկ այս շարժումների հետեւորդները 8-9-րդ դարերում զանգվածաբար բռնագաղթեցին Բուլղարիա, կարելի է ասել, որ հայ բողոքականները Բուլղարիայում հաստատվել են միջնադարում։ Պավլիկյանների ուսմունքը մեծ ազդեցություն ունեցավ Բուլղարիայում Բոգոմիլյան աղանդի առաջացման վրա, որն էլ հետագայում իր ազդեցությունը թողեց բողոքականության վրա։


12.07.2010 ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Ռուբեն Մելքոնյան
Վերջին մի քանի ամիսներին Թուրքիայի հայ համայնքի ամենաօրակարգային հարցը Պոլսո պատրիարքությունում սպասվող ընտրություններն են: Խնդիրն այն է, որ Պոլսո ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մոտ հայտնաբերվել է հիշողության հետ կապված անբուժելի հիվանդություն, որը, փաստորեն, անգործունյա է դարձրել նրան: Ներեկեղեցական կանոնների համաձայն, ընտրված պատրիարքը, անկախ տարբեր հանգամանքներից, ցմահ կրում է այդ տիտղոսը, իսկ հիվանդության դեպքում ընտրվում է աթոռակից պատրիարք, որն ունենում է հավասարազոր իրավասություններ:


29.06.2010 ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Վրացական իշխանությունները վերսկսել են Ջավախքում աջար էկոմիգրանտների վերաբնակեցման գործընթացը: Ըստ վրացական մամուլի տվյալների սողանքներից տուժած Աջարիայի Խուլո երկրամասից 14 ընտանիքներին վերջերս նոր բնակելի տներ են հատկացվել Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկա) շրջանի Գորելովկա գյուղում:


23.06.2010 ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ
Հայկ Գաբրիելյան
ԽՍՀՄ փլուզումը պանթյուրքիստական տրամադրությունների զգալի աճ արձանագրեց Թուրքիայում, որն անմիջապես սկսեց մի շարք ուղղություններով (քաղաքական, տնտեսական, գաղափարախոսական) ներթափանցել Ադրբեջան ու Կենտրոնական Ասիա: Այս առումով յուրահատուկ տեղ գրավեց Նախիջեւանը, որը պանթյուրքիզմի տեսակետից առանձնահատուկ նշանակություն ուներ:


23.06.2010 ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Վրացական սահմանապահները թույլ չեն տվել Սևակ Արծրունուն ջավախքահայության խնդիրներով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների հետ Թբիլիսիում նախատեսված հանդիպման համար անցնել Վրաստանի սահմանը


21.06.2010 ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԸ ԱՐՑԱԽԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ (1918թ. երկրորդ կես - 1919թ.)
Էդուարդ Լ.Դանիելյան
Հայկական լեռնաշխարհում հայ ազգի տեղաբնիկությամբ և մշակութակերտ գործունեությամբ է պայմանավորված հինգհազարամյա Հայոց պետականության ներդաշնակումը քաղաքակրթական արժեհամակարգին` վկայված հին հայոց թագավորությունների (գագաթնակետն է Մեծ Հայքի Տիգրան Բ Մեծի տերությունը) պատմամշակութային ժառանգությամբ:


14.06.2010 ՄԵՆՔ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ. ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ
Արա Մարջանյան
Ապրիլը ծանր ամիս է հայերի համար: Այն հեշտ ամիս չէ նաև Թուրքիայում, և նույնիսկ ԱՄՆ-ում որոշակի խնդիրներ է առաջացնում այս երկրի նախագահների աշխատակազմերի և Պետդեպարտամենտի աշխատակիցների մեջ. «Եթե ուզում եք իմանալ, երկրի (իմա` Միացյալ Նահանգների - Ա.Մ.) բնակիչները եղեռնը շատ տհաճ բան են համարում: Նրանք չեն սիրում առավոտյան լրագրերում դրա կամ դրա նման մի բանի մասին կարդալ: Մարդն իրեն լավ չի զգում երբ, առավոտյան սուրճն ըմպելիս եղեռնի մասին է կարդում:


10.06.2010 ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ. ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆ
Սոնա Մանուսյան
Սփյուռք ունեցող ազգերի և սփյուռքյան համայնքների հիմնախնդիրների շարքում ավանդական տեղ են զբաղեցնում ինքնության պահպանման հարցերը։ Գլոբալացման և անդրազգային գործընթացների համատեքստում, աշխարհաքաղաքական, տնտեսական և մշակութային վերաձևումներին զուգահեռ, փոփոխություններ են տեղի ունենում նաև հանրությունների կոլեկտիվ ինքնագիտակցության շերտերում։


27.05.2010 ՊՈԼՍՈ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ռուբեն Մելքոնյան
Այսօր բազմաթիվ խնդիրների առջև կանգնած Ստամբուլի հայ համայնքը որոշակի դեր և տեղ ունի հայ-թուրքական հարաբերություններում: Բնական է համարվում համայնքի հետաքրքրվածությունը և շահագրգռվածությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ, սակայն ակնհայտ է նաև, որ թուրքական իշխանությունները փորձում են Թուրքիայում բնակվող հայերին օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար և հատկապես այն ժամանակ, երբ հայ-թուրքական հարաբերություններում կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում տեղի են ունենում թուրքական կողմին ոչ ձեռնտու իրադարձություններ:


21.05.2010 ՀԱՅՈՑ ՍՓՅՈՒՌՔԻ ՑԵՂԱԽՈՒՄԲԸ՝ «ԱՇԻՐԱԹ ԱՐՄԱՆ ԱԼ ՇԱԹԱԹ»-Ը, ՍԻՐԻԱՅԻ ՋԵԶԻՐԵ (ՀԱՍԱՔԵ) ՆԱՀԱՆԳՈՒՄ
Ջորջ Ջ. Աբելյան
Սիրիայի Ջեզիրե շրջանը, որը գտնվում է Թուրքիայի և Իրաքի սահմանին, ընդարձակ նահանգ է։ Այն կոչվում է Ջեզիրե (կղզի), որովհետև գտնվում է երկու գետերի՝ Եփրատի և Տիգրիսի միջև։ Վարչական կենտրոնն է Հասաքեն կամ Հասիչեն, իսկ տնտեսական կենտրոնը՝ Գամիշլին։ Քաղաքի դիմաց, թուրքական սահմանի վրա, պատմական Մծբին (Նուսեյբին) քաղաքն է (Տիգրան Մեծի եղբոր՝ Գոռ իշխանի զինվորական և վարչական նստավայրն էր)։


Վերլուծություններ 1 - 10 -ը 231-ից
Սկիզբ | Նախորդ | 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 | Հաջորդ | Վերջ | Բոլորը