• am
  • ru
  • en
Версия для печати
ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ 21.09.2026

ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը:

1991թ. սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով, խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։

Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ «Այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։

1991 թ. ընթացքում 48 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։

www.iravunk.com