
ՀԱՄԱՑԱՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՄՓՈՓՈՒՄ
Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
Համացանցը, հաղորդակցության ոլորտը Հայաստանում 2016թ. ընթացքում շարունակել են կայուն զարգանալ: Աճ է նկատվել ինչպես ինտերնետից օգտվողների թվի, այնպես էլ՝ սոցցանցերի օգտգործման տեսանկյունից:
Ինտերնետ և բջջային կապի հասանելիության տեսանկյունից Հայաստանում դիտվում է դանդաղ, բայց կայուն աճ:
Բջջային կապի բաժանորդների թվաքանակը Հայաստանում 2016թ. երրորդ եռամսյակում հասել է 3 486 480-ի, ինչը նախորդ եռամսյակի համեմատ 52 084 բաժանորդով ավելի է (2015թ. այս ցուցանիշը 3 424 236 էր1)։
Բաժանորդներն, ըստ օպերատորների, բաշխվում են հետևյալ կերպ. փակագծերում տրված է աճը մեկ եռամսյակի ընթացքում.
Vivacell - 2 112 606 (+28 444)
Beeline - 890 507 (+26 945)
Ucom - 483 367 (-3 305)։
Ինչ վերաբերում է ինտերնետ կապի հասանելիությանը, ապա այստեղ նույնպես դիտվում է աճ բոլոր ցուցանիշներով:
2016թ. երրորդ եռամսյակի տվյալներով2.
• լայնաշերտ ինտերնետ կապի բաժանորդագրությունների թիվը հասել է 265 480-ի (+4 835)
• շարժական լայնաշերտ ինտերնետ կապի բաժանորդագրությունների թիվը՝ 247 140-ի (+15 442)
• բջջային հեռախոսներով ինտերնետ կապից օգտվող բաժանորդների թիվը՝ 1 891 078-ի (+ 229 132)։
Ըստ հիմնական շուկայում ներկայացված պրովայդերների՝ վիճակագրությունը հետևյալն է.
Armentel -
• բաժանորդագրությունները - 142 607
• շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրությունները - 50 113 (լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների),
• համացանցին կպած բջջային հեռախոսների թիվը - 365 042 (տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդներ, հեռախոսի միջոցով)։
Vivacell -
• շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրությունները - 72 368
• համացանցին կպած բջջային հեռախոսների թիվը - 1 259 602։
Ucom
Լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրությունները - 77 954
• շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրությունները - 124 659
• համացանցին կպած բջջային հեռախոսների թիվը - 266 434։
Rostelecom
• Լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրությունները - 35 819։
Interactive
• լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրությունները - 5 212։
Arpinet
• լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրությունները - 2 675։
Web
• լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրությունները - 1 213։
Գերիշխող դեր ունեցող երկու սոցիալական ցանցերի տեսանկյունից նույնպես նկատվում են լուրջ փոփոխություններ: Այսպես, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը դառնում է Հայաստանում առաջատարը: Մեկ տարվա կտրվածքով ակտիվ օգտատերերի աճը կազմել է 200 հազար կամ 20%3: 2016թ. դեկտեմբերի տվյալներով, որոնք տրամադրվում են տվյալ սոցցանցի գովազդային հարթակի կողմից, ակտիվ օգտատերերի թիվը Հայաստանից կազմում է մոտ մեկ միլիոն: Բացի դրանից, մոտ 35 հազար ակտիվ օգտատեր կա Արցախից:
Մյուս կողմից՝ ռուսաստանյան «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը զիջում է առաջատար դիրքերը Հայաստանում (տե՛ս Նկար 1):
Այսպիսով, կարելլի է արձանագրել, որ հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանում շարունակում է դիտվել ոչ շատ ակտիվ, սակայն դինամիկ աճ:

1 Սամվել Մարտիրոսյան, Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը 2014թ. տվյալներով, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13460&sphrase_id=57070
2Տվյալները վերցված են ինտերնետ պրովայդերների պաշտոնական հաշվետվություններից:
3Սամվել Մարտիրոսյան, Սոցիալական ցանցերը Հայաստանում (2015թ. տվյալները), http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13686&sphrase_id=57070
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]