• am
  • ru
  • en
Версия для печати
10.11.2025

ՊԱՏԵՐԱԶՄԻ 3-ՐԴ ՕՐԸ ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՆՔ, ՓՈՐՁՈՒՄ ԷԻ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀՈՐԴՈՐԵԼ, ՈՐ ԿԱՆԳՆԵՑՆԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ՄԵՐԺԵՑ, ՓՈԽԱՆՑԵՑ ՀԵՏԵՎՅԱԼԸ՝ ԵԹԵ ԵՍ ՀԱՆԴԻՊԵՄ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԻՆՁ ԿՈՒՏԻ. ՀՀ 2-րդ նախագահ

   

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարծում, որ Նիկոլ Փաշինյանը ընդունակ է խորհուրդ լսելու։

Քոչարյանի համար անհասկանալի է, թե ինչու Նիկոլ Փաշինյանը մերժեց պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը։

«Ադրբեջանը համաձայն էր, իսկ Նիկոլ Փաշինյանը մերժեց, մերժեց՝ հստակ իմանալով, որ պարտվում ենք, որովհետև Գլխավոր շտաբը զեկուցել էր, որ պատերազմը շարունակելու ռեսուրս չկա»,-«5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասաց նա։

Պատերազմի 3-րդ օրն է Քոչարյանը հասկացել, որ մենք պարտվելու ենք։

«Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի միջոցով ամեն օր փորձում էի Արայիկ Հարությունյանին հորդորել, որ ամեն ինչ անեն՝ կանգնեցնեն պատերազմը, ակնհայտ էր՝ պարտվում ենք։ Ինքը մերժեց, Բակո Սահակյան ի միջոցով փոխանցեց հետևյալ ՝ը եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ՝ Հայաստանի վարչապետն ինձ կուտի»,- ասաց ՀՀ 2-րդ նախագահը։

www.iravunk.com


դեպի ետ