
«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 2, 2018
http://pressinfo.am/hy/journal/armenian-information-analytical-magazine-globus.html
Գնումը` «Նորավանք» ԳԿՀ-ում
Հասցեն՝ ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23/1,
Հեռ. +374 10 44 04 73, +374 93 54 31 71
Լույս է տեսել «Գլոբուս» վերլուծական հանդեսի 2018թ. երկրորդ համարը՝ նվիրված աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, տեղեկատվական և Սփյուռքի խնդիրներին։ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խնդիրների համատեքստում վերլուծության է ենթարկվում աշխարհակարգի փոխակերպումը արդի փուլում, ներկայացվում է Ադրբեջանի կոսմիկական ծրագրի հետախուզա-հեռազննական բաղադրիչը։ Տեղեկատվական խնդիրների համատեքստում անդրադարձ է կատարվում 2012-2016թթ. ինտերնետին և սոցիալական ցանցերին առնչվող հայաստանյան տվյալներին, Հայաստանի դեմ հաքերային հարձակումներին, տեղեկատվության՝ որպես հզոր զենքի թերընկալման հետևանքներին։ Սփյուռքի խնդիրների համատեքստում վերլուծվում են Արաբական Միացյան Էմիրությունների հայ համայնքի արդի վիճակը, ներուժն ու խնդիրները։
Ամսագրի նյութերը կտեղադրվեն նաև «Նորավանք» ԳԿՀ կայքում։