
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԷ, ԵԹԵ ԱՅՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է. ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ

Տնտեսագետ, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Աշոտ Թավադյանի գնահատմամբ՝ պետական պարտքը վտանգավոր չէ, եթե այն արդյունավետ է։
«Ժողովուրդն ավելի շատ ուշադրություն է դարձնում պարտքի մեծությանը, քան՝ պարտքային միջոցների արդյունավետ օգտագործմանը», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես են օգտագործվում վարկային ծրագրերը, դրանք ինչ արդյունք են տալիս։
Տնտեսագետը համոզված է՝ վարկ վերցնելիս նախ պետք է ուշադրություն դարձնել դրա նպատակին։ Հաջորդը, պետք է ուշադրություն դարձնել վարկի կառուցվածքին, որովհետև վատ կառուցվածքի դեպքում արտոնյալ վարկը վեր է ածվում բարձր տոկոսով վարկի՝ այն գումարով վարկի, որն արդյունավետ չի օգտագործվում։
«Վարկային միջոցների արդյունավետության համար այս գործոններն են կարևոր, ոչ թե այն, թե 52, 54 կամ 55 տոկոս պարտք ունենալը վատ է, թե լավ», - ասաց Աշոտ Թավադյանը։
Նշենք, որ ավելի վաղ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն ասել էր, թե կառավարության պարտքը կազմում է 52.3 տոկոս, ինչն, ըստ նրա, մտահոգիչ չէ։
«Եթե վարկն էապես մեծացնում է մեր երկրի պոտենցիալը, ուրեմն այն միանշանակ կարելի է համարել արդյունավետ, չնայած, որպես կանոն, պետությունը լավ տնտեսվարող չէ, բայց եթե վերահսկելիության մեխանիզմը, կառուցվածքի հստակեցումը, նպատակի ձևավորումն առաջնահերթ են դառնում, ապա վարկերի օգտագործումը հնարավորինս արդյունավետ է լինում»։
Դիտարկմանը, թե քայլեր արվո՞ւմ են, որ դրանք լինեն արդյունավետ, Աշոտ Թավադյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ աշխատելու տեղ դեռ կա»։
Աշոտ Թավադյանն ասաց, որ երբ ինքը Վերահսկիչ պալատի նախագահն էր, այս ուղղությամբ որոշ առաջարկություններ արել է՝ հատկապես կառուցվածքի վերաբերյալ։
«Եթե կառուցվածքում բավական բարձր տոկոս են կազմում ԾԻԳ-ի գրասենյակի գումարները, խորհրդատվությունները, որոնք իրական արդյունք չեն տալիս, իհարկե, այս տեսակի վարկն արդյունավետության տեսակետից զիջում է։ Ռուսաստանից, օրինակ, վարկերը ստանում ենք շատ կոնկրետ՝ ռազմավարական նպատակներով։ Շատ դեպքերում ուզում ենք, որ, օրինակ, տվյալ ծրագիրն անպայման իրականացնի արտասահմանյան որևէ կառույց, որի ծախսերն էապես բարձր են, դա էլ է անուղղակի մեծացնում տոկոսադրույքը։ Այս բոլոր գործոնները պետք է հաշվի առնենք, որպեսզի կարողանանք մեր պետության շահերը պաշտպանողի դերում հանդես գալ», - ասաց տնտեսագետ։
Նա նշեց նաև, որ օրենքը պահանջում է, որ պարտքը չգերազանցի 60 տոկոսը, նախընտրելի է, որ այն լինի 50 տոկոսի սահմաններում։
«Վտանգավոր է ոչ թե պարտքի տոկոսը, այլ այն վարկերը, որոնք էապես չեն մեծացնում երկրի ներուժը։ Եթե հստակ գնահատականով տեսնում ենք, որ մեծացնում է երկրի ներուժը, ստեղծում է հնարավորություններ, ապա այդ վարկի վերադարձը հնարավոր է ՀՆԱ-ի համապատասխան աճի պայմաններում», - եզրափակեց տնտեսագետը։
Հեղինակ՝ Սյուզի Մելքոնյան
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴ Է. Աշոտ Թավադյան[28.08.2022]
- ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԸ ԻՋԵՑՆԵԼ. ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԲ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ[13.09.2018]
- ԵԹԵ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ԹԱՆԿ ՓՈՂԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ[07.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[04.09.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԱՏՄ-ՈՒՄ. ԻՆՏԵԳՐՄԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ[11.07.2018]
- «ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԿԱ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ». «ՓԱՍՏ»[01.06.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.01.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ 2017Թ. ԵՎ ԵԱՏՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԸ[16.01.2018]
- ԿԱՐԵԼԻ՞ ԷՐ ՈՐՈՇԱԿԻՈՐԵՆ ԶՍՊԵԼ ԳՆԱՃԸ[15.01.2018]
- ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ, ՊՐՈՖԵՍՈՐ ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆ. «ՆԵՐՔԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ. ԵՄ-Ն ԵՎ ԵԱՏՄ-Ն ՄԻԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ»[30.10.2017]
- ԳՆԱՃԻ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՎՐԱ[20.09.2017]