• am
  • ru
  • en
Версия для печати
14.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՐԻՏԱՆԱՑԻ ԱՌԱՋԱԴԵՄ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ԸՆԴԴԵՄ «ՀԻՆ ԹՈՒՐՔԻԱ» ԿԵՂԾԻՔԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

EnglishРуский

   

Էդուարդ Լ.Դանիելյան

Գիրքը (3.55 MB) ներկայացնում է բրիտանացի հայտնի առաջադեմ գործիչների՝ Հայաստանի (որպես Դրախտի երկիր, Արարատ-Մասիս սրբազան լեռան և քաղաքակրթության օրրան) մշակութային ու հոգևոր ընկալումն ընդդեմ կեղծ «Հին Թուրքիա» անվանումը կրող «54 ցուցասրահի» Բրիտանական թանգարանում, որտեղ ցուցադրված են Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի հնավայրերից պեղված հնագիտական առարկաները՝ թուրքական կեղծված մեկնաբանություններով:

Հաշվի առնելով Հայաստանի (Արևմտյան և Արևելյան Հայաստան) և Փոքր Ասիայի հնավայրերից տարված հին և միջնադարյան հնագիտական առարկաների հավաքածուների, ինչպես նաև պատմագիտական և քարտեզագրական նյութերի առկայությունը Բրիտանական թանգարանում՝ հեղինակն առաջարկում է խիստ գիտական հիմունքներով ապաքաղաքականացնել հնագիտական առարկաների ցուցադրումը՝ փոխելով «54 ցուցասրահի» կեղծ անվանումը և ցուցատախտակները, և ներկայացնել Հայկական լեռնաշխարհի և Փոքր Ասիայի հնավայրերում հայտնաբերված հնագիտական առարկաները երկու ցուցասրահներում, որոնք անհրաժեշտ է անվանել Հին Հայաստան և Հին Փոքր Ասիա:




դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր