ՄԱԿ-ի դերակատարման բարձրացումը (ռուս-վրացական հարաբերությունների համատեքստում)

Ռուսաստանի որոշումը` Վրաստանի հետ հարաբերությունների քննարկումը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հարթություն, միանշանակ չի ընդունվել փորձագիտական հանրությունում։ Համարվում է, թե այդ կազմակերպությունը կորցրել է իր նախկին նշանակությունը և կարևոր միջազգային հարցերում որևէ էական դերակատարում չունի այլևս։ Այդ տեսակետի օգտին է խոսում, մասնավորապես, այն փաստը, որ այս տարի ԱԽ-ի ընդունած 63 բանաձևերից 33-ը վերաբերում են աֆրիկյան մայրցամաքի հումանիտար բնույթի խնդիրներին, իսկ մնացածներում զգալի մաս են կազմում ասիական որոշ երկրներին վերաբերող նմանատիպ հարցերը և զուտ կազմակերպչական, ՄԱԿ-ի «ներքին խոհանոցի» հետ առնչվող որոշումները։ Նման իրադրությունը պայմանավորված է ոչ միայն ՄԱԿ-ի գործունեության համակարգի անկատարությամբ1, ինչը ժամանակի ընթացքում արժեզրկել է այդ կազմակերպության դերակատարումն աշխարհում, այլև զգալի չափով այն ռազմավարությամբ, որ վարում է Միացյալ Նահանգներն այդ կազմակերպության հանդեպ։
Միևնույն ժամանակ, վերջին ժամանակահատվածում նկատվում են միջազգային գործերում ՄԱԿ-ի հեղինակության վերականգնման հստակ միտումներ։ Դրանց վկայությունն է վերջին արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում ՄԱԿ-ի որոշիչ դերակատարումը։ Կան նաև բոլոր հիմքերը ենթադրելու, թե այդ կազմակերպությունը կարող է կարևոր դերակատարում ունենալ ռուս-վրացական առճակատման, ինչպես նաև Հարավային Կովկասում ընթացող այլ քաղաքական գործընթացների վրա։
ՄԱԿ-ի գործունեության շուրջ. Սառը պատերազմի ավարտից հետո ԱՄՆ-ը ՄԱԿ-ը դիտարկում էր որպես իր գլոբալ քաղաքականությունը սահմանափակող հանգամանք և ջանքեր չի խնայում այդ կազմակերպության վարկաբեկման ուղղությամբ։ Ամերիկյան մոտեցման առարկայական վկայություններից է Ջոն Բոլտոնին ՄԱԿ-ում ներկայացուցիչ նշանակելը. այդ գործիչը հայտնի է ՄԱԿ-ի հենքում ընկած «գաղափարների» և դրույթների դեմ ուղղված իր ելույթներով։ ԱՄՆ որդեգրած քաղաքականությանը (որին «պասիվ ռեժիմով» աջակցում է նաև Մեծ Բրիտանիան) հնարավորինս փորձում էին դիմադրել ԱԽ մյուս մշտական անդամները։ Սակայն Միացյալ Նահանգների համաշխարհային գերակայությունը թույլ էր տալիս այդ տերությանը շրջանցել ՄԱԿ-ը՝ առանց անհանգստանալու հնարավոր հետևանքների մասին (այդ առումով հատկանշական էր 2003թ., երբ ԱՄՆ-ը օկուպացրեց Իրաքը՝ անտեսելով ՄԱԿ-ի դիրքորոշումը)։ Ի լրումն՝ Միացյալ Նահանգները կարողացել է նաև ՄԱԿ-ի գործադիր կառույցների վրա որոշակի վերահսկողություն ձեռք բերել2, ինչը երբեմն հանգեցնում է մի վիճակի, երբ այդ կազմակերպությունը սկսում էր արտահայտել ոչ թե «միավորված ազգերի», այլ ԱՄՆ-ի շահերը։
Սակայն այժմ նկատվում է ՄԱԿ-ի կարգավիճակի որոշակի վերականգնում։ Այդ առումով առանցքային պետք է համարել վերջին արաբա-իսրայելական պատերազմի հետ կապված գործընթացները։ Թերևս, առաջին անգամ վերջին տարիներին ՄԱԿ-ի ԱԽ որոշումը (թիվ 1701) իրատեսական հիմք և մեխանիզմ հանդիսացավ մերձավորարևելյան հակամարտությունը գոնե ժամանակավորապես դադարեցնելու համար։ Մարտավարական հարթությունում դա պայմանավորված էր առաջին հերթին նրանով, որ Իսրայելին չհաջողվեց առավելության հասնել Հիզբալլահի նկատմամբ, քանի որ հակամարտող կողմերի միջև ստեղծվել էր ուժերի որոշակի հավասարակշռություն, և ՄԱԿ-ի միջնորդության դիմելը փակուղուց դուրս գալու միակ ճանապարհն էր։ Ռազմավարական տեսանկյունից՝ ստեղծված իրադրությունը հետևանք է այն իրողության, որ ԱՄՆ-ը կորցրել է գերակայության զգալի մասը Մերձավոր և Միջին Արևելքի տարածաշրջանում (իսկ ավելի լայն դիտարկման դեպքում` գլոբալ միջազգային ոլորտում)։ Նրա հետ այսօր արդյունավետ մրցակցում են եվրասիական տերությունները` Իրանը, Չինաստանը, Ռուսաստանը, և, նվազագույնը, չեն աջակցում մայրցամաքային Եվրոպայի առաջատար երկրները։
Ստեղծված այս նոր` միաբևեռ համակարգից բազմաբևեռի անցման իրողությունը ստիպում է Միացյալ Նահանգներին վերանայել ՄԱԿ-ի հանդեպ իր մոտեցումները։ Ակնհայտ է, որ միայն ռազմական գերազանցության վրա հիմնված ռազմավարությունն այլևս արդյունավետ չի գործում. անհրաժեշտ է կիրառել դիվանագիտական տեխնոլոգիաներ, և դրա համար ամենահարմար ձևաչափերից է ՄԱԿ-ը։ Իր հերթին, դա նախապայմաններ է ստեղծում, որպեսզի քաղաքական հիմնախնդիրները լուծվեն փոխզիջումների և պայմանավորվածությունների եղանակով, այսինքն՝ այն մեթոդներով, որոնք կարծես թե առժամանակ մոռացության էին մատնվել։ Նկատենք, որ այսօր կուտակվել է հիմնախնդիրների մի համախումբ` Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը, իրադրությունը Մերձավոր Արևելքում, «սառեցված հակամարտությունները» Կովկասյան տարածաշրջանում և այլուր, որոնց կարգավորումները հնարավոր են միայն միջազգային հանրության կողմից լեգիտիմացված և համաձայնեցված որոշումների հիման վրա։
ՄԱԿ-ի դերակատարման կարևորման հետ կապված՝ վերոնշյալ հանգամանքները և գործընթացները, թերևս, հիմք հանդիսացան Մոսկվայի համար, որպեսզի վերջինս դիմի այդ կազմակերպությանը ռուս-վրացական հարաբերությունների առիթով։
Ռուս-վրացական հարաբերությունները և ՄԱԿ-ի բանաձևը. Ռուսաստանը, Վրաստանի հետ ծագած հիմնախնդիրների քննարկումը մտցնելով ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ, հետապնդում է մի քանի նպատակներ։
Վրացական իշխանությունների քաղաքականությունը տարածաշրջանում այսօր արտահայտում է զուտ ամերիկյան շահերը։ Դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի շուրջ, այսպես կոչված, «սանիտարական կորդոնի» ստեղծմանը, այլև Կասպյան ավազանի էներգետիկ ռեսուրսների վրա վերահսկողության սահմանմանը։ Առաջին գործոնը սկզբունքորեն չի հակասում մայրցամաքային Եվրոպայի երկրների շահերին, որոնք միջանկյալ, իսկ որոշ վերլուծաբանների եզրաբանությամբ` էգոիստական, դիրքորոշում են գրավել հյուսիսատլանտյան և եվրասիական աշխարհաքաղաքական նախագծերի միջև։ Սակայն էներգառեսուրսներով ոչ հարուստ Եվրոպան խիստ զգայուն է էներգետիկ ոլորտում կատարվող գործընթացների հանդեպ։ Այդ համատեքստում ամերիկյան-բրիտանական մենատիրական մոտեցումները հակասում են եվրոպական երկրների շահերին, քանի որ դուրս են մղում եվրոպական ընկերություններին մերձկասպյան էներգետիկ շուկայից։ Ի լրումն՝ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը և ռուսաստանյան էներգետիկ նախագծերում եվրոպական զգալի ներդրումները պարտավորեցնում են Եվրոպային այդ տերության հետ համերաշխ լինել էներգետիկայի բնագավառում ընթացող զարգացումներում։
Այս ամենի առումով պատահական չէ, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի առաջարկած և ԱՄՆ-ի կողմից նախկինում մերժված «վրացական» բանաձևը, խմբագրված և մեղմված տեսքով, վերստին վերադարձավ ԱԽ օրակարգ Գերմանիայի միջնորդությամբ և, ի վերջո, ընդունվեց։ Հատկանշական է, որ դա կատարվեց Վ.Պուտինի Գերմանիա կատարած այցից անմիջապես հետո։ ՄԱԿ-ի բանաձևը երկարաձգում է ռուսաստանյան խաղաղապահների մանդատը մինչև 2007թ. ապրիլ և պարտավորեցնում է Վրաստանին ապառազմականացնել Կոդորի կիրճը։
Ըստ երևույթին, «վրացական» (թիվ 1716, տես հավելվածը) բանաձևն ընդունվեց ոչ միայն շնորհիվ «եվրոպական գործոնի»։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի և Ռուսաստան-Չինաստանի միջև տեղի են ունեցել փոխզիջումներ Հս. Կորեայի միջուկային փորձարկման առիթով ՄԱԿ-ում պատժամիջոցների ընդունման խնդրում. Պեկինը և Մոսկվան դեմ էին Փհենյանի դեմ ուժային միջոցների դիմելուն, և, ի վերջո, ընդունված բանաձևը (չնայած կորեական կողմի մերժմանը), ավելի հավասարակշռված բնույթ էր կրում3։ Կարելի է ենթադրել (դրա մասին է վկայում բանաձևերի գրեթե միաժամանակ ընդունման նախօրեին Սերգեյ Լավրովի և Քոնդոլիզա Ռայսի միջև կայացած հեռախոսազրույցը), որ Վրաստանի վերաբերյալ ամերիկյան մոտեցման փոփոխումը արդյունք է նաև հյուսիսկորեական հարցի շուրջ ընթացած բանակցությունների։
Անկախ նրանից, թե որքանով վրացական կողմը կկատարի ՄԱԿ-ի որոշումը (համաձայնելով Կոդորի կիրճից զինված ուժերի դուրսբերմանը՝ Թբիլիսին չի պատրաստվում այնտեղից հանել, այսպես կոչված, «Աբխազիայի կառավարությունը»), այն լեգիտիմացնում է վրաց-աբխազական (անուղղակիորեն նաև` վրաց-օսական) հարաբերությունների ներկայիս կարգավիճակը, իրավաբանական արգելքներ է դնում Աբխազիայի և Հարավային Օսիայի հնարավոր անեքսիայի դեմ4 և ինչ-որ չափով արդարացնում և բարոյական-քաղաքական հիմք է ծառայում Մոսկվայի հնարավոր պատասխան գործողությունների համար պատերազմական սցենարի պարագայում։
Նկատենք, որ վրացական կողմի հայտարարությունները, թե Ռուսաստանը ՄԱԿ-ի որոշումից որևիցե էական արդյունքի չի հասել, ավելի շուտ տեղեկատվական-հոգեբանական բնույթ են կրում։ Գուցե ռուսական կողմի հաջողություններն այնքան չեն, որքան նախատեսում էր Մոսկվան (մասնավորապես, խմբագրված բանաձևում բացակայում է Թբիլիսիի գործողությունները դատապարտող մասը)։ Սակայն պետք է արձանագրել, որ առաջին անգամ վրացական ներկայիս վարչակազմը չստացավ Արևմուտքի միանշանակ և լիակատար աջակցությունը Ռուսաստանի դեմ կատարած իր գործողությունների կապակցությամբ։ Այդ համատեքստում հատկանշական է Մ.Սահակաշվիլու «Ուոլ սթրիթ ջորնալ» թերթում տպագրված հոդված-ուղերձը, որում կոչ է արվում Արևմուտքին չաջակցել Ռուսաստանին` դրանով իսկ փաստելով նման աջակցության գոյությունը։
Հետևություններ. Հարավային Կովկասում ընթացող ռազմաքաղաքական զարգացումները և դրանց դիվանագիտական արտացոլումը ՄԱԿ-ում վկայում են, որ տարածաշրջանում ձևավորվում է աշխարհաքաղաքական խոշոր դերակատարների (ԱՄՆ, Ռուսաստան, ԵՄ) ուժերի նոր հարաբերակցություն։ Տարածաշրջանային այդ նոր իրավիճակը բնութագրվում է, մասնավորապես, հետևյալ գործոններով.
- Գլոբալ հարթություններում Ռուսաստանի դերակատարման մեծացումը ստիպում է աշխարհաքաղաքական այլ դերակատարներին ավելի քան նախկինում հաշվի նստել այդ տերության շահերի հետ և Հարավային Կովկասի խնդիրներում փնտրել փոխզիջումային տարբերակներ։
- ՄԱԿ-ում ընթացող վերջին գործընթացները վկայում են, որ Հարավային Կովկասի խնդիրները և դրանց հնարավոր լուծումները գլոբալացվել են, և դրանք, ավելի քան նախկինում, կապվում են այլ տարածաշրջաններում ընթացող զարգացումների հետ։
1 Վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում են ՄԱԿ-ի բարեփոխումների, հատկապես՝ ԱԽ-ի մշտական (վետոյի իրավունք ունեցող) անդամների կազմի ընդլայնման նախագծերը։ Մասնավորապես, դիտարկվում է Գերմանիայի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Ճապոնիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության ընդգրկումը ԱԽ կազմում։ Սակայն առայսօր այդ խնդիրը լուծում չի գտել ներկայիս ԱԽ մշտական անդամների միջև եղած հակասությունների պատճառով։
2 Որպես կանոն, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվում են ամերիկյան կողմնորոշում ունեցող անձինք։ Օրինակ, համաձայն որոշ աղբյուրների, ժամանակին Քոֆի Անանի Գլխավոր քարտուղար ընտրվելուն խիստ նպաստել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները. նրանք Գլխավոր քարտուղարի այլ հավակնորդներին վարկաբեկելու գործողություններ էին ծավալել։ Հատկանշական է, որ երբ Քոֆի Անանը փորձեց գործել փոքր-ինչ ինքնուրույն (մասնավորապես, Իրաքի հետ կապված հարցերում), անմիջապես ԶԼՄ-ում հայտնվեցին բազմաթիվ նյութեր նրա «կոռումպացված» լինելու մասին, ստեղծվեցին վերստուգիչ հանձնաժողովներ և այլն։ Արդյունքում Գլխավոր քարտուղարը մեղմացրեց իր մոտեցումները վիճահարույց խնդիրներում։
3 Տե'ս «Северная Корея взрывает ситуацию» հոդվածի հավելվածը։
4 Նման զարգացումները քննարկելիս պետք է հաշվի առնել, որ ամերիկյան և բրիտանական հրահանգիչների կողմից մարզվող վրացական բանակը զգալիորեն բարելավվել և մարտունակ է դարձել։ Այսինքն՝ չպետք է բացառել, որ վրացիները (հատկապես սկզբնական փուլում) գուցե և կարողանան հասնել որոշակի հաջողությունների (չնայած նրան, որ Աբխազիայում ու Հարավային Օսիայում, համաձայն որոշ աղբյուրների, տեղակայված են ՌԴ ՊՆ «սպեցնազի» ջոկատները)։ Այդպիսի սցենարը, մասնավորապես Հրվ. Օսիայի պարագայում, կարող է հանգեցնել հումանիտար և քաղաքական աղետի։
Հավելված
Организация Объединенных Наций S/RES/1716 (2006)
Совет Безопасности Distr.: General
13 October 2006
Резолюция 1716 (2006), принятая Советом Безопасности на его 5549-м заседании 13 октября 2006 года
Совет Безопасности, ссылаясь на все свои соответствующие резолюции, в частности резолюцию 1666 от 31 марта 2006 года (S/RES/1666), приветствуя доклад Генерального секретаря о деятельности Миссии Организации Объединенных Наций по наблюдению в Грузии от 28 сентября 2006 года, поддерживая непрерывные усилия, предпринимаемые Генеральным секретарем и его Специальным представителем при помощи Российской Федерации в качестве содействующей стороны, а также Группы друзей Генерального секретаря и ОБСЕ, выражая сожаление по поводу отсутствия прогресса по ключевым аспектам всеобъемлющего урегулирования грузино-абхазского конфликта, отмечая с озабоченностью замечание Генерального секретаря о том, что возникла новая напряженность между грузинской и абхазской сторонами, в частности в результате специальной операции Грузии в верхней части Кодорского ущелья,
- вновь подтверждает приверженность всех государств-членов суверенитету, независимости и территориальной целостности Грузии в пределах ее международно признанных границ и поддерживает все усилия Организации Объединенных Наций и Группы друзей Генерального секретаря, в основе которых лежит их решимость способствовать урегулированию грузино-абхазского конфликта только мирными средствами и в рамках резолюций Совета Безопасности;
- напоминает — в целях достижения прочного и всеобъемлющего урегулирования — о своей поддержке принципов, содержащихся в документе, озаглавленном «Основные принципы разграничения полномочий между Тбилиси и Сухуми», и приветствует дополнительные идеи, которые стороны пожелали бы выдвинуть в целях творческого и конструктивного проведения политического диалога под эгидой Организации Объединенных Наций;
- принимает во внимание соответствующие резолюции Совета Безопасности, содержащие призыв к обеим сторонам воздерживаться от любых действий, которые могут воспрепятствовать мирному процессу, выражает свою озабоченность в связи с действиями грузинской стороны в Кодорском ущелье в июле 2006 года и в связи со всеми нарушениями Московского соглашения о прекращении огня и разъединении сил от 14 мая 1994 года, а также других грузино-абхазских договоренностей в отношении Кодорского ущелья;
- настоятельно призывает грузинскую сторону обеспечить, чтобы ситуация в верхней части Кодорского ущелья находилась в соответствии с Московским соглашением и чтобы там не находилось никаких войск, которые не предусмотрены этим соглашением;
- отмечает с удовлетворением возобновление совместного патрулирования в верхней части Кодорского ущелья МООННГ и миротворческими силами СНГ и вновь подтверждает, что такое совместное патрулирование должно осуществляться на регулярной основе;
- настоятельно призывает обе стороны полностью соблюдать ранее достигнутые соглашения и договоренности, касающиеся прекращения огня, неприменения насилия и мер укрепления доверия, и подчеркивает необходимость строгого соблюдения Московского соглашения о прекращении огня и разъединении сил в воздухе, на море и на суше, включая Кодорское ущелье;
- подтверждает важную роль миротворческих сил СНГ и МООННГ в зоне грузино-абхазского конфликта, подчеркивает важное значение тесного и эффективного сотрудничества между МООННГ и миротворческими силами СНГ, поскольку они в настоящее время играют стабилизирующую роль в зоне конфликта, надеется, что все стороны будут продолжать оказывать необходимое содействие им, и напоминает, что для прочного и всеобъемлющего урегулирования конфликта потребуются надлежащие гарантии безопасности;
- вновь настоятельно призывает грузинскую сторону серьезно отнестись к обоснованной озабоченности абхазской стороны по поводу безопасности, избегать шагов, которые могли бы быть восприняты как угрожающие, и воздерживаться от воинственной риторики и провокационных действий, особенно в верхней части Кодорского ущелья;
- настоятельно призывает абхазское руководство серьезно отнестись к необходимости возвращения внутренне перемещенных лиц и беженцев в условиях уважения достоинства, включая их безопасность и учет озабоченности по поводу прав человека, публично заверить местных жителей, особенно в Гальском районе, что их права на проживание и их самобытность будут уважаться, и без промедления приступить к выполнению ранее данных обещаний, касающихся полицейских советников Организации Объединенных Наций, бюро отделения Организации Объединенных Наций по правам человека и языка обучения;
- настоятельно призывает обе стороны безотлагательно завершить работу над пакетом документов для Гальского района о неприменении насилия и возвращении беженцев и внутренне перемещенных лиц и предпринять необходимые шаги для обеспечения защиты и уважения достоинства гражданского населения, включая возвращающихся лиц;
- с удовлетворением отмечает выдвижение обеими сторонами идей в качестве основы для диалога и призывает обе стороны возобновить этот диалог путем использования всех существующих механизмов, как указано в соответствующих резолюциях Совета Безопасности, с тем чтобы достичь мирного урегулирования;
- призывает обе стороны предпринять последующие шаги в связи с выраженной ими готовностью провести встречу своих высших руководителей без предварительных условий и сохранять открытыми каналы связи для укрепления доверия и далее рекомендует осуществить контакты между представителями гражданского общества;
- призывает Генерального секретаря изучить совместно со сторонами пути и средства укрепления доверия, в частности через улучшение благосостояния и безопасности жителей Гальского и Зугдидского районов;
- поддерживает все усилия грузинской и абхазской сторон, направленные на то, чтобы конструктивно участвовать в экономическом сотрудничестве, как это предусмотрено на женевских встречах и дополнено рабочими группами, созданными в Сочи в марте 2003 года, включая, когда это позволят условия в плане безопасности, восстановление инфраструктуры, и приветствует выраженное Германией намерение провести у себя конференцию по экономическому сотрудничеству и мерам укрепления доверия в ожидании прогресса в процессе урегулирования конфликта;
- подчеркивает, что обе стороны несут главную ответственность за обеспечение надлежащей безопасности и свободы передвижения МООННГ, миротворческих сил СНГ и другого международного персонала, и призывает обе стороны выполнять свои обязательства в этом отношении;
- приветствует усилия, предпринимаемые МООННГ для осуществления провозглашенной Генеральным секретарем политики нулевой терпимости по отношению к сексуальной эксплуатации и надругательству и обеспечения всестороннего соблюдения ее персоналом Кодекса поведения Организации Объединенных Наций, просит Генерального секретаря продолжать принимать все необходимые меры в этой связи и информировать Совет Безопасности и настоятельно призывает страны, предоставляющие войска, принимать надлежащие превентивные меры, включая организацию подготовки на предшествующем развертыванию этапе для повышения уровня осведомленности по данной проблеме, а также дисциплинарные и другие меры для обеспечения всей полноты ответственности в случаях такого поведения, касающихся их персонала;
- постановляет продлить мандат МООННГ на следующий период, заканчивающийся 15 апреля 2007 года;
- просит Генерального секретаря включить подробную информацию о развитии событий в Кодорском ущелье и о прогрессе в реализации усилий по возвращению беженцев и внутренне перемещенных лиц, в частности в Гальский район, в его следующий доклад по ситуации в Абхазии, Грузия;
- решительно поддерживает усилия Специального представителя Генерального секретаря и призывает Группу друзей Генерального секретаря продолжать оказывать свою неослабную и единую поддержку;
- постановляет продолжать активно заниматься этим вопросом.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]