• am
  • ru
  • en
Версия для печати
28.09.2018

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՅՈՒՅՈՐՔՅԱՆ ԱՅՑԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՐՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԽՆԴԻՐՆԵՐ

   

27.09.2018

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականը քաղաքական վերլուծաբան Կարեն Վերանյանի հետ ամփոփեց ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայկական պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ:

- Հայաստանի վարչապետի այցը Նյու Յորք մեկնարկեց ԱՄՆ համայնքայինկառույցների և հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետհանդիպումով, որտեղ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան-Սփյուռքհարաբերություններում պետք է խրախուսվի ոչ թե բարեգործությունը, այլտնտեսական գործունեությունը: Նա հստակ ուղերձ հղեց, որ տնտեսական համակարգըՀայաստանում մաքրվում է կոռուպցիայից և սպասում է ներդրումների: Որքանո՞վկարող է գործնական լինել ՀՀ վարչապետի այս մեսիջը՝ ուղղված ԱՄՆ հայ համայնքին:

- Որքան հնարավոր է՝ Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն Հայաստան-Սփյուռքհարաբերություններում մեծացնել սփյուռքի մասնակցության ուղղությունները,հնարավորություններն ու ներուժը՝ տնտեսության, կրթության, գիտության զարգացման և այլհարցերում, ինչպես օրինակ պաշտպանական և անվտանգային ոլորտներում: Իհարկե, պետք էընդունել այն հանգամանքը, որ սփյուռքի մեծաթիվ ներկայացուցիչներ՝ բարեգործներ,գործարարներ իրենց մասնակցությունը միշտ ունեցել են և շարունակում են ունենալ Հայաստանիտնտեսության զարգացման գործում, սակայն դա ավելի շուտ անհատական և հատվածային բնույթէ կրում և չունի համակարգային նշանակություն: Այս տեսանկյունից հայկական կողմը պետք էհնարավորինս քաջալերի ու խրախուսի սփյուռքի հայ ներդրողներին՝ մասնակցելու Հայաստանիտնտեսության զարգացմանը:

Այստեղ, իհարկե, մեծ առաքելություն ունեն ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլառհասարակ ՀՀ քաղաքացիները: Սփյուռքի հայերն էլ պետք է շատ լավ գիտակցեն, որ առանցՀայաստանի, հայկական պետականության, երկարատև չի կարող գոյատևել նաև սփյուռքը,որովհետև սփյուռքի և համայն հայության անվտանգության երաշխավորը պետությունն է:

Այս տեսանկյունից Հայաստանի նոր իշխանությունները, կարծում եմ, փորձում են մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը «արտահանել» դեպի սփյուռք, այսինքն՝ Հայաստանի բրենդիքարոզչական նպատակով՝ դրական ազդակներ ուղարկել սփյուռքին, որպեսզի մեծացվեններդրումների հոսքերը:

Իշխանությունները փորձում են ցույց տալ, որ գործարար միջավայրն այժմ ավելի գրավիչ է, առկակոռուպցիոն խնդիրները հնարավորինս հարթահարել են: Հետևաբար, շատ կարևոր է, որպեսզիիշխանությունները հնարավորինս շատ հանդիպումներ անցկացնեն հայկական տարբերհամայնքների հետ, որպեսզի երկկողմ վստահությունը մեծանա և ներդրողները Հայաստան գան:

Մյուս կողմից, պետք է նշել, որ դա միանգամից չի կարող լինել, տարիների քրտնաջան աշխատանքէ պահանջում, որպեսզի սփյուռքի մոտ նույնպես ձևավորվի այն համոզմունքը, որ Հայաստանիտնտեսության մեջ ներդրում անելն առաջին հերթին բխում է հենց սփյուռքի շահերից, նաևհայկական համայնքների անվտանգությամբ:

Մենք տեսնում ենք, որ, օրինակ, Սիրիայի պարագայում լուրջ խնդիրներ կան հայ համայնքիանվտանգության հետ կապված, համայնքը գրեթե կիսով չափ լքել է Սիրիան: Այսինքն՝ մենք շատկարևոր մեսիջներ պետք է հղենք մեր համայքների ներկայացուցիչներին, որ ընկալվի՝ վարչապետիասածը զուտ տնտեսական ներդրումների հարց չէ, այլ անվտանգության հետ է կապված, որովհետևեթե չլինեն Հայաստանն ու Արցախը, երկար չեն կարող գոյատևել նաև հայկական համայնքները:

- ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետն անդրադարձավ արցախյան հակամարտությանխնդրին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իրանհարգալից վերաբերմունքը և սկսի երկխոսել հակամարտության հիմնականսուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Նիկոլ Փաշինյանը նաև շեշտեց, որ Ադրբեջանիղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե Արցախի ժողովուրդը, այլ բուն տարածքը, ևակնհայտ է դառնում Ադրբեջանի ղեկավարության մտադրությունը, այն է՝ Արցախըմաքրել հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Ի՞նչ նշանակություն կարող ենունենալ վարչապետի այս ուղերձները ՄԱԿ-ի բարձր ամբիոնից:

-ՄԱԿ-ի բարձր ամբիոնից վարչապետի ելույթը կարևոր է այն տեսանկյունից, որ միջազգայինհարաբերություններում Հայաստանը կարողանում է ներկայացնել իր մտահոգություններն ուարտաքին քաղաքական այն մարտահրավերները, որոնց զսպումը կարևոր է տարածաշրջանայինխաղաղության պահպանման տեսանկյունից: Մասնավորապես, ներկայացնել այն վտանգները,որոնք գալիս են Ադրբեջանից և Թուրքիայից:

Կարևոր է, որ մեր իշխանությունը դրսում ստեղծի այն ֆոնը, որ Հայաստանն ու Արցախը ոչ թեհարձակվողական քաղաքականություն են իրականացնում, ինչպես պնդում է ալիևյան կլանըտարիներ շարունակ, այլև իր առաջ դրել է պաշտպանության խնդիր:

Այդ ձևակերպումները պետք է հնարավորինս հաճախակի մատուցել միջազգային հանրությանը,որպեսզի նրանք փորձեն ձերբազատվել այն կարծրատիպերից, որորնք ստեղծում է Ադրբեջանը:

Փաշինյանն էլ իր ելույթում նշեց՝ ալիևյան կլանի քաղաքականությունը ցույց է տալիս, որ իրենքանհամատեղելի են արցախցիների հետ մեկ պետության կազմում գոյատևելու համար: Դաանհնարին է: Հայաստանը ցույց է տալիս, որ Արցախի ժողովուրդը ինքնապաշտպայության խնդիր էդրել իր առաջ, և 2016-ի ապրիլյան գործողությունները նույնպես ցույց տվեցին, որ Ալիևիիշխանությունը խնդիր չի դնում ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, ինչպեստարբեր հարթակներում հայտարարում են: Նրանց հայտարարությունները որևէ աղերս չունենիրականության հետ:

Ինչպես Հայաստանի նախորդ, այնպես էլ ներկա իշխանությունները հաստատել են այն միտքը, որԱրցախը չի կարող մեկ օր անգամ լինել Ադրբեջանի կազմում, որովհետև որևէ երաշխիք չկա, որԱրցախի ժողովուրդը կկարողանա ապահովել իր անվտանգությունը: Իսկ Ադրբեջանիիշխանությունները նպատակ ունեն Արցախը արցախցիներից մաքրելու, իրենց միայն տարածքն էհետաքրքրում:

Այս մեսիջները միանշանակորեն պետք է հասցնել միջազգային հանրությանը, սակայն մյուս կողմիցէլ պետք է հստակ հասկանալ, որ միջազգային հանրությունն ինքնին այնքան պառակտված է, որ չիկարող երաշխիք լինել Արցախի անվտանգության համար: Արցախի ժողովրդի անվտանգությունըկարող են ապահովել միայն Արցախի պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը:

Այսինքն, մի կողմից պետք է արտաքին քաղաքական հարթակներում առաջ տանել այդքաղաքական գիծը, մյուս կողմից էլ շարունակել կատարելագործել ու մեծացնել մեր զինված ուժերիարդյունավետությունը, բարձրացնել բանակի մարտունակությունը, հագեցնել ռազմատեխնիկականբազան, որովհետև ալիևյան կլանը, մենք տեսնում ենք՝ ոչ միայն մտադիր չէ գնալու երկխոսության,այլև տարիներ շարունակ պատրաստվում է պատերազմի: Դրա մասին է վկայում միլիարդավորդոլարների ռազմատեխնիկական սպառազինությունների ձեռքբերումը:

-Անդրադառնանք վարչապետի ելույթի մեկ այլ կարևոր շեշտադրման: ՆիկոլՓաշինյանը թեև նշեց, որ Հայաստանը հավատարիմ է Մինսկի խմբի ձևաչափին ևբանակցությունների շարունակականությանը, սակայն, չխոսեց նախկինում արած իրհայտարարության մասին, այն է՝ չի պատրաստվում Արցախի փոխարեն բանակցելԱդրբեջանի հետ: Վարչապետի ելույթին հաջորդեց Հայաստանի և Ադրբեջանիարտգործնախարարների հանդիպումը, որտեղ, սակայն, ակնարկ չկար երկրիղեկավարների հանդիպում նախապատրաստելու մասին: Ըստ Ձեզ՝ ներկայումս ի՞նչիրավիճակ է բանակցային գործընթացում, և ի՞նչ քաղաքականություն էիրականացնում Հայաստանի նոր իշխանությունը:

-Բանակցային գործընթացի առումով պետք է նշել, որ Հայաստանում տեղի ունեցածհեղափոխության արդյունքում նոր թիմ է եկել իշխանության: Այս հանգամանքը շեշտադրում եմ,որովհետև նոր իշխանությունը պետք է փորձի վերաճշգրտել և հստակեցնել մոտեցումներն այս կամայն հարցում:

Այսպիսով՝ մենք գտնվում ենք դիրքերի վերադասավորման, ճշգրտման, վերաիմաստավորմանփուլում, և այստեղ՝ ռազմավարական առումով, փոփոխություններ սպասել պետք չէ: Վարչապետըքանիցս հայտարարել է, որ բանակցային գործընթացում ՀՀ իշխանությունները հավատարիմ ենմնում ԵԱՀԿ Մինսկին խմբի համախագահների ձևաչափին: Այս տեսանկյունից, իհարկե, միակուշագրավ փոփոխությունը, ինչպես դուք նշեցիք, վարչապետի այն հայտարարությունն է, ըստ որի՝նա կարող է բանակցել միայն Հայաստանի անունից, ոչ թե Արցախի: Սա հնարավորություն է տալիս,որ արցախյան կողմը ակտիվացնի իր ջանքերը, և փորձի աստիճանաբար մեծացնել իրազդեցությունը, թեկուզև անուղղակի կերպով, բանակցային գործընթացի վրա: Հետագայում այսհայտարարությունները կարող են հնարավորություն տալ հայկական կողմին, որ Արցախը ևսներգրավվի բանակցություններին՝ ինչ-որ մի փուլում, բայց դա դեռ չի նշանակում, որ շատ հապճեպկերպով հարցերը կարող են լուծվել:

Ադրբեջանական կողմը միանշանակ չի գնալու այդ քայլին և դա բոլորն էլ հասկանում են: Սակայնեթե ՄԱԿ-ի ամբիոնից վարչապետը չի հնչեցրել իր նախկին հայտարությունները, կարծում եմ,նպատակը եղել է այն, որ չխոչընդոտի Մինսկի խմբի հետ արտգործնախարարների հանդիպմանը:

Եթե հայկական կողմն անընդհատ շեշտադրի Արցախի մասնակիցության անհրաժեշտությունը՝որպես նախապայման, հստակ է, որ ադրբեջանական կողմը հետ կքաշվի բանակցություններից ևկտապալի դրանք, ինչին էլ Ադրբեջանը ձգտում է:

Այսինքն՝ ՀՀ իշխանությունները պետք է հնարավորինս ճկունություն ցուցաբերեն և ամեն առիթովայդ հարցը չբարձրացնեն, որպեսզի չվնասեն բանակցություններին: Կարծում եմ ՝ այստրամաբանությունն է աշխատել ՄԱԿ-ի ելույթի ժամանակ:

Այնպես որ, այստեղ խնդիր ես չեմ տեսնում, հակառակը, շատ ավելի դրական մեսիջ եմ տեսնում, որհարցին պետք է մոտենալ աստիճանաբար, կտրուկ տեղաշարժեր պետք չեն, քանի որադրբեջանական կողմը շատ հեշտությամբ կարող է տապալել բանակցային գործընթացը:

-Ամփոփելով հայկական պատվիրակության ամերիկյան այցը՝ մե՞ծ են ակնկալիքները:

-Կարծում եմ՝ շատ մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ այս կամ նախորդ այցերից, այդ թվում նաևՌուսաստան կատարած այցելություններից: Բայց միաժամանակ պետք է ընդունել, որ նմանֆորմատի այցերը, եթե բազմակողմանի են և միջազգային նշանակություն ունեն, կարևոր են մերերկրի դիրքորոշումը ներկայացնելու տեսանկյունից:

Այն հանդիպումները, որ ՀՀ վարչապետն անցկացրեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայիգագաթաժողովի օրերին, շատ կարևոր են Հայաստանի արտաքին քաղաքականությանտեսանկյունից: ՄԱԿ-ի ֆորմատը այդ հնարավորությունը տալիս է, որպեսզի հայկական կողմըփորձի հանդիպումներ ունենալ իր գործընկերների հետ՝ ամերիկյան, եվրոպական ուտարածաշրջանային:

Այս այցելության ընթացքում Իրանի նախագահի հետ հանդիպումը և Ռուհանիի հրավերը ՀՀվարչապետին՝ այցելելու Իրան, շատ կարևոր է ՀՀ-ի համար, որովհետև հիմա, ամերիկյանպատժամիջոցների հետ կապված՝ Իրանը փորձում է մոբիլիզացնել իր ներքին ու արտաքինռեսուրսները:

Սա շատ լավ հնարավորություն է Հայաստանի համար՝ փորձել մաքսիմալ դիվիդենտներ քաղելհայ-իրանական հարաբերություններից:

http://haydzayn.am/p/74008



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր