• am
  • ru
  • en
Версия для печати
07.12.2017

ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2017


Սամվել Մարտիրոսյան

«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

Հայաստանում ինտերնետ կապի ներթափանցումը 2015 և 2016թթ. փոխվել է մոտ 10%-ով․ համապատասխանաբար՝ բնակչության 55.29% և 64.2%-ն էր օգտվում ինտերնետ կապից1։ 2017թ. ինտերնետ կապի օգտագործումն ինչ-որ չափով վերաբաշխվել է, նոր հարթակներ են առաջ անցել, ձևափոխվել են սոցիալական մեդիաների լսարանները։

Ստորև ներկայացնենք հիմնական ցուցանիշները, որոնք վերաբերում են 2017թ. կեսին, երկրորդ և երրորդ եռամսյակին՝ համեմատելով նախորդ ցուցանիշների հետ։ ՏՀՏ տվյալները վերցված են կազմակերպությունների պաշտոնական հաշվետվություններից, որոնք հրապարակվում են եռամսյակը մեկ և տեղադրվում կազմակերպությունների կայքերում։ (Տվյալները 2017թ. երկրորդ կիսամյակի վերաբերյալ են։ Աճը փակագծերում համեմատվում է 2017թ. առաջին եռամսյակի տվյալների հետ2

Բջջային կապի բաժանորդագրություններ

Բջջային կապի ընդհանուր բաժանորդների թիվը կազմել է 3 462 956 - աճը եռամսյակում կազմել է 61 537։

Բաշխումն ըստ օպերատորների․

Vivacell - 2 107 603 (+33 174)

Beeline - 913629 (+37 269)

Ucom (former Orange) - 441724 (-8 906)

Ինտերնետի սպառում

Տվյալներն ըստ խոշոր մատակարարների․

Armentel -

• Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների) - 142 379 (տվյալները 2016թ. չորրորդ եռամսյակի համեմատ) (-662)

• Շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրություններ 62 231 (+3 649)

• Տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդներ (հեռախոսի միջոցով) - 387 630 (+40 780)

Vivacell -

• Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ» (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների) - 72,798 (- 1 725)

• Տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդներ (հեռախոսի միջոցով) - 1 283 151 (+22 279)

Ucom -

• Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների) - 92 402 (+1 260)

• Շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրություններ - 129 112 (+4 468)

• Բջջային հեռախոսներով ինտերնետից օգտվողները - 205 298 (-66 675)

Rostelecom -

• Լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրություններ - 42 210 (+1585)

2017թ. առաջին եռամսյակի համեմատ, երբ ոլորտում նկատվում են տեմպերի աճի նվազում և նույնիսկ ցուցանիշների նահանջ, կարելի է տեսնել, որ հեռահաղորդակցության ոլորտը սկսել է ավելի աշխուժանալ։

Սոցիալական մեդիաների ոլորտում Հայաստանի ցանցային հատվածում նույնպես նկատվում են փոփոխություններ՝ նախորդ տարվա ցուցանիշների համեմատ։ Հիմնական լուրջ փոփոխությունն է Ինստագրամի կտրուկ աճը։

Օդնոկլասնիկին կարծես թե նահանջում է, և արդեն կարելի է ասել՝ այն չի հանդիսանում Հայաստանի թիվ մեկ սոցիալական ցանցը։ Ըստ Liveinternet տվյալների, Օդնոկլասնիկի այցելուների թիվը 2017թ. նվազել է, և հոկտեմբերին օրական կտրվածքով այցելուների թիվը հասել է 692 հազարի (տե՛ս Նկար 1).


2017թ. երրորդ եռամսյակում Ֆեյսբուքի այցելությունների թիվն ամսական կտրվածքով հասնում է արդեն 1 մլն 100 հազ.-ի, օրական կտրվածքով հարթակ այցելում է մոտ 690 հազար օգտատեր։ Այսինքն՝ թիվը հավասարվել է Օդնոկլասնիկի այցելուներին, ինչը հիմնականում եղել է Օդնոկլասնիկի այցելուների թվի նվազման պատճառով, քանի որ Ֆեյսբուքի դեպքում մեկ տարվա մեջ լսարանի աճը կազմել է ընդամենը 10%։

Ըստ Սիմիլարվեբի գնահատականի՝ Ֆեսյբուքի այցելուներն արդեն գերազանցում են Օդնոկլասնիկիին3։ Նաև առաջ է ընկել Յութուբը, որը դառնում է ակտիվ վիդեոբլոգերային հարթակ Հայաստանում, ինչը վերջին տարվա նորությունն է (տե՛ս Նկար 2).


Լսարանի լուրջ աճ է դիտվել Ինստագրամում։ Այստեղ տվյալ պահին Հայաստանից ամսական կտրվածքով այցելուների թիվը հասնում է 430 հազարի, իսկ օրական օգտատերերինը՝ 210 հազարի։ Համեմատության համար նշենք, որ մեկ տարի առաջ տվյալ ցուցանիշները կազմում էին 200 հազար և 110 հազար՝ համապատասխանաբար։ Այսինքն՝ Ինստագրամում մենք ունենք կրկնակիից ավելի աճ։

Թվիթեր և Վկոնտակտե հարթակների վերաբերյալ դժվար է գնահատականներ տալ։ Թվիթերն առայսօր չի հաջողում վիճակագրություն տալ փոքր շուկաների վերաբերյալ։ Իսկ Վկոնտակտեն, փաստացի, մեծամասնությունն օգտագործում է զուտ որպես երաժշտություն լսելու կամ ֆիլմեր դիտելու հարթակ։ Հայաստանում այն չի դառնում սոցցանցային մեծ շփման տիրույթ։

1 Ձևաչափ կապի և տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ցուցանիշների՝ ըստ հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ), http://mtcit.am/edfiles/files/Hashvetvutyunner/Havelvac1%202016.pdf

2 Համացանցի և բջջային կապի ներթափանցումը Հայաստան. 2016 թվական, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=15955&sphrase_id=62912

3 Top sites ranking for all categories in Armenia, October 2017, https://www.similarweb.com/top-websites/armenia



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր