
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2015թ. տվյալները)
Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ
Սոցիալական ցանցերը Հայաստանում շարունակում են զարգանալ։ Դրանց այցելուների թվաքանակը շարունակում է աճել, ազդեցությունը հասարակական կյանքի, տեղեկատվական հոսքերի վրա նույնպես մեծանում է։ Մյուս կողմից՝ հավանական է թվում, որ Հայաստանը մոտենում է հագեցման կետին։
Հայաստանում ամենից շատ այցելվող սոցիալական ցանցը շարունակում է մնալ ռուսաստանյան Odnoklassniki.ru հարթակը։ Այստեղ ամսական կտրվածքով այցելուների թվաքանակը տատանվում է 900 000 - 1 000 000-ի միջև (տե՛ս Նկար 1)։ Գրաֆիկից կարելի է դատել, որ կայքը հասել է առավելագույն կետին՝ ներգրավելով ինտերնետ կապից օգտվողների մեծամասնությանը, հաշվի առնելով, որ ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը 2014թ. տվյալներով հասել է բնակչության 50%-ին1։
Facebook ցանցն այցելություններով մոտենում է Odnoklassniki.ru-ին, սակայն դեռևս շարունակում է մնալ թիվ երկու հարթակը Հայաստանում։ Ըստ Facebook-ի գովազդային համակարգի տվյալների՝ հայաստանցի ակտիվ օգտատերերի թվաքանակն ամսական կտրվածքով հասնում է արդեն 800.000-ի։ Սակայն այստեղ օգտատերերի աճի դինամիկան նվազել է։ Այսպես, 2014թ. դեկտեմբերին ցանցում հայաստանցի օգտատերերի թիվը հասնում էր 740.000-ի2։ Եվ եթե հոկտեմբերից դեկտեմբեր, երկու ամիսների ընթացքում էր արձանագրվել 60.000 օգտատերերի աճ, ապա նույն աճը դիտվել է արդեն 2014թ. դեկտեմբերից մինչև 2015թ. հունիս ժամանակահատվածում (արդեն վեց ամսվա ընթացքում)։ Ակնհայտորեն Facebook-ը նույնպես մոտենում է իր առավելագույնին։
Այլ սոցիալական ցանցերը չեն տալիս հստակ տվյալներ Հայաստանից այցելուների քանակի վերաբերյալ։ Սակայն կարելի է տալ մոտավոր գնահատականներ։ Ակնհայտ է, որ Youtube-ը հանդիսանում է ամենատարածված սոցիալական հարթակներից մեկը Հայաստանում (չնայած օգտատերերի մեծ մասը պասիվ դիտորդներ են և չեն տեղադրում սեփական տեսանյութեր կամ չեն կատարում մեկնաբանություններ)։ Ըստ երկու հիմնական միջազգային հարթակների, որոնք կատարում են կայքերի այցելությունների մոտավոր հաշվարկներ (ըստ Similarweb-ի3 և Alexa-ի4) Youtube-ը Հայաստանից այցելությունների քանակով զբաղեցնում է երրորդ տեղը։
Կողմնակի տվյալներից դատելով՝ շարժական հավելվածների համար ստեղծված Instagram սոցիալական ցանցը նույնպես Հայաստանում արագ է զարգանում։ Սակայն այս հարթակը դեռ չունի, օրինակ, հասարակական այն ազդեցությունը, որն ակնհայտորեն ունեն Հայաստանում Facebook-ը և Youtube-ը։
Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է նաև այցելությունների անկում այն սոցիալական հարթակներում, որտեղ կարևորվում է բովանդակային մասը։ Այսպես, վերջին տարիներին գրեթե զրոյի է հասել հայաստանյան ակտիվությունը Livejournal.com բլոգային սոցիալական ցանցում, որն ամենից շատ այցելվողներից էր 2007-2010թթ.։ Այս հարթակն ավելի շատ հայտնի էր որպես հասարակական, քաղաքական բովանդակության ստեղծման հարթակ ԱՊՀ երկրներում, ինչպես նաև Հայաստանում։ Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, այն շարունակում է մնալ բավական ակտիվ, և դրա լսարանը համեմատելի է նույն Facebook-ի ռուսաստանյան լսարանի հետ5 (տե՛ս Նկար 2).
Այսպիսով, սոցիալական ցանցերի աճը Հայաստանում շարունակվում է։ Մյուս կողմից, լսարաններն արդեն մոտենում են հագեցման՝ մոտենում են Հայաստանի ընդհանուր օգտատերերի թվին։ Չնայած 2014թ., ըստ պաշտոնական տվյալների, արձանագրվել է ինտերնետից օգտվողների 9,4% աճ, սակայն սպասել «պայթյունային» աճի սոցիալական ցանցերում, ինչպիսին էր իրավիճակը դեռ երեք-չորս տարի առաջ, չի կարելի6։
1 Армения занимает 74 место среди 166 стран мира по развитию ИКТ и 9 место по покрытию сел 3G-сетью - http://telecom.arka.am/ru/news/analytics/armeniya_zanimaet_74_mesto_-sredi_166_stran_mira_po_razvitiyu_ikt_i_9_mesto_po_pokrytiyu_sel_3g_setyu/
2 Social Media in Armenia, December 2014, http://www.banman.am/2014/12/social-media-in-armenia-december-2014.html
3 http://www.similarweb.com/country/armenia
4 http://www.alexa.com/topsites/countries/AM
5 Социальные сети в России, весна 2015. Цифры, тренды, прогнозы, http://habrahabr.ru/company/palitrumlab/blog/259903/
6 Армения занимает 74 место среди 166 стран мира по развитию ИКТ и 9 место по покрытию сел 3G-сетью. http://telecom.arka.am/ru/news/analytics/armeniya_zanimaet_74_mesto_sredi_166_stran_mira_po_razvitiyu_ikt_i_9_mesto_po_pokrytiyu_sel_3g_setyu/
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]