• am
  • ru
  • en
Версия для печати
11.05.2015

ՀԱՎԱՔԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՈՒԺԵՐ

Руский

   

http://www.voltairenet.org/article187369.html

ՎՈԼՏԵՐ ՑԱՆՑ |ԴԱՄԱՍԿՈՍ (ՍԻՐԻԱ) |, 20 ԱՊՐԻԼԻ 2015
Թիերի Մեյսան
Քաղաքական խորհրդական, Réseau Voltaire ինտերնետ պարբերականի և Axis for Peace կոնֆերանսի հիմնադիր նախագահ։ Վերջին հրապարակումը ֆրանսերեն լեզվով՝ L’Effroyable imposture: Tome 2, Manipulations et désinformations (JP Bertand հրատ., 2007)։


2015թ. փետրվարի 6-ին հրապարակված Ազգային անվտանգության հայեցակարգում նախագահ Օբաման ասում է. «Երկարաժամկետ կայունությունը (Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում) միայն ամերիկյան զինված ուժերի ներկայությունը և կիրառությունը չէ, որ պահանջում է։ Նրան պետք են գործընկերներ, որոնք կարող են իրենք իրենց պաշտպանել։ Ահա թե ինչու մենք միջոցներ ենք ներդնում Իսրայելի, Հորդանանի և Ծոցի երկրների՝ ցանկացած ագրեսիա զսպելու կարողությունն ապահովելու համար, բոլոր միջոցներով (ներառյալ՝ նրա սպառազինության որակը) պահպանելով մեր անխախտ հավատարմությունն Իսրայելի անվտանգության աջակցությանը»1։ Երբ նա ելույթ էր ունենում ռազմական նոր դաշինքի ստեղծման անհրաժեշտության մասին՝ ուղղված Իրանի դեմ, նրան երկար ծափահարում էին։

Ստոկհոլմի Խաղաղության հիմնախնդիրների ուսումնասիրման միջազգային ինստիտուտը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան 2014թ. իր ռազմական բյուջեն ավելացրել է $13 մլրդ-ով (+17%, !) և պատրաստ է ստեղծել «Հավաքական պաշտպանության արաբական ուժեր»։

Էր Ռիյադը փորձում է այդ նախագծում ընդգրկել որքան հնարավոր է ավելի շատ պետություններ։ Նրան հաջողվել է ներգրավել Եգիպտոսին։ Այդ նպատակով Ծոցի պետությունները մարտի 13-ին Շարմ էլ Շեյխում կայացած տնտեսական կոնֆերանսում Կահիրեին առաջարկել են ներդրումների նախագծեր՝ $12 մլրդ-ի չափով։

Արաբական պետությունների լիգան այս նախագիծն ընդունել է ապրիլի 1-ին Շարմ էլ Շեյխում կայացած գագաթաժողովում։ Պաշտոնապես խոսքը 1950թ. Պաշտպանության վերաբերյալ պայմանագրի կիրառման մասին է՝ ահաբեկչության դեմ պայքարի համար, եթե խոսքն, իհարկե, չի վերաբերում Եմենի հանդեպ սաուդյան նկրտումները բավարարելուն։ Հուսիտների դեմ պատերազմը, որոնցից ոչ ոք այդ պատերազմն անհրաժեշտ չի համարում, լայնածավալ վարժանքների դեր է խաղում, որոնց ընթացքում ոչ ոք որևէ կարեկցանք չի ցուցաբերել հազար սպանվածի և 3000 վիրավորվածի հանդեպ։

Համաձայն ամերիկյան Stratfor մասնավոր հետախուզական-վերլուծաբանական ընկերության տվյալների՝ «Վճռական փոթորիկ» գործողության ռազմական շտաբը գտնվում է Սոմալիլենդում (Բրիտանական Սոմալի)։ Այդ երկիրը 1960թ. անկախություն հռչակեց, բայց 1969թ. պետական հեղաշրջման հետևանքով միացվեց Սոմալիին, 1991թ. նորից անկախություն հռչակեց և 1994թ. նորից մտավ Սոմալիի կազմի մեջ, իսկ 2002թ. երրորդ անգամ հռչակեց իր անկախությունը։ Առաջին պետությունը, որն առաջին և երկրորդ անկախությունների ժամանակ ճանաչեց Սոմալիլենդը, Իսրայելն էր։ Ներկայում ոչ ոքի կողմից չճանաչված այդ պետությունը իսրայելական բազա է՝ Բաբել Մանդեբի նեղուցի վերահսկման համար, որը Սուեզի ջրանցքը և Կարմիր ծովը կապում է Ադենի ծոցի և Հնդկական օվկիանոսի հետ։

Արաբական պետությունների լիգայի շտաբների ղեկավարներն ապրիլի 22-ին հանդիպելու են՝ քննարկելու համար այն ստորաբաժանումների թվաքանակի հարցը, որոնք կկարողանան դնել այդ մարմնի տնօրինության ներքո։ Եգիպտոսը, Քուվեյթը և Մարոկոն (նրանք բոլորն էլ մասնակից են Եմենի ռմբակոծումներին) մինչև հուլիսի 1-ը նախնական հաշվետվություն են ներկայացնելու։

Այս ամենը, ցավոք, կարելի էր կանխատեսել։ Իր Կանոնադրությունը խախտելով՝ Սիրիայի ժողովրդին բացառելով իր շարքերից, Արաբական պետությունների լիգան պատրաստ է դավաճանել նաև Պաղեստինի ժողովրդին և իր զինված ուժերը տրամադրել գաղութատիրական պետությունների հրամանատարությանը։

1 National Security Strategy (http://www.voltairenet.org/IMG/pdf/2015_National_Security_Strategy.pdf), Белый Дом, 6 февраля 2015 г.. А также наш комментарий: «Обама перевооружается (http://www.voltairenet.org/article186694.html.)].
Փաստաթուղթն ուշադիր կարդալուց հետո որևէ կասկած չի առաջանում։ Պենտագոնի ռազմավարությունն ուղղված է Բաղդադի պակտի՝ արաբական ՆԱՏՕ-ի մերօրյա տարբերակի ստեղծմանը, որպեսզի կարելի լինի վերատեղակայել իր զորքերը Միջին Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից դեպի Հեռավոր Արևելք (ստեղծել «վահան» Չինաստանի դեմ)։
Պարզ է, որ ըստ Պենտագոնի պատկերացումների, Հավաքական պաշտպանության «արաբական» ուժերը պետք է կազմավորվեն Ծոցի երկրների և Հորդանանի կողմից, բայց իսրայելական հրամանատարության ներքո։ Եթե հիշենք Բաղդադի պակտը, ապա այն կազմավորվել էր Մեծ Բրիտանիայի և նրա նախկին գաղութների կողմից։ Սակայն երեք տարի անց այն անցավ Պենտագոնի հրամանատարության ներքո, թեև ԱՄՆ-ը երբեք այդ դաշինքի մեջ չի մտել։
2013թ. նոյեմբերին Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը տեսակոնֆերանսի մասնակցեց Ծոցի անվտանգության խորհրդի անդամների (որոնք հավաքվել էին Աբու Դաբիում) և Արաբական պետությունների լիգայի ու Ասիայի սուննիադավան պետությունների ներկայացուցիչների հետ միասին [«Shimon Peres s’est exprimé devant le Conseil de sécurité du Golfe, fin novembre» (http://www.voltairenet.org/article181344.html), Réseau Voltaire, 3 դեկտեմբերի 2013թ.։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր