• am
  • ru
  • en
Версия для печати
07.09.2018

ԵԹԵ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԵԼ ԹԱՆԿ ՓՈՂԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ

   

2018-08-30


Տնտեսագետ Աշոտ Թավադյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադարձավ հետհեղափոխական Հայաստանի տնտեսության վիճակին՝ մատնանշելով զարգացման ուղիներ:

«Ընթացքը ճիշտ է սկսվել, ունենք 12 տոոկոս տնտեսական աճ, բայց դա առաջնահերթ ցուցանիշ չէ… Տնտեսական աճի փոփոխությունները վստահություն չեն ներշնչում: Մեծ ազդեցություն ունի գնաճը, փոխարժեքի փոփոխությունը: Հիմա տնտեսության իրավիճակը լավ է: Ախտորոշման փուլը չի ավարտվել, բայց սկսել ենք ճիշտ. սկսել ենք կոռուպցիայի դեմ պայքարից, բայց պետք է նաև կոռուպցիայի դեմ հակազդելու ճանապարհով գնալ:

Հաջողության հասնելու համար մոգական քառակուսի կա՝ տնտեսական աճ, արտահանման աճ՝ այսինքն՝ բալանսավորված առևտրային հաշվեկշիռ, զբաղվածության կտրուկ աճ և սրանց համապատասխանող ցածր գնաճ: Բայց ամենակարևորն այն է, որ ստեղծվեն հստակ, հավասար հնարավորություններ ժողովրդի ազատ և նախաձեռնող լինելու համար»:

Տնտեսագետի կարծիքով՝ անհրաժեշտություն կա հակակոռուպցիոն պայքարի տեսանկյունից վերանայել տնտեսական օրենսգիրքը, վերանայել պետական բյուջեի վերաբերյալ դրույթները, «որտեղ սուբյեկտիվ կետեր կան»:

Թավադյանի խոսքով՝ չպետք է տնտեսության զարգացման համար հույսը դնել միայն ներդրումների՝ «էստի համեցեքի» կամ միայն հանքարդյունաբերության վրա:

«Դրամավարկային քաղաքականությունը տնտեսական քաղաքականության անքակտելի մասն է,- ընդգծեց Ա. Թավադյանը:- Եթե Կենտրոնական բանկը շարունակի վարել թանկ փողերի քաղաքականություն, լուրջ խնդիր ենք ունենալու և՛ ներդրումների, և՛ բյուջեի կատարման, և՛ բիզնեսի զարգացման առումով»:

Մանրամասն՝ տեսանյութում:


https://www.1in.am/2416269.html


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր