• am
  • ru
  • en
Версия для печати
05.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 2, 2018



Սամվել Մարտիրոսյան

«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Սփյուռքի հայության դեմ բավական ակտիվ գործում են ադրբեջանական և թուրքական մի շարք հաքերային խմբավորումներ։ Մյուս կողմից՝ Հայաստանը թիրախավորում են այլ հաքերային խմբավորումներ, որոնք, ենթադրաբար, հովանավորվում կամ անմիջապես կառավարվում են տարբեր պետությունների հատուկ ծառայությունների կողմից։

Այսպես, Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից ելնելով՝ տեսնում ենք, որ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից միջինից բարձր է։ NSA բացահայտված համակարգերից մեկը, որը կոչվում է Boundless Informant, թույլ է տալիս քարտեզի վրա հետևել, թե որ երկրներից ինչ ակտիվությամբ է կորզվում տեղեկատվությունը ԱՄՆ այս հատուկ ծառայության կողմից էլեկտրոնային լրտեսության («շպիոնաժի») բոլոր հնարավոր միջոցներով։ Սնոուդենի տրամադրած պատկերից երևում է, որ 2013թ. մարտի ընթացքում միայն ԱՄՆ տարածքից ստացվել է մոտ 3 միլիարդ տարբեր տիպի տեղեկատվություն։ Երկրները ներկայացված են ըստ այդ ամսվա ընթացքում դրանց հանդեպ NSA համակարգի ակտիվության, կանաչ գույնը վկայում է ցածր ակտիվության մասին, կարմիրը՝ հակառակը։ Տվյալ պատկերի վրա, օրինակ, Հայաստանը դեղին գույնի է՝ մոտավորապես Չինաստանի պես և Ռուսաստանից ավելի ակտիվ, ինչը խոսում է NSA-ի միջինից բարձր ակտիվության մասին ինչն, իհարկե, կարող է նորմայից բարձր լինել՝ պայմանավորված Հայաստանի ներքին իրավիճակով, որտեղ այդ ժամանակ ընտրություններ էին ընթանում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ (հոդվածն ամբողջությամբ, 865 KB)


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր