
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
«21-րդ ԴԱՐ» N 4, 2018
Սամվել Մանուկյան
«Նորավանք» ԳԿՀ փորձագետ, սոց.գ.թ.
Խնդիրը
Հայաստանում ինտերնետի նշանակությունը որպես լրատվամիջոց ինտենսիվորեն աճում է, հատկապես երիտասարդության շրջանում։ Հայաստանի հասարակությունում ինտերնետի դերի և ազդեցության համապարփակ և խոր գնահատումը բարդ և ռեսուրսատար խնդիր է։ Այդ խնդրի լուծման ոլորտում ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ է Հայաստանի լրատվական ինտերնետային կայքերի օգտագործման ծավալի նախնական գնահատում։ Հոդվածում ներկայացված են Հայաստանի ամենամեծ լսարանն ունեցող ինտերնետային լրատվական կայքերի մի քանի բնութագրերի նախնական գնահատման արդյունքները։
Տվյալները և մեթոդաբանություն
Ուսումնասիրության համար կիրառվել են Alexa Internet, Inc. կազմակերպությանը պատկանող https://www.alexa.com/ կայքով Հայաստանի ինտերնետային լրատվական կայքերի վերաբերյալ հավաքագրված տվյալները՝ 2018թ. հուլիսի 16-ի դրությամբ։
alexa.com-ը ինտերնետային կայքերի կարգերը (ռանգերը) հաշվարկում է երկու ցուցանիշների միջոցով՝ 1. նախորդ ամսվա ընթացքում տվյալ կայքի այցելուների օրական միջին քանակը և 2. դիտած էջերի միջին քանակը։ Ամենամեծ գնահատականը ստացած կայքին տրվում է 1 կարգը (ռանգը)։ Այսինքն, որքան ավելի փոքր է կայքի կարգը ներկայացնող թիվը, այնքան ավելի «հաճախելի» է այդ կայքը։ Այդ գնահատականով հնարավոր է կարգեր սահմանել ինտերնետային կայքերի կամայական խմբում։
Հայաստանի առավել մեծ լսարան ունեցող ինտերնետային լրատվական կայքերի բնութագրերը գնահատվել են տվյալների կոնսոլիդացման, ինդեքսավորման, մաթեմատիկական և ցանցային վերլուծության միջոցով։

- ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ. Սամվել Մանուկյան[29.07.2021]
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ՝ PANARMENIAN.NET ԵՎ DAY.AZ ԿԱՅՔԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ[26.12.2018]
- XX ԴԱՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ[29.11.2018]
- ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ[19.11.2018]
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[12.11.2018]
