
ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏ
Թաթուլ Մանասերյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ
Ներքին և արտաքին մարտահրավերներին համարժեք արձագանքելու կարողությունը պետության կարևորագույն գործառույթներից է: Ակնհայտորեն, երկրի ներքին մարտահրավերները, հիմնականում, կարող են գնահատվել տնտեսական սպառնալիքների արժեչափման տիրույթում և արտահայտել պետության՝ տնտեսական անվտանգության ապահովման համապատասխան ներուժը: Ինչ վերաբերում է արտաքին մարտահրավերներին, ապա դրանք, բացի արտաքին տնտեսական սպառնալիքների վնասազերծման հրամայականից, պահանջում են նաև տնտեսական դիվանագիտության հստակ ուղղվածություն և ծրագիր:
Շատերն այն համոզման են եկել, որ տնտեսական դիվանագիտությունը ժամանակակից աշխարհի նվաճումներից է: Ավելին, կան բազմաթիվ երկրներ, որոնց համար տնտեսական դիվանագիտությունը լավագույն դեպքում տեսական կամ գիտական երևույթ է, հետևաբար, այն որևէ կերպ չի ներառվում պետական դիվանագիտության զինանոցում:
Ակնհայտ է, որ տնտեսական դիվանագիտության էությունը, ձևերը և դրսևորումները տարբեր են տնտեսության զարգացման տարբեր մակարդակներ ունեցող երկրներում1: Միաժամանակ, դինամիկ փոփոխվող աշխարհում գրեթե յուրաքանչյուր պետություն արտաքին տնտեսական կապերի կարգավորման գործում առանձնակի ուշադրություն է դարձնում քաղաքական գործընթացներում տնտեսական շահերի արժևորմանը, միջազգային տնտեսական կապերի զարգացման օրինաչափություններին, պետության նոր դերի բացահայտմանը: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում ինչպես գործնական, այնպես էլ գիտական և տեսական առումներով համապատասխան մոտեցումներ և մեթոդաբանական հիմքեր ձևավորել տնտեսական դիվանագիտության և դրա զարգացման հնարավոր ուղղությունների վերաբերյալ:

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[04.09.2018]
- ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԱԶԱՏԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԳԱՅԹԱԿՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ[01.11.2017]
- ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[14.04.2017]
- ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԼՈԲԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ[18.04.2013]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ. ԱՌԱՍՊԵԼ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ[16.04.2013]