06.04.2026ԱՅՍ ՔԻՉ ԲԵՎԵՌԱՅԻՆ ԱՇԽԱՐՀԸ
Գագիկ ՀարությունյանԱյսօր մենք գործ ունենք քաղաքական ու ռազմական գործընթացների ծայրահեղ անկայունության հետ։ ԱՄՆ-ը առևանգում է ինքնիշխան երկրի նախագահին, Իսրայելի հետ հարվածում է Իրանին՝ նպատակ ունենալով ոչնչացնելու նրա ռազմական ու հոգևոր ղեկավարությանը, որի հետևանքով զոհվում են երեխաներ. հրթիռներից մեկն ընկել է աղջիկների դպրոցի վրա՝ սպանելով 165 մարդու, որոնց ճիշող մեծամասնությունը երեխաներ էին։ «Մարդասիրական» Արևմուտքը լռում է, Թրամփը բացահայտորեն խոստովանում է, որ ահաբեկչությունը դարձել է իր զենքը։ Ինձ թվում է, որ այս վարքագծի ակունքները աշխարհի վերափոխման մեջ են, ինչը և՛ ԱՄՆ-ը, և՛ անգլոսաքսոնական աշխարհը ծայրահեղ հիվանդագին են ընկալում, և, չնայած հայտարարություններին, ունակ են հանգեցնելու միջուկային աղետի. այն աստիճան նրանց համար թանկ է անցյալի գիրկը գնացող միաբևեռ աշխարհը։
Տեղի է ունենում նախկին անգլոսաքսոնական միաբևեռ աշխարհի վերափոխումը բազմաբևեռի, ինչը անգլոսաքսոնական աշխարհից դուրս ընկալվում է որպես դրական մի բան, որն աշխարհին խոստանում է անցում դեպի բարեպաշտություն և բարեկեցություն՝ առանց գաղութների ու մետրոպոլիաների բաժանման: Սակայն ամեն նոր բան ծնվում է տառապանքով. աշխարհի գլոբալ վերակառուցման գործընթացները ծնում են խնդիրներ, որոնք պահանջում են ոչ միայն նոր իրողությունների համարժեք ընկալում, այլև ընկալումից հետո նոր իրողություններին համապատասխան քաղաքական, տնտեսական ու սոցիալական ռազմավարությունների մշակում: Ակնհայտ է, որ նման աշխատանքը ենթադրում է նախագծողների բարձր մակարդակի ինտելեկտ, բայց ամենագլխավորը՝ ենթադրում է կառավարող վերնախավերի բարոյական հատկանիշների որոշակի մակարդակ, ինչը, ցավոք, միշտ չէ, որ տեսանելի է ներկայիս պայմաններում, եթե ավելի կոպիտ չասենք։ Բոլոր դեպքերում տեղի ունեցողը հնարավոր է ուրվագծել միայն սխեմատիկորեն։ Այնուամենայնիվ կփորձեմ դա անել՝ նկատելի դարձնելով տեղի ունեցող փոփոխությունների որոշ ուրվագծեր և դրանց ազդեցությունը ժամանակակից Հայաստանի իրականության վրա:
Այսօր անգլոսաքսոնների լիակատար գերիշխանության կերպարով միաբևեռությունը, չնայած նրանց դիմադրությանը, կարելի է համարել ավարտված: Բնական կերպով ձևավորվել է աշխարհակարգի նոր համակարգ, որն ավելի շուտ կարելի է անվանել «եռաբևեռ», քանի որ Չինաստանն ու Ռուսաստանը ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ աշխարհատնտեսական շատ ոլորտներում սկսել են կարևոր, իսկ հաճախ նաև որոշիչ դեր խաղալ: Մասնավորապես, Չինաստանի ՀՆԱ-ն մոտեցել է անվանական 20 տրիլիոն դոլարի՝ ԱՄՆ-ի 30 տրիլիոն դոլարի դիմաց: Դրա հետ մեկտեղ Չինաստանը համաշխարհային արհեստանոցից վերածվել է տեխնոլոգիական տերության՝ գերակայություն ունենալով որոշակի ոլորտներում, իսկ գնողունակության համարժեքությամբ ԱՄՆ-ը սկսել է զիջել Չինաստանին: Եվ եթե անգլոսաքսոնների համաշխարհային գերիշխանության համար հիմնական միջոցը եղել և մնում է կոպիտ ուժը (երկրից դուրս ավելի քան 750 ռազմաբազաներ)՝ զուգորդված գաղութային գաղափարախոսության հետ, ապա Չինաստանի և Ռուսաստանի ռազմավարությունները շատ բաներով տարբերվում են անգլոսաքսոնականներից:
Հենց գաղութային գաղափարախոսության համատեքստում է Թրամփը հայտարարում ոչ միայն Կանադան ու Գրենլանդիան ԱՄՆ-ին միացնելու, այլև ամբողջ Արևմտյան կիսագունդը Վաշինգտոնին ենթարկելու անհրաժեշտության մասին: Առայժմ այսպիսի մոտեցման իրական շոշափելի օրինակը (չհաշված ԱՄՆ-ի առևտրային գործընկերների վնասը փոխհատուցելու համար միջազգային առևտրի հարկերը բարձրացնելու վերաբերյալ տասնյակ հրահանգները) Վենեսուելայի նախագահի առևանգումն ու Կուբայի դեմ սպառնալիքներն են, իսկ հիմա՝ արդեն նաև Արևելյան կիսագնդում գտնվող Իրանի դեմ պատերազմը: Դուրս է գալիս, որ Թրամփի ախորժակը չի սահմանափակվում միայն Արևմտյան կիսագնդով: Եվ այս առումով, որպես Նահանգների սննդային շղթայի օղակ, առավել աղմկալի կերպով հռչակվել է Իրանը, ինչը սկզբում ԱՄՆ-ը նշանավորեց հրթիռա-ռումբային հարվածներով, իսկ հետո «ժողովրդավարական» աշխարհի լավագույն ավանդույթներով կազմակերպեց «գունավոր հեղափոխություն»՝ օգտագործելով նրա փորձված տեխնոլոգիաները, այդ թվում՝ ահաբեկչականները:
Սակայն պարզվեց, որ Իրանը պատրաստ էր, և չնայած մարդկային բազմաթիվ կորուստներին՝ այդ տեխնոլոգիաները չգործեցին: Սակայն գործը դրանով չավարտվեց, և այսօր Իրանը գտնվում է ամերիկյան ռումբերի հարվածների տակ: Ակնհայտ է, որ Իրանի հետ պատմության գլխավոր դերակատարը Իսրայելի վարչապետ Նեթանյահուն է, որը ԱՄՆ-ին դրդում է ակտիվ գործողությունների, որոնց, իմ պատկերացմամբ, Թրամփը ոչ միշտ է հակված: Ես ավելի վաղ գրել էի, որ Իսրայելը մի տեսակ «առանց սահմանների կայսրություն» է, որը կարևոր դեր է խաղում համաշխարհային քաղաքականության մեջ: Տվյալ դեպքում այս «կայսրության» կառավարիչները այնքան էլ գոհ չեն Թրամփից Գազայի և Ուկրաինայի հակամարտությունների հարցում, որտեղ կարևոր դերը խաղում է նրանց հովանավորյալ Զելենսկին:
Մի քանի խոսք Իսրայելի նպատակների մասին Ուկրաինայում: Իսրայելի ռազմավարությունը, ինչպես միշտ, շատ բարդ է, և նույնիսկ «վատ» սցենարներում, եթե ստիպված են լինում զիջումների գնալ այսօր, նրանք կարողանում են հաշվի առնել իրենց ազգային շահերը հեռավոր ապագայում: Սակայն թե որքանով են այդ շահերը ազգային՝ հարցական է, քանի որ նույնիսկ Իսրայելում իրենց իշխանության արած ամեն բան չէ որ միանշանակ է ընդունվում: Այնուամենայնիվ, Ուկրաինայում, կարծես, նրանք չեն բացառել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սցենարի կրկնությունը, երբ հարց դրվեց Ուկրաինայի տարածքում «եվրոպական» հրեական պետություն ստեղծելու մասին, բայց, ի վերջո, նրանք ստիպված էին բավարարվել ժամանակակից Իսրայելով և Սիբիրի հրեական ինքնավար մարզով, որտեղ հրեաները կազմում են 150,000 բնակչության մոտ մեկ տոկոսը: Եվ «ապաուկրաինացման» համատեքստում պարզ է դառնում 2022 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագրի կնքման արգելքը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից: Կռվե՛ք, ասում են, մինչև Բատկիվշչինան մարդկանցից դատարկվի:
Շատ բնական է, որ ժամանակակից փոթորկոտ աշխարհում ավելի հավասարակշռված դիրք է զբաղեցնում Չինաստանը։ Այդ երկրի ղեկավարությունը շարունակում է հենվել հազարամյակների ընթացքում ձևավորված իմաստության, քաղաքակրթական արժեքների և ավանդույթների վրա, որոնք թույլ են տվել ապահովել իր ժողովրդի անվտանգությունն ու զարգացումը։ Մեկուկեսմիլիարդանոց բնակչությունը, բարձրագույն արդյունքները տնտեսական և տեխնոլոգիաների մեջ ինչ-որ բան ասում են։ Այսօր Չինաստանի դեմ ԱՄՆ-ի քաղաքականությունը ընդգրկում է ոչ միայն տնտեսությունը, այլև Թայվանի պահպանումը ԱՄՆ-ի ազդեցության տակ։ Եվ եթե առաջին հարցում չինացիները խնդիրները լուծում են խելամիտ դիվանագիտությամբ, ապա երկրորդում ամերիկացիները մոռանում են, որ ժամանակի հասկացության նկատմամբ չինացիներն ունեն փիլիսոփայական վերաբերմունք։ Նրանք հրաշալի հասկանում են, որ վաղ թե ուշ կղզին կմիավորվի իր հայրենիքին, ուստի առանձնապես չեն մտահոգվում այդ կապակցությամբ։ Շատերն այսօր կարծում են, որ նույնիսկ անվանական ՀՆԱ-ով արդեն տեսանելի ապագայում Չինաստանը կգերազանցի ԱՄՆ-ին և կդառնա աշխարհի առաջին տնտեսական տերությունը, ինչը, անկասկած, շատ է անհանգստացնում Ամերիկային։
Եվ եթե Չինաստանի պարագայում իրավիճակը քիչ թե շատ պարզ է, ապա Ռուսաստանի հետ կապված հարցերը առանձնանում են։ Հենց Ռուսաստանն է, թերևս, համաշխարհային կարգի վերակառուցմանն ուղղված գործընթացների ամենաակտիվ նախաձեռնողը։ Հատուկ ռազմական գործողությունը, որն այսօր վարում է Ռուսաստանը, ունի երկակի նշանակություն. նախ՝ այն ազատագրական է, քանի որ Ուկրաինայում ապրող միլիոնավոր ռուսներ ենթարկվում են ոչ միայն բարոյական ու մշակութային բնույթի իրական հալածանքների, այլև ֆիզիկական բռնության։ Ի դեպ, Ռուս ուղղափառ եկեղեցու հալածանքները դարձան հակաքրիստոնեական սատանիզմի օրինակ, որն այժմ ակտիվորեն կիրառվում է նաև Հայաստանում։ Այսինքն՝ դրանք դարձան գործիքներ, որոնք կիրառելի են «գունավոր հեղափոխությունների» օկուպացրած երկրներում։ Եվ կասկած չի հարուցում այն, որ այս պատերազմում կամ, ավելի մեղմ ասած, Հատուկ ռազմական գործողությունում, մարտահրավերներ են նետված ժամանակակից աշխարհակարգին, որտեղ այսօր ժողովրդավարությունն ու նեոլիբերալիզմը վերածվում են սեռական պաթոլոգիաների և սատանիզմի մի տեսակ սպասարկող հավելուկի։ Հետաքրքիր է, որ դեռևս 1991 թվականին Ֆիդել Կաստրոն կանխատեսել էր Ռուսաստանի պատերազմը ֆաշիզմի դեմ։
Նշենք նաև, որ Ռուսաստանում աշխատեց մոբիլիզացիայի սցենարը, և հատուկ ռազմական գործողությանը զուգահեռ ՌԴ-ում հատուկ ուշադրություն դարձվեց գիտա-տեխնոլոգիական և կրթական ոլորտներին, որի շնորհիվ երկիրը ոչ միայն զբաղեցրեց ավելի բարձր դիրքի ռազմական ոլորտում, այլև, ինչը շատ կարևոր է, զգալիորեն բարձրացրեց իր մտավոր մակարդակը։ Զուգահեռաբար ընդունվեցին օրինագծեր՝ ուղղված բնակչության բարեկեցության բարելավմանը ինչպես ֆինանսական, այնպես էլ կառավարչական ոլորտներում, ինչը ոչ միայն բարձրացրեց ժողովրդի կենսամակարդակը ամբողջությամբ, այլև բարելավեց հասարակության տարբեր էթնիկ ու կրոնական հատվածների միջև հարաբերությունները։
Հենց այս հանգամանքներն էին, որ Թրամփին դրդեցին հստակ դիրքորոշում ընդունել ուկրաինական հակամարտության հարցում և ձգտել կարծես հանգստացնել Ռուսաստանին, քանի որ նա հասկացավ, որ պատերազմում, անկասկած, կհաղթի Ռուսաստանը, և կպարտվի Արևմուտքը։ Սա նրան դրդեց ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Արևմտյան կիսագնդում, քանի որ եվրոպական երկրների վրա արդեն չի կարելի հույս դնել։ Իհարկե, ԱՄՆ-ում չեն թաքցնում նաև այն հույսերը, որ իրենց, ինչպես իր ժամանակին, կհաջողվի գժտեցնել Ռուսաստանին ու Չինաստանին։ Սակայն հավաքական Արևմուտքի (մասնավորապես՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի) աստիճանական անկման և ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) և ԲՐԻԿՍ-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) կառույցների ամրապնդման ֆոնին նման սցենարը տեսանելի ապագայում քիչ հավանական է թվում։ Հավելեմ, որ Ռուսաստանը հերթական անգամ ցույց տվեց վերածնվելու իր ունակությունը։ Սա տեղի ունեցավ և՛ 1917 թվականի հեղափոխությունից հետո, և՛ կայսրության փլուզումից ու քաղաքացիական պատերազմից հետո, և՛ տեղի է ունենում այժմ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո։
Իսկ այստեղ՝ Հայաստանում, ամեն ինչ մի փոքր այլ տեսք ունի։ Նեոլիբերալների կողմից օկուպացված Հայաստանն այսօր այնպիսի վիճակում է, որ պարզ չէ՝ նա գոյություն կունենա՞ որպես երկիր ու ժողովուրդ մի երկու տարի անց։ Արևմտյան վերահսկիչները (կուրատոր) նախագծել են «գունավոր հեղափոխություն»՝ մոտ երեսուն «ուղեղային կենտրոնների» մշակումների հիման վրա՝ Հայաստանում լիակատար քաոս ստեղծելու նպատակով։ Այսօր շատերը ամեն ինչի համար մեղադրում են վարչապետ Փաշինյանին, բայց նա պարզապես «գունավոր հեղափոխության» առաջատարն է՝ հիվանդագին աղավաղված ինտելեկտով և հոգեվիճակով, ինչը թույլ է տվել նրան հաջողությամբ անցնել այդ դերի նախնական ընտրությունը (casting)։ Նա պարզապես կատարում է իր վերադասների հրահանգները, նրանց, ովքեր նրան իշխանության բերեցին, և, ելնելով իր կերպարի առանձնահատկություններից, այլանդակություններ է ավելացնում իր կողմից, ինչն, ի դեպ, ողջունում են նրա վերադասները։ Արևմտյան վերահսկիչները Հայաստանի կառավարմանը ներգրավել են Ստամբուլին ու Բաքվին, ինչը օրինաչափ է. անգլոսաքսոնները իրենց գործերում և Ռուսաստանի դեմ պատերազմներում միշտ հենվել են թուրքերի վրա։ Այսօր էլ թուրքերը, ոչ առանց բրիտանացիների օգնության, որոշել են վերստեղծել Մեծ Թուրանը, որն ուղղված կլինի Ռուսաստանի ու Չինաստանի դեմ, և անգլոսաքսերը, բնականաբար, ամբողջովին կօգտվեն այս նախագծից։
Այս ամենի հետևանքով մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ Արցախը վաճառված է թուրքերին, բանակը կազմալուծված է և շարունակում է կազմալուծվել, մեր քրիստոնեական հավատքն ու Եկեղեցին մեթոդաբար ենթարկվում են սատանայական հարձակումների, Գիտությունների ակադեմիան և այլ գիտակրթական կառույցներ ոչնչացվում են, ազգային հիշողությունը ջնջվում է տեղեկատվական խուլիգանության մեթոդներով, և այս ամենը տեղի է ունենում Փաշինյանի բարձրագոչ նվագակցությամբ. չգիտես ինչու, նա նստեց հարվածային գործիքների առաջ՝ ենթադրելով, որ դրանք երաժշտական ընդունակություններ չեն պահանջում: Ակնհայտ է նաև, որ հունիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ կկատարվեն ամենաանհավանական կեղծիքները, այս անգամ՝ Եվրոպայի «քաղաքակրթական» կենտրոնների նվագակցության ու ֆինանսների ուղեկցությամբ, սովորական դարձած եզրակացությամբ. այո՛, եղել են աննշան խախտումներ, որոնք չէին կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Այս ամենից հետո լիովին իրատեսական է սպասել «հիբրիդային ցեղասպանության» սցենար «Արևմտյան Ադրբեջանի», այսինքն՝ այսօրվա Հայաստանի տարածքում: Թվում է՝ նման դժոխային իրավիճակից դուրս գալ գործնականում անհնար է առանց Ռուսաստանի օգնության։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԻՐԱՎԻՃԱԿԸ ՉԿԱՅՈՒՆԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ, ԻՐԱՆԻՆ ԿՀԱՐՎԱԾԻ ԱՐԵՎՄՈՒՏՔԸ, ԱՅԴ ՀԱՐՎԱԾՆ ԱՌԱՋԻՆՆ ԻՐ ՎՐԱ ԿՎԵՐՑՆԻ ՆԱԵՎ ՍՅՈՒՆԻՔԸ». Գագիկ Հարությունյան[03.03.2026]
- «ԱՄՆ-ԻՐԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՏ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ. ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԵՆ ԵՐԿՐԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ, ԱՅՍԻՆՔՆ՝ ՄՈՏ ԵՆ ՀՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՆ». Գագիկ Հարությունյան[03.03.2026]
- «ՄԻԱԿ ԵՐԿԻՐԸ, ՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ է ԻՆՉ-ՈՐ ՀԱՐՑ ԼՈՒԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ Է»[12.02.2026]
- «ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՍԱՐԱԿ ԳԱՂԱՓԱՐ ՉԵՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ՝ ԵՐԿՐԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ»[18.10.2025]
- ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ ԵՍ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ԽՈՇՈՐ ՍՐԻԿԱՅՈՒԹՅՈՒՆ. Գագիկ Հարությունյան[29.08.2025]
- «Ե՛Վ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ, ԵՎ՛ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎԵԼ Է». Գագիկ Հարությունյան[16.07.2025]
- «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԾՆՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ՝ ԵՎՐՈՊԱՅԻՆ, ՈՒ ՉԳԻՏԵՆ, ԹԵ ԴԵՊԻ ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ». Գագիկ Հարությունյան[09.06.2025]
- «ՄՈՍԿՎԱՆ ՄԵԾ ԲԱՆ ՉԻ ԿՈՐՑՆԻ, ԵԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ 80-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՆԵՐՍԻՑ ԱՅԴ ԱՄԵՆՆ ԱՏՈՒՄ Է». Գագիկ Հարությունյան[07.05.2025]
- ԳԼՈԲԱԼ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԿԱՅԱՑՎՈՒՄ ԵՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ. Գագիկ Հարությունյան[27.03.2025]
- «ԽՈՐՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀԱՓՈՐՁ ԿԱՏԱՐԵԼ ԹՐԱՄՓԻ ԴԵՄ»[28.02.2025]