• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ. 2016 թվական 04.10.2016

ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ. 2016 թվական

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ

Համացանցի ներթափանցումը Հայաստան շարունակում է աճել, նկատվում է նաև բբջային կապի բաժանորդների, շարժական ինտերնետից օգտվողների թվի աճ։

Վերջին մի քանի տարիներին Հայաստանում համացանցի աճը պայթյունային էր1։ Մյուս կողմից, կարելի է արձանագրել, որ վերջին երկու տարում աճը դանդաղել է և գրեթե կանգ առել։

Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ. տվյալների2.

• ինտերնետ հասանելիության ծառայությունների բաժանորդների քանակը (այդ թվում` շարժական 3G և 2G) 2015թ. կազմել է 2.199.771, որը նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 5.5%-ով,

• ավելացել են լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալները, որոնց բաժանորդների քանակը (ներառյալ՝ շարժական 3G) 2015թ. կազմել է 1.520.756։

Ստորև ներկայացվում է լայնաշերտ ինտերնետից օգտվող բաժանորդների քանակի 2008-2015թթ. աճի դինամիկան (տե՛ս Նկար 1)3.

Սակայն, եթե դիտարկենք ինտերնետ կապ մատակարարողների, բջջային օպերատորների տվյալները, ապա կտեսնենք, որ վերջին տարում աճը գրեթե դադարել է և կանգ առել։

Ստորև ներկայացնենք հիմնական ցուցանիշները, որոնք վերաբերում են 2016թ. առաջին կիսամյակին։ Բոլոր տվյալները վերցված են կազմակերպությունների պաշտոնական հաշվետվություններից, որոնք հրապարակվում են եռամսյակը մեկ և տեղադրվում կազմակերպությունների կայքերում (տվյալները վերցված են 2016թ., եթե նշված չէ, ապա երկրորդ եռամսյակ։ Աճը փակագծերում համեմատվում է 2014թ. չորրորդ եռամսյակի տվյալների հետ4).

Բջջային կապի բաժանորդագրություններ

Բջջային կապի ընդհանուր բաժանորդների թիվը կազմել է 3 434 396, աճը 2014թ. համեմատ կազմել է 10 160։

Բաշխումն ըստ օպերատորների.

Vivacell - 2 084 162 (-61 304)

Beeline - 863 562 (+86 384)

Ucom (former Orange) - 486 672 (-14 920)

Ինտերնետի սպառում. հիմնական տվյալներ․

• Լայնաշերտ կապի բաժանորդագրություններ - 261 784 (+15 395)

• Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների) - 231 698 (- 25 912)

• Տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդներ (հեռախոսի միջոցով) - 1 661 946 (+39 229)

Ընդհանուր շարժական ինտերնետի բաժանորդագրություններ․ 2 155 428 (+28712)

Տվյալներն ըստ մատակարարների

Armentel

• Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների) - 141 837 (տվյալները՝ 2016թ. առաջին եռամսյակի) (-8 519)

• Շարժական լայնաշերտ կապի բաժանորդագրություններ - 42 644 (- 1484)

• Տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդներ (հեռախոսի միջոցով) - 337 895 (+22 957)

Vivacell

• Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների) - 68 231 (տվյալները՝ 2016թ. առաջին եռամսյակի) (- 14 526)

• Տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդներ (հեռախոսի միջոցով) - 1 059 078 (+6 680)

Ucom

• Լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդներ (բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների) - 77 954 (տվյալները՝ 2016թ. առաջին եռամսյակի) (+12 352)

• Բջջային հեռախոսներից ինտերնետից օգտվողները - 120 823 (-9902)

• Բջջային հեռախոսներից ինտերնետից օգտվողները - 264 973 (+9592)

Rostelecom

• Լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրություններ - 35 144 (տվյալները՝ 2016թ. առաջին եռամսյակի) (+8 936)

Interactive

• Լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրություններ - 5 126 (տվյալները՝ 2016թ. առաջին եռամսյակի) (+1279)

Web

• Լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրություններ - 1 185 (տվյալները՝ 2016թ. առաջին եռամսյակի)

Arminco

• Լայնաշերտ ինտերնետի բաժանորդագրություններ - 538 (+162) (տվյալները՝ 2016թ. առաջին եռամսյակի)

Ամենայն հավանականությամբ, ընդհանուր աճի տեմպերի դանդաղումը կապված է երկրի ընդհանուր տնտեսական վիճակի հետ։ Կարելի է ենթադրել, որ ինտերնետի ներթափանցումը հասել է Հայաստանի բնակչության աղքատության շեմին. 2014թ. աղքատ էր համարվում բնակչության 30%-ը5։ Այսինքն՝ սպասել, որ օգտվողների կտրուկ աճ կդիտվի առկա տնտեսական վիճակում, իրատեսական չէ։ Ավելի շուտ նկատվում է որակական փոփոխություն օգտվողների շարքերում։ Օրինակ, ավելանում են բջջային հեռախոսից ինտերնետ կապից օգտվողները. այստեղ մոտ 40 հազարի աճ է նկատվում, մինչդեռ ընդհանուր բջջային բաժանորդների թիվը մեկուկես տարվա ընթացքում աճել է տասը հազարով։

1 ՀԱՄԱՑԱՆՑԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=12347&sphrase_id=55157

2 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի գործունեության հաշվետվություն, http://www.psrc.am/images/docs/reports/Report-2015.pdf

3 Նույն տեղում։

4 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ 2014Թ. ՏՎՅԱԼՆԵՐՈՎ,

http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=13460&sphrase_id=55157

5 POVERTY & SHARED PROSPERITY AT A GLANCE: ARMENIA, http://pubdocs.worldbank.org/en/571721460536864891/Poverty-and-shared-prosperity-at-a-glance-ARM-April-2016.pdf


Возврат к списку



 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре