• am
  • ru
  • en
Версия для печати
13.07.2016

ՌՈՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԻՐԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԵԿՆԱՐԿԸ ԵՎ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՌԱՆՑՔՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ»

2016թ. հունիսի 27-ին «Նորավանք» ԳԿՀ-ում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Հյուսիս-Հարավ առանցք. Հայաստան-Ռուսաստան-Վրաստան-Իրան համագործակցության արդի վիճակը և զարգացման հեռանկարները» թեմայով։

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Ռոման Կարապետյանն իր «Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների չեղարկման գործընթացի մեկնարկը և Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան առանցքով համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով բանախոսության մեջ անդրադարձավ ժամանակակից միջազգային հարաբերություններում երկկողմ կամ բազմակողմ համագործակցության միջպետական հարթակներին: Բանախոսը նշեց, որ ակտուալ է դառնում Իրան-ՌԴ-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային առանցքի ձևավորումը։