
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2017
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2017թ. 9-րդ համարը՝ նվիրված կրթական-տեղեկատվական և աշխարհաքաղաքական խնդիրներին։
Կրթական-տեղեկատվական խնդիրների համատեքստում հեղինակներն անդրադառնում են մեր տարածաշրջանի համալսարանների 2018թ. միջազգային վարկանիշային ցուցանիշներին, համացանցի, բջջային կապի և սոցիալական մեդիաների ներթափանցմանը Հայաստան 2017թ., ինչպես նաև Հայաստանի հեռուստաալիքների մատուցած բովանդակությանը։
Աշխարհաքաղաքական խնդիրների համատեքստում վերլուծվում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման հետևանքները, էներգետիկ կառույցների դերը միջազգային հարաբերություններում, «Ադրբեջանական լվացքատան» հետ Բուլղարիայի ավանդական ձախ կուսակցության առնչությունները, ահաբեկչության դեմ պայքարում պրոֆիլակտիկ-կանխարգելիչ քայլերի իրավական կարգավորումը։
Հրատարակված նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքում։